«Ճեմարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{արևմտահայերեն|Ճեմարան (արեւմտահայերէն)}}
չNo edit summary
Տող 2.
 
Հին [[Հունաստան]]ում ակադեմիա էր կոչվում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Աթենքի մոտ, դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրող պարտեզում։ Հետագայում նրա աշակերտ Արիստոտելը իր հիմնած դպրոցում դասախոսություններ էր կարդում՝ աշակերտների հետ ճեմելով։ Այստեղից և ճեմարան անվանումը։ Հայ դպրոցի պատմության մեջ ճեմարան են անվանել [[Գրիգոր Մագիստրոս]]ի արտաքին ու ներքին գիտություններ ուսուցանող դպրոցները [[Անի]]ում, [[Բջնի]]ում, [[Սանահին]]ում ([[11-րդ դար]]ում)։ Ճեմարան է կոչվել նաև [[Ղրիմ]]ի [[Սուրբ Խաչ վանք (Ղրիմ)|Սուրբ խաչ վանքի]] դպրոցը (XIV-XVII դարերում), ավելի ուշ մի շարք խոշոր կրթական կենտրոններ՝ [[Մոսկվա]]յի [[Լազարյան ճեմարան (Մոսկվա)|Լազարյան ճեմարանը]] ([[1814]]-[[1918]] թթ.), Կ․ Պոլսի [[Սկյուտարի ճեմարան]]ը ([[1838]] թվականից), [[Գևորգյան Հոգևոր Ճեմարան (Էջմիածին)|Էջմիածնի Գևորգյան ճեմարանը]] ([[1874]]-[[1917]] թթ.), Այնթապի Կիլիկյան ճեմարանը ([[1912]]-[[1915]] թթ.), [[Մարաշի ճեմարան]]ը ([[1891]]-[[1915]] թթ.) և այլն։ Այժմ ճեմարանի անվան տակ գործում են Էջմիածնի հոգևոր ճեմարանը ([[1945]] թվականից), Սոֆիայի հայ գաղութի Մեսրոպյան ճեմարանը ([[1921]] թվականից), Բեյրութի Նշան-Փալանջյան ճեմարանը ([[1929]] թվականից), [[Կիլիկյան ճեմարան (Սիրիա)|Հալեպի Կիլիկյան ճեմարանը]] ([[1960]] թվականից) և այլն։
{{Կրթություն-անավարտ}}
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=95}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Ուսումնական հաստատություններ]]
 
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ճեմարան» էջից