«Աշոտ Սաթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
− 8 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
չNo edit summary
Տող 7.
 
== Գործունեություն ==
Սաթյանի ինքնատիպ ոճն ու վարպետությունը ձևավորվել են երգի ժանրում՝ հայ մոնոդիկ երաժշտության տարբեր ճյուղերի կոմպոզիցիոն հատկանիշների ստեղծագործական յուրացման ու զարգացման հիման վրա։ Սաթյանի երգերը (գրված մեծ մասամբ [[Գեղամ Սարյան]]ի բանաստեղծություններով) բազմազան են, նախ, իրենց տեսակներով ու մեղեդիական կերտվածքով՝ առանց նվագակցության մասսայական երգ, էստրադային երգ-ռոմանս, խմբերգային կրկնակով երգեր, զուգերգ, խմբերգ, ժողգործիքների, ժողովրդական երգի ու պարի անսամբլի, սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գործիքային մասի նշանակալից դերով) երգեր՝ ծորուն եղանակավոր, ասերգային-պատմողական, պարային, զարդարուն-կոլորատուրային և այլն։ Հարուստ ու բազմազան են նաև այդ երգերի տրամադրություններն ու հուզական երանգները, քնարական՝ «Մարտիկի երգը» (նվիրված է [[Հայրենական մեծ պատերազմ]]ի թեմային), «Սիրո երգ», «Աղբյուրի մոտ», վիպական՝ «Լավ լսեք ինձ», «Աշխատանքի երգ», «Կենաց երգ» և այլն։ Սրանց բոլորի մեղեդիներին հատուկ են ելևէջային թարմություն ու կառուցվածքային հնարամտություն, հուզական անմիջականություն և վառ պատկերավորություն։ Նույն առումներով նշանակալից են նաև կոմպոզիտորի համեմատաբար խոշոր կտավի երկերը՝ վոկալ-սիմֆոնիկ «Արարատյան հովտի երգեր» ([[1950]], ստացել է [[ԽՍՀՄ Պետական մրցանակ|ԽՍՀՄ պետական մրցանակ]] [[1952]] թվականին) և «Լեռների երգեր» ([[1958]]) շարքերը, սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Գայանեի արիան» (գրված Ավետիք Իսահակյանի բանաստեղծության հիման վրա), կոլորատուր սոպրանոյի, երգչախմբի ու սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Գարնան երգ» կոնցերտային վալսը և այլն։ Սաթյանը հեղինակ է նաև հայկական անսամբլային սռաջինառաջին երկերից մեկի՝ Լարային կվարտետի ([[1936]]), «Զանգեզուրի լեռներում» սիմֆոնիկ պատկերների ([[1952]]), փողային նվագախմբի համար գրված քայլերգերի (դրանց թվում՝ «Զաքիյանի դիվիզիայի քայլերգը», [[1942]]), բազմաթիվ դրամատիկական ներկայացումների և կինոնկարների երաժշտության («[[Դավիթ Բեկ (ֆիլմ)|Դավիթ Բեկ]]», [[1944]], «Անահիտ», [[1947]], «[[Ում է ժպտում կյանքը (ֆիլմ)|Ում է ժպտում կյանքը]]», [[1952]] և այլն), երաժշտական ձևավորումների («Սովետական Հայաստան» ֆիլմի համար նրա երաժշտական ձևավորումը [[Կարլովի Վարի]]ի միջազգային կինոփառատոնում [[1951]] թվականին արժանացել է մրցանակի)։ Սաթյանի ստեղծագործությունն ամբողջապես տոգորված է ջերմ հայրենասիրական ոգով։ Սաթյանը երաժշտություն է գրել Երևանի Սունդուկյանի անվան պետական թատրոնի, Երևանի բանվորական, [[Պատանի հանդիսատեսի թատրոն|Պատանի հանդիսատեսի]], Ադրբեջանական թատրոնի, [[Վանաձորի դրամատիկական թատրոն|Կիրովականի պետթատրոնի]] և այլ թատրոնների բեմադրությունների համար։
 
Սաթյանի ստեղծագործության առանձնահատկություններից են կոմպոզիտորի սերտ կապը մայրենի ժողովրդական երաժշտության ինտոնացիոն ու ռիթմական հարուստ գանձարանի հետ, մեղեդայնությունը, թեմատիկայի հարստությունը, ձևի և բովանդակության ներդաշնակությունը, երաժշտական լեզվի թարմնությունն ու յուրօրինակությունը։ Սաթյանի ժողովրդայնությանը նպաստել է նրա ստեղծագործական ժանրերի՝ երգային ստեղծագործության և կինոերաժշտության բնագավառում<ref>{{Cite web|url=http://hpj.asj-oa.am/425/1/62-3(157).pdf|website=hpj.asj-oa.am|accessdate=2019-01-05}}</ref>։