«Սեբեոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ 185.21.254.112 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Սահակ մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 44.
 
== Պատմություն ==
Նրա երկի հնագույն ձեռագրում (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ №2639) հեղինակի անունը և գրքի վերնագիրը բացակայում են։ Միջնադարյան աղբյուրներում հիշվում է Սեբիոս, երբեմն էլ՝ Եվսեբիոս։ «Սեբեոս» անունը տարածում է գտել [[19-րդ դար]]ից, երբ ուսումնասիրողները պատմիչին նույնացրել են Դվինի 654 թվականի եկեղեցական ժողովի մասնակից Սեբեոս եպիսկոպոսին։ Սեբեոսի երկը բաղկացած է երկու բաժնից։ Առաջինը (Ա—Զ գլուխներ) պարունակում է Հայաստանի հնագույն պատմությունը (սկսած [[Հայկ և Բել|Հայկի և Բելի]], [[Արա Գեղեցիկ և Շամիրամ|Արա Գեղեցիկի և Շամիրամի]] առասպելներից) և մինչև 7-րդ դար ընդգրկող համառոտ ժամանակագրությունը՝ պարթևների [[Սելևկյան]]ներից ապստամբելու մասին, Հայաստանի առաջին [[Արշակունի]] թագավորի՝ [[Արշակ]]ի մասին. վերջում դնում է պարթևների և հայոց թագավորների ցուցակը իրենց տարիներով, հայոց Արշակ Փոքրից սկսած մինչև [[Պապ թագավոր]]ը։
 
Ուսումնասիրողների կարծիքով առաջին բաժինը գրել է այլ հեղինակ և այն սխալմամբ է մտել Սեբեոսի երկի մեջ։ Սույն բաժնում հավաքված են տարբեր հեղինակներից քաղված տեղեկություններ՝ Մարաբա Մծուրնացու (Մար Արաս Կատինա) մատյանի, Մամիկոնյանների տոհմի ծագման և այլ հարցերի վերաբերյալ։ Այդ հեղինակների կենսագրությանը վերաբերող տեղեկությունները որոշ ուսումնասիրողներ վերագրել են Սեբեոսին։ Երկրորդ բաժինն սկըսվում է առաջաբանով, որտեղ թվարկված են նկարագրվելիք իրադարձությունները (մեզ հասած ձեռագրում մի քանիսը բացակայում են)։ Սեբեոսը իր ժամանակի Հայաստանի պատմությունը շարադրել է համաշխարհային պատմական իրադարձությունների (պարսիկների՝ [[614]] թվականին [[Երուսաղեմ]]ի գրավումը, [[Խոսրով II Ափարվեզ]]ի և Հերակլիոսի պարսկա-բյուզանդական պատերազմները, արաբների քաղաքական ասպարեզ ելնելը և առաջին արշավանքը, [[Սասանյան Պարսկաստան|Սասանյաններ]]ի անկումը և այլն) ոլորտում։ Սեբեոսի երկի այս բաժինը բացառիկ պատմագրական արժեք ունի Հայաստանի 6—7-րդ դարերի պատմության համար։ Հատուկ ուշադրություն է դարձված հայ և օտար գործիչների քաղաքական, ռազմական և դիվանագիտական հարաբերություններին, մանրամասն նկարագրված են [[Սասանյան Պարսկաստան]]ի և [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] տիրապետությունը թոթափելու և անկախ հայկական թագավորություն ստեղծելու համար հայ նախարարների գործադրած ջանքերը, [[Սմբատ Դ Բագրատունի|Սմբատ Բագրատունու]], [[Թեոդորոս Ռշտունի|Թեոդորոս Ռշտունու]] և այլոց հերոսական պայքարը։ Պարսից Խոսրով II Ափարվեզ արքային գրած [[Մավրիկիոս]] (Մորիկ) կայսեր նամակի մեջբերումով
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սեբեոս» էջից