«Դրաստամատ Կանայանի գերեզման»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
1918 թվականի մայիսի 23-27-ին Դրոն ստանձնեց [[Բաշ-Ապարանի հերոսամարտ|Ապարանի ճակատամարտ]]ի հրամանատարությունը։ Ապարանի ճակատամարտը, հիրավի, Դրաստամատ Կանայանի փառքի գագաթնակետն էր։ Հայ ժողովրդի համար ամենաօրհասական այդ օրերին նա կարողացավ ոչ միայն կասեցնել թուրքական 13.000-ոց զորաբանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան մարտադաշտից<ref name="Ալիք օրաթերթ"/>։
 
[[Պատկեր:Դրաստամատ Կանայան (Դրո) - Drastamat Kanayan (Dro), 01jpg.jpg|260px|մինի|ձախից|Դրաստամատ Կանայանը 1918 թվականին։]]
1918 թվականին Լոռու և Ախալքալաքի գավառների պատկանելիության հարցում [[Վրաստանի դեմոկրատական հանրապետություն|Վրաստանը]] հակասության մեջ է մտնում Հայաստանի հետ և իր զորքերը մտցնում այդ տարածքներ։ Հայաստանի կառավարությունը կարգադրում է Դրոյին ազատել Լոռին վրացական զորքերից։ Շուրջ մեկ ամիս տևած [[հայ-վրացական պատերազմ]]ի ժամանակ Դրաստամատ Կանայանի հրամանատարությամբ հայկական զորքերը ջախջախեցին վրացական զորքերին, Լոռին մաքրեցին վրացիներից։ Այնուհետև Դրոն պատրաստվում էր շարժվել դեպի Թիֆլիս։ Հայկական գրոհը կասեցվեց միայն անգլիական դիվանագիտական ճնշման տակ, հաշվի առնվեց նաև որ [[Թիֆլիս]]ում հնուց ի վեր մեծ մասամբ եղել է բնակեցված հայերով<ref name="Ալիք օրաթերթ"/>։
 
15 837

edits