«Ռիչարդ Սթիլ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 29 բայտ ,  5 ամիս առաջ
չ
Առանց խմբագրման ամփոփման
չNo edit summary
չNo edit summary
'''Սըր Ռիչարդ Սթիլ''' ({{lang-en|Sir Richard Steele}}; {{ԱԾ}}), [[իռլանդացի]] [[գրող]], [[լրագրող]], քաղաքական գործիչ է. Անգլիայի [[Վերածննդի դարաշրջանի|լուսավորչական]] գրականության հիմնադիրներից մեկն է։
 
Դեռ դպրոցական տարիներին ծանոթացել է [[Ջ.Ջ. Ադդիսոն|Ջ.Ջ. Ադիսոնի]] հետ, արդյունքում նրանց հետագայում կապում էր խորը բարեկամությունը և գրական սերտ համագործակցությունը։ Ստեղծել է մի շարք բանաստեղծական և դրամատիկ ստեղծագործություններ, բայց նրա փառքը և գրական նշանակությունը հիմնված են անսովոր բեղմնավոր և արգասաբեր ամսագրային գործունեության վրա։ Սթիլի հրատարակություններից ամենամեծ հաջողությունն ունեցել է [[The Spectator (1711)|''The Spectator'']] պարբերականը («Դիտողը». առաջին համարը՝ [[1 մարտի]] [[1711]], վերջինը՝ [[6 դեկտեմբերի]] [[1712]], ընդամենը լույս է տեսել օրական տպված 555 համար)։ Սթիլը հանդիսանում է թերթի [[էսսե]] (անգլ. essay) ստեղծողը, որից և հետագայում աճել է առաջադեմ [[ֆելիետոն]]ը։ Սթիլի քաղաքական էսսեները ծառայել են [[վիգեր]]ի կուսակցության քարոզչությանն ու հայացքների պաշտպանությանը։
 
Սթիլի և Ադիսոնի ստեղծած էսսեներից գրական մեծ նշանակություն են ունեցել այսպես կոչված դիմանկարներն ու բնութագրերը։ Նրանց ստեղծագործության վրա անմիջական ազդեցություն է ունեցել [[Ժան Դե Լամբրյուեր|Լամբրյուերը]]՝ իր «Մեր դարի բնավորություններով ու բարքերով»։ Նման դիմանկարը գրեթե միշտ եղել է այս կամ այն թերթի հրատարակչի հորինված կերպարը։ Հետևելով Սվիֆթի «Բիկկերստաֆ»-ի օրինակին [[Ջոնաթան Սվիֆթ|Սվիֆթ]], Սթիլն ու Ադիսոնը իրենց յուրաքանչյուր թերթի համար ստեղծել են նրա հորինված հրատարակչի կերպար, որն օժտված է կենսագրությամբ և բնութագրով, որն ազդում է թերթի ընդհանուր ծրագրի և մասնավորապես առանձին էսսեների ոճի վրա։