«Մասնակից:Աբգարյան Անի/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 38.
 
2008-2009 թվականների [[Համաշխարհային տնտեսական ճգնաժամ (2007-2010)|համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի]] բռնկմանը, Չիլիի [[Համախառն ներքին արդյունք]] աճել է միջինը 3,2 տոկոսով։
 
Բաչելետի կառավարման օրոք բարեփոխումներ ենն կատարվել սոցիալական ապահովության ոլորտում՝ բարձրացվել են կենսաթոշակները, յուրաքանչյուր նոր ծնված կամ որդեգրված երեխայի համար նպաստ է տրվել կանանց, ընդհանուր առմամբ, պետությունից օգնություն է ստացել մոտ 1 մլն․ քաղաքացի։ Երկրում աղքատության մակարդակը 2006 թվականի 13,7%-ից նվազել է և 2009 թվականին հասել 11,5%-ի, ստեղծվել է մոտ 800 հազար աշխատատեղ, ընդունվել է 14 նոր օրենք աշխատանքի պաշտպանության ոլորտում։ 2009 թվականին ստեղծվել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտը։ 2006-2009 թվականներին ազատ առևտրի համաձայնագրեր են կնքվել Պանամայի, [[Պերու]]ի, [[Կոլումբիա]]յի, [[Ճապոնիա]]յի, [[Ավստրալիա]]յի և [[Թուրքիա]]յի հետ։ 2010 թվականին երկիրը միացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը։ Բաչելետի օրոք Վաշինգտոնի հետ ստեղծվել են սերտ հարաբերություններ։ Ըստ «Ադիմարկ» սոցոլոգիական կենտրոնի տվյալները Միշել Բաչելետի նախագահական ժամկետի ավարտին նրա կատարած գործունեությունը հավանության է արժանացել երկրի քաղաքացիների մոտ 84%-ի կողմից<ref>[http://anti-global.ru/latinskaya-amerika/prezident-rossii-otmetil-prestizh-v-chili-izbrannogo-prezidenta-mishel-bachelet/ Президент России отметил престиж в Чили избранного президента Мишель Бачелет — Антиглобалистское движение России<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>։
 
Միշել Բաչելետը չի մասնակցել 2009-2010 թվականների նախագահական ընտրություններին, քանի որ Չիլիի սահմանադրությամբ արգելված է նույն անձին երկու անգամ անընդմեջ վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում։
=== Դպրոցականների բողոքներ ===
Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Բաչելետը լուրջ խնդիրների է նաև բախվել․ 2006 թվականի ապրիլի 27-ին մոտ երեք հազար միջնակարգ դպրոցի աշակերտներ արգելափակել են Սանտյագոյի կենտրոնն ու պահանջել անվճար ճամփորդական փաստաթղթերի տրամադրում և բուհերում անվճար ընդունելության քննությունների անցկացում։ Դրանից բացի դպրոցականները դեմ են արտահայտվել ամենօրյա 9-ժամյա դպրոցական դասաժամերին, որոնք վերջին տարիներին դարձել են Չիլիի կառավարության դպրոցական բարեփոխումների հիմքը։ Ոստիկաննները ուժով ցրել է ցուցարարներին և ձերբակալել 47 ցուցարարի։ Մայիսի 22-ին Միշել Բաչելեն դիմել է պատգամավորներին՝ իր ելույթում պետության ղեկավարը նշել է, որ պետությունը ձգտելու է անվճար տրամադրել նախադպրոցական, միջնակարգ և բարձրագույն կրթություն, սակայն հիմնականում դրաից պետք է օգտվեն անապահով ընտանիքների երեխանները։ Հավանական է, որ երիտասարդների բողոքի ակցիաները հրահրել են Բաչելետի քաղաքական հակառակորդները, քաննի որ Չիլիի մի քանի ընդդիմադիր կուսակցություններ աջակցել են ուսանողների ելույթներին<ref>{{cite web|url=http://www.cooperativa.cl/bachelet-promulgo-la-nueva-ley-general-de-educacion/prontus_nots/2009-08-17/131658.html|title=Bachelet promulgó la nueva Ley General de Educación|publisher=Cooperativa.cl|access-date=9 September 2011|archive-date=11 October 2012|archive-url=https://web.archive.org/web/20121011063143/http://www.cooperativa.cl/bachelet-promulgo-la-nueva-ley-general-de-educacion/prontus_nots/2009-08-17/131658.html|url-status=live}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==