«Վազգեն Ա Բուխարեստցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Բաժնի դատարկում Վիզուալ խմբագիր
Տող 18.
 
'''Վազգեն Ա''' (ռումինահայ, աշխարհիկ անունն է՝ Լևոն Կարապետ Աբրահամի Պալճյան) ({{ԱԾ}}), [[Հայ Առաքելական Եկեղեցի|Հայ Առաքելական Եկեղեցու]] 130-րդ [[Ամենայն Հայոց Կաթողիկոս|Կաթողիկոս]], հայագետ և [[Հայաստանի ազգային հերոս]]։
 
==Կենսագրություն==
Վազգեն Ա (ավազանի անունը՝ Լևոն-Կարապետ) Պալճյանը նախնական կրթությունն ստացել է [[Օդեսա]]յի ([[Առաջին աշխարհամարտ]]ի (1914-1918 թվականներ) տարիներին այնտեղ էր հաստատվել Պալճյանների ընտանիքը) հայկական նախակրթարանում։ [[Ռումինիա]]յում վերահաստատվելուց հետո սովորել է [[Բուխարեստ]]ի Միսաքյան-Քեսիմյան ազգային, 1924-1926 թվականներին՝ Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում։ 1936 թվականին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937 թվականին՝ գործնական մանկավարժության բաժինը։
 
1930-ական թվականներից ռումինահայ գաղութի խնդիրներն արծարծել է «Մարտկոց» թերթում (1933 թվական, [[Փարիզ]]), ապա՝ Բուխարեստում իր հիմնած «Հերկ» ամսագրի 12 համարներում (1937 թվականի հունիսից 1938 թվականի մայիս)։ 1929–1943 թթ-ին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, եղել հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի (1942-1944 թվականներ) կազմում։ 1943 թվականի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է [[Աթենք]], որտեղ Սբ Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա՝ թեմի առաջնորդ (1947–1955 թվականներ)։ [[1948]] թվականի մայիսի 23-ին Սբ [[Էջմիածնի Մայր Տաճար]]ում [[Ամենայն հայոց կաթողիկոս]] [[Գևորգ Զ Չորեքչյան]]ը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թվականի մայիսին՝ եպիսկոպոս։ 1954 թվականի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև [[Բուլղարիա]]յի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները։
1955 թվաակնին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։
 
== Եկեղեցական գործունեություն ==
[[ԽՍՀՄ|Սովետական Միության]] փլուզումից հետո նա լայն գործունեություն ծավալեց Հայ Առաքելական Եկեղեցու Էջմիածնի և Կիլիկիո ճյուղերի միավորման համար։
[[Պատկեր:ArmenianStamps-046.jpg|400px|մինի|Վազգեն Ա-ին նվիրված [[Հայաստան]]ի [[փոստային նամականիշ]]]]
Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում։ 1962 թվականին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, այնուհետև՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ։
 
Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին։ Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, [[Թորոս Ռոսլին]]ի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», [[Թովմա Արծրունի|Թովմա Արծրունու]] «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր։
 
Դեռևս 1988 թվականի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ [[Միխայիլ Գորբաչով]]ին, [[Արցախյան շարժում|Արցախյան շարժման]] ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։
 
== Շինարարական գործունեություն ==
Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանքներ։ Վերանորոգվել են [[Էջմիածնի Մայր Տաճար|Մայր տաճարը]], [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)|Էջմիածնի Սբ. Հռիփսիմե,]] [[Սուրբ Գայանե եկեղեցի|Սբ. Գայանե]], [[Շողակաթ|Սբ. Շողակաթ]] վանքերը, [[Գեղարդի վանք|Գեղարդավանքը]], [[Խոր Վիրապ|Խոր Վիրապի]] վանքը, [[Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (Օշական)|Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց]], [[Սուրբ Սարգիս եկեղեցի (Երևան)|Երևանի Սբ. Սարգիս]], [[Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի (Երևան)|Սբ. Զորավոր]], [[Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Երևան)|Սբ. Հովհաննես]], [[Բաքու|Բաքվի]], [[Մոսկվա|Մոսկվայի]], [[Դոնի Ռոստով|Դոնի Ռոստովի]] և [[Արմավիր (քաղաք Ռուսաստանում)|Արմավիրի]] եկեղեցիները։ Մայրավանքի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, [[Խրիմյան Հայրիկ|Խրիմյան Հայրիկին]] նվիրված աղբյուր-կոթողը, [[Գալուստ Գյուլբենկյան|Գալուստ Կյուլպենկյան]] վանատունը, [[Ալեք Մանուկյան|Ալեք և Մարի Մանուկյան]] գանձատունը։ Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ և սփյուռքահայերի նվիրատվությամբ ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը։
 
Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու [[Մատենադարան|Մատենադարանին]] են հանձնվել «Վեհափառի Ավետարանը», «Վեհամոր Ավետարանը», [[Թորոս Ռոսլին|Թորոս Ռոսլինի]] ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», [[Թովմա Արծրունի|Թովմա Արծրունու]] «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր։ 1962 թվականին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ապա՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ։ Վազգեն Ա-ն մասնակցել է կրոնական գործիչների՝ Հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխարհային համաժողովներին ([[Մոսկվա]], [[Բեռլին]], [[Հելսինկի]])։
 
Կարևոր են նաև Վազգեն Ա-ի իմաստասիրական և հրապարակախոսական երկերն ու հայրապետական գրությունները, որտեղ, սկսած առաջին՝ «Նոր սերունդին համար» («Մարտկոց», 1933 թվական) հոդվածից, արծարծել է սփյուռքահայությանը հուզող խնդիրներ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու դերի ու առաքելության հարցերը։ Նրա գործերում նրբին անդրադարձ կա նաև մարդու ներանձնական ու հոգևոր-իմացական աշխարհին ([[Մուսա լեռ|«Մուսա լեռան]] հայերը [[Ֆրանց Վերֆել|Ֆրանց Վերֆելի]] վեպին մեջ», [[Խրիմյան Հայրիկ|«Խրիմյան Հայրիկ]] որպես դաստիարակ»)։ Հայաստանի աստիճանական վերականգնմանը նվիրված ձոն է «Հայրենի արևին տակ» ուղեգրական ակնարկաշարը։ Պատարագի արարողության ընթացքն ու խորհուրդը մատչելի բացատրություններով ներկայացված և ազգային տեսանկյունից վերիմաստավորված են «Մեր Պատարագը» գրքույկում։
 
Դեռևս 1988 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի հետ Արցախի վերամիավորման հարցով Վազգեն Ա-ն դիմել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար [[Միխայիլ Գորբաչով|Միխայիլ Գորբաչովին]], Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային բարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ 1989 թվականին վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը, ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։ Նրա ջանքերով վերստին սկսել են գործել Սյունիքի և Գուգարքի թեմերը։ Վեհափառ հայրապետն օրհնել է Հայաստանի նորոգ անկախությունը։
 
1992 թվականի մայիսի 28-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին՝ սատարելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը։ Վազգեն Ա-ն իր օրհնած վերջին՝ վեցերորդ մյուռոնը (1991 թվականի սեպտեմբերի 29-ին) անվանել է Անկախության մյուռոն, որով և օծել է Մայր տաճարի Ավագ խորանի «Տիրամայրը Մանկան հետ» (նկարիչ՝ [[Գրիգոր Խանջյան]]) պատկերը՝ այն անվանելով Անկախության Տիրամայր։ 2008 թվականին «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» մատենաշարով (գիրք ԺԶ) լույս է տեսել «Վազգեն Ա Պալճյան. Ամենայն հայոց կաթողիկոս (1908–1994)» փաստաթղթերի և վավերագրերի ժողովածուն։
 
Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի [[Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրի|Ժոլիո Կյուրիի]] անվան (1962) և Խաղաղության պաշտպանության կոմիտեի (1968) ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ» (1952), ԽՍՀՄ «Պատվո նշան» (1968) և Ժողովուրդների բարեկամության (1978) շքանշաններով։ Վազգեն Ա-ն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991), Հայաստանում առաջինն է արժանացել Ազգային հերոսի կոչմանը (1994)։ Վազգեն Ա-ի անունով կոչվել են [[Սևանի Վազգենյան դպրանոց|Սևանի հոգևոր դպրանոցը]] և դպրոց՝ [[Վանաձոր|Վանաձորում]], հուշարձաններ են կանգնեցվել Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008) և Մայր աթոռ Աբ Էջմիածնում (2010, քանդակագործ՝ Ֆրիդ Սողոյան)։
 
2008 թվականի մայիսի 12-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հ.168 միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվամբ։ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին դպրոցում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ երջանկահիշատակ Վազգեն Առաջինի կիսանդրու բացումը, որի հեղինակն է քանդակագործ Կարապետ Մխիթարյանը։
 
== Ծանոթագրություններ ==