«Լեզվաբանական տիպաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Լեզվաբանական տիպաբանություն''', լեզվաբանության բաժին, որն ուսումնասիրում է աշխարհի լեզուները՝...»:
 
No edit summary
Տող 1.
'''Լեզվաբանական տիպաբանություն''', լեզվաբանության բաժին, որն ուսումնասիրում է աշխարհի լեզուները՝ նրանց կառուցվածքների ընդհանրությունների և առանձնահատկությունների բացահայտման հայեցակետից։ Ավանդական տիպաբանությունը բնութագրվում է իբրև ձևաբանական–դասակարգողական։ Այն հենվում է [[լեզու]]ների միաչափ կառույցների վրա (գերազանցապես՝ [[բառ]]ի) և, ըստ էության, բնութագրում է ոչ թե լեզուն ամբողջությամբ, այլ լեզվի միայն առանձին կառույցները։ Ձևաբանական տիպաբանությունը առանձնացնում է սահմանափակ թվով լեզվատիպեր։ Այսպես, առաջին անգամ [[Ֆրիդրիխ Շլեգել]]ը տարբերել է երկու տիպ՝
հենվում է [[լեզու]]ների միաչափ կառույցների վրա (գերազանցապես՝ [[բառ]]ի) և, ըստ էության, բնութագրում է ոչ թե լեզուն ամբողջությամբ, այլ լեզվի միայն առանձին կառույցները։ Ձևաբանական տիպաբանությունը առանձնացնում է սահմանափակ թվով լեզվատիպեր։ Այսպես, առաջին անգամ [[Ֆրիդրիխ Շլեգել]]ը տարբերել է երկու տիպ՝
*թեքական
*ոչ թեքական։
Տող 8 ⟶ 7՝
* անձև (կամ անջատական)
* մասնիկավոր
* թեքական։
 
Ըստ շարահյուսական առանձնահատկությունների նա տարբերակել է երկու տիպ՝ վերլուծական և հա մադրական։ Հետագայում Վ․ Հումբոլդտը դասակարգման այդ սխեմայում ավելացրել է բազմահամադրական տիպը։ Լեզուների թվի ավելացմանը զուգընթաց, հետազոտողները (Հ․ Շտայնթալ, Ֆ․ Միստելի և այլք) ստիպված ավելացրել են նաև ձևաբանական տիպերի [[թիվ]]ը։ Լեզուների հասկացութային դասակարգումը (է․ Սեպիր) հիմնված է ձևույթների արտահայտած իմաստների վրա։ Ըստ այդ դասակարգման առանձնացվում են երկու (մաքուր ռելացիոն և խառը ռելացիոն) լեզվատիպեր՝ իրենց ենթատիպերով։ Արդի տիպաբանություն հենվում է կառուցվածքային լեզվաբանության սկզբունքների (լեզվի և խոսքի, արտահայտության և բովանդակության պլանների տարբերակման և այլնի) վրա։ Տիպաբանական հետազոտությունների ելակետը լեզվի կառուցվածքն է, ընդ որում զուգադրվում են ոչ թե առանձին, միմյանցից անջատ [[Տարրեր|տարր]]եր, այլ ներհամակարգային որոշակի փոխհարա բերություններով բնութագրվող լեզվական բաղադրիչներ։ Արդի տիպաբանության հիմնական խնդիրը լեզվի համընդհանուր տեսության ստեղծումն է, լեզվական առանձնահատկությունների բացահայտումը։ Բացի բոլոր լեզուներին հատուկ ընդհանրությունների բացահայտումից, տիպպաբանության հաստատում է նաև լեզուների մի մասին կամ առանձին խմբերին հատուկ ընդհանրությունները։
Տող 25 ⟶ 24՝
* Սարգսյան Ա․ Ե․, Դասական գրաբարի տիպաբանական բնութագիրը, տես [[Հայոց լեզու|հայոց լեզվի]] կառուցվածքը, [ժող․], Ե․, 1975։
* Успенский Б․ А․, Принципы структурной типологии, М․, 1962; Цовое в лингвистике, в․ 3, 5, М․, 1963, 1970;
* Виноградов В-. А․, Методы типологии, в кн․։ Общее языкознание․ Методы лингвистических исследований, М․, 1973;
* Джаукян Г․ Б․, Общее и армянское языкознание, Е․, 1978․
 
{{ՀՍՀ|հատոր=12|էջ=11}}
 
[[Կատեգորիա:Տիպաբանություն]]