«Հակոբ Անասյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
Անասյանը հեղինակ է հարյուրից ավելի աշխատությունների, որոնք հիմնականում նվիրված են միջնադարյան Հայաստանի քաղաքական կացությանը, կրոնի պատմությանը, մշակույթին, գրականությանը, լեզվին, մատենագրությանն ու մատենագիտությանը։ Նա զգալի ավանդ ունի հայ ազգ-ազատագրական շարժումների պատմության ուսումնասիրման բնագավառում։ «Նպաստ մը հայոց ազատագրական պատմության (ԺԷ դար) Մահտեսի Շահմուրատ և Հովհաննես Թութունջի» (1934), «XVII դ ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում» (1961), «Ստեփանոս Սալմաստեցի»<ref>[https://digilib.aua.am/book/377/ Յակոբ Անասեան, Ստեփանոս Սալմաստեցի (հատուածներ նոր ուսումնասիրութիւնից), Երուսաղէմ, 1981։]</ref> և այլ աղբյուրագիտական ու պատմագիտական մենագրություններում իր իսկ հայտնաբերած վավերագրերի միջոցով վեր է հանել հայ ազատագրական շարժումների չուսումնասիրված կամ պակաս ուսումնասիրված շատ դրվագներ, լուսաբանել հայ ժողովրդի ծանր վիճակը թուրք-պարսկական տիրապետությունների ներքո, արժեքավոր նոր տվյալներ ի հայտ բերել ֆրանսիական և հաբեշական արքունիքների հետ հայ քաղաքական շրջանակների հարաբերությունների վերաբերյալ։
 
Աղբյուրագիտական, բնագրագիտական կարևոր նշանակություն ունեն «Հայկական աղբյուրները Բյուզանդիայի անկման մասին» (1957), «Հովհաննես Կամենացի. Պատմութիւն պատերազմին Խոթինու» (1964)<ref>[httphttps://www.digilib.aua.am/digilibbook/219/?menu=5&wrk=171&captn=3392&wrpg=0&aupg=1 Հովհաննես Կամենացի. Պատմութիւն պատերազմին Խոթինու (էլ-հրատարակութիւնը տե՛ս Հայ մատենագրութեան թուանշային գրադարանի կայքում)։]</ref>, «Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ» (1969), «Գրիգոր Շղթայակրի պատմական մեծ հիշատակարանը» (1980) և այլ աշխատություններ։ Անասյանը կազմել և հրատարակել է վերոհիշյալ հեղինակների երկերի գիտաքննական բնագրերը՝ մանրամասն ծանոթագրություններով։ «Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ» ուսումնասիրությունը կարևոր ներդրում է հայ մատենագրության պատմության մեջ։ Նա հայտնաբերել է Վարդան Այգեկցու «Գիրք հաստատութեան և արմատ հաւատոյ»<ref>[httphttps://www.digilib.aua.am/digilibbook/353/?menu=5&wrk=305&captn=8390&wrpg=0&aupg=0 Էլ-հրատարակութիւնը տե՛ս «Գիրք հաստատութեան և արմատ հաւատոյ»։]</ref> (Մատենադարան, ձեռ. № 2080) դավանական բնույթի ժողովածուն, «Վասն շատահաջ քննողացն հանդիմանութիւն» նամակը և «Վասն անիրաւ բամբասողաց եկեղեցւոյս Հայաստանեայց» գրվածքը։ Անասյանը նորովի է ներկայացրել առակագիր Վարդան Այգեկցուն՝ որպես իր ժամանակի մեծագույն աստվածաբաններից մեկի։ «Արմատ հաւատոն» նվիրված է Հայ եկեղեցու դավանության և նրա կարգերի պաշտպանությանը՝ «ընդդեմ երկաբնակաց և ամենայն հերձուածողաց»։ «Արմատ հաւատոն» ընդգրկում է և՛ դավանական, և՛ ծիսական խնդիրներ։
 
Հայագիտության նվաճումներից է Անասյանի «Հայկական մատենագիտություն. Ե-ԺԸ դդ» կոթողային աշխատությունը։ Հրատարակվել են բազմահատոր այս աշխատության միայն առաջին երեք հատորները (1959, 1976, 2002)։ Գիրքն ունի աղբյուրագիտական, բնագրագիտական, ձեռագրագիտական, պատմագիտական, բանասիրական արժեք և հայ մատենագրության համապարփակ մի հանրագիտարան է։ Այստեղ ներկայացվել է հայկական մատենագրության շուրջ 1500-ամյա ձեռագիր և տպագիր ժառանգությունը, հանրագումարի են բերվել ու գնահատվել հայ մատենագրության անցած բազմամյա ուղու արդյունքները։ Անասյանը գիտականորեն դասակարգել է հայկական բնագրերը, բացահայտել խմբագրությունների ժամանակային սահմանները, փոխադարձ աղերսն ու առնչությունները, նշել հիմնական ու օժանդակ գրականությունը, աշխատությունների մասին գրված գրախոսականները։ Նա կազմել է նաև Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի (1953), Մխիթար Գոշի (1954), Եղիշեի (1957), Կիրակոս Գանձակեցու (1961), Կոստանդին Երզընկացու (1962), Արիստակես Լաստիվերցու (1963), Սայաթ-Նովայի (1963) երկերի մատենագիտությունները։