1160
edits
(ավելացվեց Կատեգորիա:Պարբերականներ ՀոթՔաթ գործիքով) |
No edit summary |
||
''The Spectator''-ը ուներ շուրջ 3000 տպաքանակ և լայն ընթերցողների ցանկ։ Ըստ Ադիսոնի՝ իրենց գրած ամեն մի էսսեն կարդում էին հազարավոր [[Լոնդոն|լոնդոնցիներ]], որն այդ ժամանակ կազմում էր քաղաքի բավականին մեծ մասը։ Ժամանակակից պատմաբանները չեն կարծում, որ Ադիսոնը չափազանցնում էր. իրոք, անգամ եթե մարդիկ անձնապես չէին գնում թերթը, նրանք այն ընթերցում էին խմբերով՝ բրիտանական տարածված ու մոդայիկ սրճարան-տներում։ Հասարակության տարբեր խավեր էին կարդում պարբերականը, սակայն հատկապես մի խումբ՝ նորաստեղծ ու արագ զարգացող միջին խավն այն գտավ առանձնապես հետաքրքիր ու ուսուցողական։ Նրանց թվին էին պատկանում հիմնականում առևտրականներն ու վաճառականները։
Պարբերականն ընթերցում էին նաև Բրիտանիայի ամերիկյան [[Տասներեք գաղութներ|գաղութներում]]։ Ապագա ԱՄՆ չորրորդ նախագահ [[Ջեյմս Մեդիսոն (քաղաքական գործիչ)|Ջեյմս Մեդիսոնն]] իր դեռահաս տարիներին հաճախ կարդում էր ''The Spectator''-ը։ Պատմիչներն անգամ ասում են, որ պարբերականն ունեցել է մեծ ազդեցություն նրա վրա ողջ կյանքի ընթացքում և ձևավորել նրա քաղաքական մտածելակերպը<ref>{{Cite book|title=James Madison, A Biography|last=Ketcham|first=Ralph|year=1971|pages=39-48}}</ref>։ ԱՄՆ վեցերորդ նախագահ [[Բենջամին Ֆրանկլին]]<nowiki/>ը նույնպես ընթերցում էր էսսեները<ref>{{Cite book|title=Benjamin Franklin in London|last=Goodwin|first=George|publisher=Weidenfeld & Nicolson|year=2016|pages=14.}}</ref>։
Գերմանացի հայտնի փիլիսոփա [[Յուրգեն Հաբերմաս]]<nowiki/>ը կարծում է, որ ''The Spectator''-ը կարևոր դեռ է խաղացել 18-րդ դարի Անգլիայի հրապարակային ասպարեզի կառուցման մեջ<ref>{{Cite book|url=https://books.google.com/books?id=e799caakIWoC&printsec=frontcover#v=onepage&q&f=false|title=The Structural Transformation of the Public Sphere: An Inquiry into a Category of Bourgeois Society|last=Habermas|first=Jurgen|date=1991-08-28|publisher=MIT Press|isbn=978-0-262-58108-0|language=en}}</ref>։ Չնայած ''The Spectator''-ի հեղինակների պնդման, որ պարբերականը զուրկ է քաղաքական երանգներից՝ մասնագետներն այսօր կարծում են, որ էսսեները հաճախ ծառայում էին [[Վիգերի կուսակցություն]] հայացքներն ու շահերը պաշտպանելուն։
|
edits