«Հարություն Աբելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''Հարություն Տիգրանի Աբելյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] [[քիմիկոս]]։քիմիկոս։ [[Ցյուրիխի համալսարան]]ի [[պրոֆեսոր]]։պրոֆեսոր։ Հայ գաղութի պատվավոր [[նախագահ]]։նախագահ։
 
== Կենսագրություն ==
Հարություն Աբելյանը ծնվել է [[ապրիլի 13]] (25)-ին, [[Վարդաբլուր (Լոռու մարզ)|Վարդաբլուր]] գյուղում (այժմ՝ [[Լոռու մարզ]])։ Պատանեկության հասակում կորցրել է հորը։ Նախնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում։ Սովորել է [[Ներսիսյան դպրոց]]ում և որպես առաջավոր շրջանավարտ 1865 թվականին ուղարկվել [[Եվրոպա]]` ուսումը շարունակելու։ 1865 թվականի հոկտեմբերի 21-ին դառնում է [[Հայդելբերգի համալսարան]]ի ուսանող։ Համալսարանի բնագիտական ֆակուլտետում աշակերտել է Ռ. Բանզենին, Գ. Կիրխհոֆին, Հ. Հելմհոլցին, միաժամանակ դասախոսություններ լսել փիլիսոփայության, տրամաբանության և հոգեբանության բաժիններում։ Առանց Հայդելբերգի համալսարանն ավարտելու Աբելյանն անցնում է [[Շվեյցարիա]]՝ շարունակելով հետևել բնագիտության դասընթացներին։
 
[[1872]] թվականին ավարտել է [[Ցյուրիխի համալսարան]]ը` ներկայացնելով դոկտորական ատենախոսության թեզերը։ 1884 թվականին ընդունում է Շվեյցարիայի քաղաքացիություն<ref name="ՀԱ">[http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Handesamsorya/1922(2-3).pdf «Հանդես ամսօրյա», 1922, № 2-3:]</ref>։
 
Եղել է Ցյուրիխի նահանգային քիմիկոս (1877-1884), համալսարանի պրոֆեսոր (1884-1921), Գերմանական քիմիական ընկերության անդամ։ Զբաղվել է բարձր [[ածխաջրածին]]ների, դիքլորեթերների և սննդանյութերի վերլուծական [[քիմիա]]յով։ Հետազոտել է [[նավթ]]ի բոցավառման պրոցեսը, ստեղծել նրա ջերմությունը չափող սարք, որ կոչվել է իր անունով։ Աբելյանի «Առաջնորդ որակական անալիզի» [[գերմաներեն]] լեզվով գրված գիրքը ունեցել է բազմաթիվ հրատարակություններ։ [[1896]] թ. գիտական նպատակներով եկել է [[Հայաստան]], բարձրացել [[Արարատ]]ի գագաթը, իր տպավորությունները գրել եվրոպական թերթերում։ Աբելյանը եղել է Ցյուրիխի հայ գաղութի պատվավոր նախագահ։
 
Մահացել է [[հոկտեմբերի 11]]-ին, [[Ցյուրիխ]]ում։
Տող 19.
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=21}}
 
{{DEFAULTSORT:Աբելյան, Հարություն}}
 
[[Կատեգորիա:Հայ քիմիկոսներ]]
[[Կատեգորիա:Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Ցյուրիխի համալսարանի շրջանավարտներ]]