«Ալեքսանդր Աբելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Ալեքսանդր Հարությունի Աբելյան''' ({{ԱԾ}}), հայ դրամատուրգ, թատերական գործիչ։ Դերասան [[Հովհաննես Աբելյան (դերասան)|Հովհաննես Աբելյանի]] եղբայրն է։ Աշխատակցել է «[[Մշակ (թերթ, Թիֆլիս)|Մշակ]]», «[[Արձագանք (թերթ, Թիֆլիս)|Արձագանք]]», «[[Տարազ (թերթ)|Տարազ]]», «[[Մուրճ (ամսագիր, Թիֆլիս)|Մուրճ]]» և այլ պարբերականների։ Ալեքսանդր Աբելյանի կատակերգություններն ու դրամաներն արտացոլում են մանր արհեստավոր խավի կյանքն ու կենցաղը («Սարոտդ ճրագներ» (1903, Թիֆլիս, Ա. Քութաթելաձեի տպագրատուն), «Մկիճի հարսանիքը» (1895, Բաքու, «Արոր» տագրատուն), «Նաֆթի ֆանտան» (1895, Արոր, «Նշանուածներ» (1911, Նոր Նախիջևան, Մերովբե Ավագյանի տպագրատուն)։ Թարգմանել է Վիկտոր Հյուգոյի «Մահապարտի վերջին օրը» (1887, Թիֆլիս, Հովհաննես Մարտիրոսյանի տպագրատուն), «Կլօդ գէօ» (1886, Հովհաննես Մարտիրոսյանի տպագրատուն) գործերը<ref>{{Գիրք:ՀԳԳՀ|9}}</ref>։
 
== Կենսագրություն ==
Ալեքսանդր Աբելյանը ծնվել է [[Շամախի]] քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է Շամախու հայկական դպրոցում։ 1872 թվական երկրաշարժից հետո Աբելյանների ընտանիքը տեղափոխվում է [[Բաքու]]։ Այստեղ Աբելյանը մի քանի արհեստավորների մոտ աշակերտություն անելուց հետո մտնում է մի շվեդացու հիմնած մեքենայական գործարան՝ իբրև փականագործության բանվոր-աշակերտ։ Հետագայում այդ գործարանն անցնում է տեղական խոշոր ձեռնարկողներին։ Աբելյանը տարիներ աշխատելով և անցնելով մեքենայագործության զանազան ճյուղերը, վերջում դառնում է գործարանի կառավարչի օգնական։ Միաժամանակ նա նվիրվում է ինքնակրթության համառ աշխատանքին, գրական ասպարեզ է մտնում «[[Մշակ (թերթ, Թիֆլիս)|Մշակ]]»-ին աշխատակցելով, ապա գրում է «[[Տարազ (թերթ)|Տարազ]]»-ին, «Արոր»-ին և «[[Մուրճ (ամսագիր, Թիֆլիս)|Մուրճ]]»-ին<ref>Սուրխաթյան Հայ Գրականություն, 2 հատոր</ref>։ Մահացել է [[մայիսի 6]]-ին, [[Դոնի Ռոստով]]ում<ref>{{Գիրք:ՀՍՀ|1|21}}</ref>։
 
== Ստեղծագործական կյանք ==
Գրել է [[կատակերգություն]]ներ, [[դրամա]]ներ՝ արտացոլելով մանր արհեստավորական խավի կյանքն ու կենցաղը («Մարվող ճրագներ», 1903, «Միկիչի հար սանիքը», 1903 են) և բանվորական շարժման դրվագներ («Նշանվածներ», 1911)։ 1880 թվականից ուշագրավ թղթակցություններով, գրական երկերով աշխատակցել է «Մշակ», «Արձագանք» պարբերականներին, «[[Աղբյուր (ամսագիր, Թիֆլիս)|Աղբյուր]]» մանկական ամսագրին։ 1890-ական թվականների սկզբներից գրել է դրամատիկական գործեր՝ «Անկոչ հյուրը», «Միկիչի հարսանիքը» (1895), «Միկիչի ապահարզանը» (1899), «Նավթի Ֆանտանը» (1896), «Մարվող ճրագներ», «Գյուղի վարժապետը» (1909), «Պոետի երազը» (1909), «Նշանվածները» (1912), «Պըլը Պուղի» և այլն, որոնցից մի քանիսը արժանի տեղ են գրավել արևելահայ բեմում, մասնավորապես «Նավթի Ֆանտանն» ու «Մարող ճրագները»։ Վերջինս հաջողությամբ բեմադրվել է ոչ միայն [[Կովկաս]]ում, այլև [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]], հետագայում էլ սփյուռքա[[հայ]] կենտրոններում։ Բացի վերոհիշյալ պիեսներից, գրել է մի շարք ոտանավորներ, որոնք տպագրվել են «Աղբյուր» և «Տարազ» պարբերականներում<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Հայաստան»|location=Երևան|year=1973|page=10}}</ref>։ Սերտ կապերի մեջ էր [[Ալեքսանդր Շիրվանզադե]]ի, [[Պետրոս Ադամյան]]ի, Գ. Չուբարի հետ։
 
Օգտագործել է [[Ա. (ծածկանուն)|Ա.]], [[Ա. Ա. (ծածկանուն)|Ա. Ա.]], [[Աբ. (ծածկանուն)|Աբ.]], [[Ա. Աբ. (ծածկանուն)|Ա. Աբ.]], [[Ալ. Աբ. (ծածկանուն)|Ալ. Աբ.]], [[Աղ. Աբ. (ծածկանուն)|Աղ. Աբ.]], [[Թատերասեր (ծածկանուն)|Թատերասեր]], [[Կ. Ի. Ն. (ծածկանուն)|Կ. Ի. Ն]], [[Հայ բեմի բարեկամ (ծածկանուն)|Հայ բեմի բարեկամ]], Ս., Սա., Սան, Սանատրուկ, Սանդրիկ, Սանդրիկ ապեր, Փականագործ, X., V. Z ծածկանունները<ref>[[Բախտիար Հովակիմյան]], Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 547։</ref>։