«Արտաշեսյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 10.
[[Պատկեր:Nkar 6636.jpg|աջից|մինի|Արտաշեսյան Կարմրավառ Դրոշը]]
 
= Արտաշեսյանների թագավորություն =
'''Արտաշեսյաններ''', թագավորական հարստություն Հայաստանում [[մ.թ.ա. 189]]–մ.թ.ա։ Կոչվում է հիմնադիր՝ [[Արտաշես Ա|Արտաշես Առաջինի]] անունով և ըստ [[Մովսես Խորենացի|Մ. Խորենացու]] վկայության՝ սերվել են [[Պարթև Արշակունիներ]]ի ավագ ճյուղից։
Արտաշեսյանների թագավորություն, մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած թագավորություն, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։
 
Թագավորության մայրաքաղաքն ի սկզբանե եղել է Երվանդ Դ Վերջինի կողմից կառուցված Երվանդաշատը, ապա Արտաշես Ա-ի կողմից կառուցված է Արտաշատ քաղաքը։ Հետագայում, երբ ստեղծվեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը, Արտաշատը ընկավ պետության ծայր հյուսիսում, և Տիգրան Մեծը Աղձնիքում հիմնադրեց Տիգրանակերտը։
[[Արտաշես Ա]] [[Հայկական հողերի վերամիավորումը Արտաշես I-ի կողմից|վերամիավորել է]] [[մ.թ.ա. 3-րդ դար]]ի վերջին [[Երվանդունիների թագավորություն]]ից անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային, միաձույլ պետություն։ Նա ետ է մղել [[Սելևկյան գերիշխանության հաստատումը Մեծ Հայքում և Ծոփքում|Սելևկյանների]] հարձակումները, պահպանել [[Մեծ Հայք]]ի քաղաքական անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը։
 
Մ․թ․ա․ 201 թվականին Սելևկյան Անտիոքոս Մեծ թագավորի զորքերի ղեկավար Արտաշեսը մտնում է Հայաստան և տապալում Երվանդունիների թագավորությունը, որի վերացումից հետո Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում դառնում են կառավարիչներ[1]։ Սակայն մ․թ․ա․ 190 թվականին տեղի է ունենում Մագնեսիայի ճակատամարտը, որտեղ Սելևկյանները ջախջախիչ պարտություն են կրում և սկսում թուլանալ։ Օգտվելով նպաստավոր պայմաններից՝ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում մ․թ․ա․ 189 թվականին վերականգնում են հայոց անկախությունը[1][2]։
Արտաշես Ա-ն ունեցել է վեց որդի, որոնցից [[Արտավազդ Ա|Արտավազդը]] և [[Տիրան Ա|Տիրանը]] հաջորդաբար թագավորել են իրենց հոր մահից հետո։ [[Միհրդատ Բ Պարթև|Պարթևաց Միհրդատ II թագավորը]] պատերազմել է Արտավազդ Ա-ի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ [[Տիգրան Մեծ|Տիգրանին]]։
 
Արտաշեսը կատարում է մի շարք բարեփոխումներ, կառուցում է Արտաշատը, և Արտաշեսյանների թագավորությունը տարածաշրջանում ձեռք է բերում ազդեցիկ դիրք[1]։
Հարստության ականավոր ներկայացուցիչը եղել է [[Տիգրան Մեծ]]ը, որի ժամանակ [[Հայաստան]]ը դարձել է [[Միջին Արևելք]]ի հզոր պետություն։ Արտաշեսյաններից մի քանիսի անունով [[Արտաշեսյան թագավորների դրամներ|հատած հայկական դրամները]] շրջանառության մեջ են եղել թե՛ ներքին և թե՛ միջազգային շուկաներում։ [[Հայ-հռոմեական պատերազմ|Հռոմի դեմ պատերազմներում]] [[Տիգրան Բ]]-ն կորցրել է նվաճած հողերը, բայց պահպանել է Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը։
 
Արտաշեսին հաջորդում է Արտավազդ Ա-ն, որի ժամանակ տեղի ունեցած հայ-պարթևական պատերազմի ժամանակ հայկական կողմը պարտություն է կրում և ստիպված լինում ապագա արքա Տիգրան Ա-ի որդուն՝ Տիգրան Արտաշեսյանին պատանդ հանձնել պարթևներին։
[[Արտավազդ Բ]] և [[Արտաշես Բ]] թագավորները զոհվել են Հռոմի դեմ մղվող այդ պայքարում։ Արտաշեսյանների վերջին հզոր ներկայացուցիչը եղել է [[Արտաշես Բ]]-ն, որից հետո հարստությունն անկում է ապրել։
 
Տիգրան Ա-ի ժամանակաշրջանը համեմատաբար խաղաղ է անցնում, իսկ նրա մահից հետո Արտաշեսյանների թագավորություն է վերադառնում Տիգրանը՝ վերադարձի համար պարթևներին զիջելով Յոթանասուն հովիտներ կոչվող տարածքը։ Վերադառնալով Հայաստան՝ Տիգրան Մեծը անմիջապես սկսում է ամրապնդել թագավորության հիմքերը։ Նա դաշնակցում է Պոնտոսի արքա Միհրդատի հետ և մի շարք արշավանքներ ձեռնարկելով՝ ստեղծում հայոց աշխարհակալությունը։ Սակայն այդ ժամանակ սկսվում է հակասություններ առաջանալ Հռոմի և Հայաստանի միջև, որը վերածվում է պատերազմի։ Այն տեղի է ունենում մ․թ․ա․ 69-66 թվականներին։ Պատերազմի հետևանքով Տիգրան Մեծը կնքում է Արտաշատի պայմանագիրը ըստ որի՝ Հայաստանը կորցնում է իր բոլոր արտաքին նվաճումները, բացառությամբ Հյուսիսային Միջագետքի։ Տիգրան Մեծին հաջորդում է նրա որդին՝ Արտավազդ Բ-ն[2], որը մասնակցություն է ունենում Հռոմի՝ Պարթևստանի դեմ ուղղված պատերազմներին։ Նա երկու անգամ խոստանում է զորք տրամադրել Հայաստանի «բարեկամ և դաշնակից» համարվող Հռոմին, սակայն երկու անգամ էլ հռոմեացի զորավարների սխալ քայլերը տեսնելով և վերահաս պարտությունը զգալով՝ նա հետ է քաշում իր զորքերը։ Առաջին արշավանքը ավարտվում է Կրասսոսի մահով, իսկ երկրորդը Անտոնիոսի անփառունակ պարտությամբ։
Հաջորդ Արտաշեսյանները եղել են գլխավորապես Հռոմի դրածոներ՝ անընդունակ գլխավորելու երկրի քաղաքական կյանքը։ Երկրի պաշտպանությունը ստանձնել է հայ ժողովուրդը, որի համառ ջանքերի շնորհիվ Հայաստանը չի վերածվել հռոմեական նահանգի։
 
Ի վերջո՝ մ․թ․ա․ 34 թվականին Անտոնիոսը մեղադրում է նրան դավաճանության մեջ և ներխուժելով Հայաստան՝ գերեվարում է նրան Ալեքսանդրիա, ապա մահապատժի ենթարկում։
 
== Արտաշեսյանների արքայացանկը ==