«Գլոցում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
 
Տող 1.
{{Թարմացնել}}
'''Գլոցում''', [[մետաղ]]ների, գոլցման [[հաստոց]]ների պտտվող [[գրտնակ]]ներով մետաղներն ու դրանց համաձուլվածքները շրջասեղմելու միջոցով ճնշմամբ մշակելու եղանակ։ Գլոցումով ստացված գլոցվածքային արտադրանքը ([[թերթ]]եր, [[խողովակ]]ներ, շվելերներ, [[հեծան]]ներ, երկաթուղային ռելսեր և այլն) լայնորեն կիրառվում է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում։ Գլոցված մետաղն օգտագործում են անմիջականորեն կոնստրուկցիաներում (մետաղական, [[երկաթբետոն]]ե և այլն), ինչպես նաև որպես [[մեքենա]]մասերի նախապատրաստուկ (քառակուսի, կլոր, հարթ) հաջորդական մեխանիկական մշակման, կռման կամ դրոշմման համար։ Մետաղները ճնշումով մշակելու մյուս եղանակների (կռում, քարշում և այլն) համեմաաությամբ գլոոցումը աչքի է ընկնում մեծ արտադրողականությամբ։ Բացի այդ, գլոցման ժամանակ մետաղը ենթարկվում է սեղմման զգալի պլաստիկ ձևափոխության, որի հետևանքով առաջանում է ավելի խիտ ու մանրահատիկ կառուցվածք։ Դրա շնորհիվ լավանում են մետաղի [[մեխանիկա]]կան հատկությունները։ Գլոցումը կատարվում է երեք հիմնական եղանակներով. երկայնական, լայնական և լայնական-պտուտակային (կամ շեղ)։ Առավել տարածված երկայնական գլոցման դեպքում մշակվող շինվածքի ձևափոխությունը կատարվում է միմյանց նկատմամբ զուգահեռ դասավորված և հակադարձ ուղղությամբ պտտվող [[գրտնակ]]ների միջև։ Գլոցվող շինվածքի հատվածը փոքրանում է, երկարությունը՝ մեծանում։ Երկայնական գլոցումը կիրառում են տեսակավոր ու թերթավոր մետաղ ստանալու, ինչպևս նաև նախապատրաստուկից պատրաստի խողովակ գրտնակելու համար։ Լայնական գլոցման դեպքում գրտնակները պտտվում են նույն ուղղությամբ, իսկ նախապատրաստուկը գրտնակների միջև այնպես է տեղավորվում, որ գրտնակների ու նախապատրաստուկի առանցքները միմյանց նկատմամբ լինում են զուգահեռ։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=103}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գլոցում» էջից