«Ինուլին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Ինուլին''' (C<sub>6</sub>H<sub>10</sub>O<sub>5</sub>)<sub>n</sub>, բազմաշաքարների խմբի օրգանական նյութ, D-ֆրուկտոզի պոլիմեր։ Մոլեկուլային [[զանգված]]ը՝ 5000-6000։ Սպիտակ, քաղցրահամ փոշի է, լավ լուծվում է տաք, դժվար՝ սառը [[ջուր|ջր]]ում։ [[Բույս]]երում, բորբոսասնկերում և խմորասնկերում պարունակվող ինուլազ [[ֆերմենտ]]ի ազդեցությամբ հիդրոլիզվում է, առաջացնում D-ֆրուկտոգ և քիչ քանակությամբ [[գլյուկոզ]]։ Պահեստային [[ածխաջուր]] է, մեծ քանակությամբ պարունակվում է գետնատանձի, գեորգինայի պալարներում (10-12%), [[խատուտիկ]]ի, [[ճարճատուկ]]ի, կոկ-սագըզի արմատներում ու ցողուններում։ Հեշտությամբ յուրացվում է [[մարդ]]կանց [[օրգանիզմ]]ում, բժշկության մեջ շաքարային հիվանդության [[ժամանակ]] կիրառվում է որպես [[շաքար]]ի և օսլայի փոխարինող։{{Արտաքին հղումներ}}
{{Քիմիա-անավարտ}}
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=361}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Բազմաշաքարներ]]
[[Կատեգորիա:Սննդային հավելումներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ինուլին» էջից