«Շոտլանդիայի ազգային պատկերասրահ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Rescuing 0 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8.5
Տող 8.
Շոտլանդիայի ազգային պատկերասրահի հիմնադրումը կապված է [[1819]] թվականին Շոտլանդիայում ստեղծված Կերպարվեստի խրախուսման թագավորական ինստիտուտի հետ։ Հաստատությունը սկսեց ձեռք բերել կտավներ, և [[1828]] թվականին Մաունդում բացվեց Թագավորական ինստիտուտի շենքը։ [[1826]] թվականին մի խումբ արվեստագետներ հիմնադրեցին Շոտլանդիայի ակադեմիան՝ որպես Թագավորական ինստիտուտի շառավիղ։ [[1838]] թվականին այն դարձավ [[Շոտլանդիայի ազգային ակադեմիա]] (RSA): Ակադեմիայի հիմնական նպատակն էր ստեղծել ազգային հավաքածու, և [[1835]] թվականին Թագավորական ինստիտուտի շենքում վարձակալեց ցուցահանդեսային տարածք<ref name=history>{{cite web | url = http://www.nationalgalleries.org/visit/history-architecture-121/ | title = Scottish National Gallery - History & Architecture | accessdate = 2014-01-27}}</ref>։
 
1840-ական թվականներին պլանավորվել է Շոտլանդիայի ազգային ակադեմիան տեղավորել նոր շենքում<ref name=history/>։ Ուիլյամ Հենրի Փլեյֆեյրն առաջարկ ստացավ նախագծելու շենքը, և 1850 թվականի օգոստոսի 30-ին [[Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի]]ն դրեց թանգարանի [[անկյունաքար]]ը<ref name=listed>{{cite web | url = http://data.historic-scotland.gov.uk/pls/htmldb/f?p=2200:15:0::::BUILDING, HL:27679, the%20mound | title = THE MOUND, NATIONAL GALLERY OF SCOTLAND WITH RAILINGS (Ref:27679) | accessdate = 2014-01-27 }}{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>։ Ի սկզբանե շենքը մեջտեղից բաժանված էր. արևելյան հատվածում տեղավորված էր Շոտլանդիայի ազգային ակադեմիայի ցուցահանդեսների պատկերասրահը, արևմտյան հատվածում՝ Ազգային պատկերասրահի հավաքածուն<ref name=history/><ref name=listed/>։ 1912 թվականին Շոտլանդիայի ազգային ակադեմիան տեղափոխվեց Թագավորական ինստիտուտի շենք։ Ներքին հարդարանքներն իրականացրել է Ուիլյամ Թոմաս Օլդրիվը<ref name=listed/>։ Վերաբացումից հետո պատկերասրահն ուշադրությունը կենտրոնացրեց շոտլանդական և եվրոպական մշտական հավաքածուների վրա։
 
1970 թվականին կառուցվեցին լրացուցիչ նկուղային պատկերասրահներ<ref name=listed/>։ 21-րդ դարի սկզբում Փլեյֆեյրի նախագիծը ենթարկվեց վերակառուցման, պատկերասրահի և ակադեմիայի շենքերի միջև կառուցվեց ստորգետնյա տարածք։ 32 միլիոն ֆունտ ստերլինգ արժեքով շինարարությունը տևեց 5 տարի<ref>{{cite web |url=http://www.nationalgalleries.org/aboutus/special-projects/the-playfair-project// |title=Playfair Project |publisher=National Galleries of Scotland |accessdate=ապրիլի 3, 2012}}</ref>։ Նոր ստորգետնյա տարածքը 2004 թվականին բացվեց որպես Weston Link<ref>{{cite web |url=http://news.bbc.co.uk/1/hi/scotland/3533074.stm |title=Opening day for gallery project |publisher=BBC News |date=օգոստոսի 4, 2009}}</ref>: Ջոն Միլեր և գործընկերներ կազմակերպության նախագծած կապ-օղակն այժմ հայտնի է որպես Gardens Entrance, որը նոր մուտք է ապահովում Princes Street Gardens-ի համար, ունի դասախոսության թատրոն, կրթական տարածք, խանութ, ռեստորան և ինտերակտիվ պատկերասրահ<ref name=history/>։