«Միշել Ալլիո-Մարի»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Միշել Իվետ Մարի-Թերեզա Ժաննա Օնորին Ալլիո-Մարի''' ({{lang-fr|}} արտասանությունը՝ [Mill aljomaii], {{ԱԾ}}), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր: Նա անդամակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցություն|Եվրոպակ...»: |
(Տարբերություն չկա)
|
18:56, 7 Դեկտեմբերի 2021-ի տարբերակ
Միշել Իվետ Մարի-Թերեզա Ժաննա Օնորին Ալլիո-Մարի (ֆր.՝ արտասանությունը՝ [Mill aljomaii], սեպտեմբերի 10, 1946[1][2][3][…], Վիլնյով լը Ռուա), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր: Նա անդամակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության կազմի մեջ մտնող Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցությանը։ 1980-ական, 1990-ական և 2000-ական թվականներին ձևավորված բոլոր աջաթևյան կառավարությունների անդամ Միշելը առաջին կինն էր Ֆրանսիայում, որը զբաղեցնում էր պաշտպանության (2002-2007), ներքին գործերի (2007-2009) և արտաքին գործերի (2010-2011) նախարարի պաշտոնը[5]: Նա նաև պատասխանատու էր երիտասարդության և սպորտի (1993-1995), ինչպես նաև արդարադատության (2009-2010) համար, և նրան շնորհվեց պետական նախարարի պատվավոր կոչում իր վերջին երկու պաշտոններում:
Թունիսի հեղափոխության ժամանակ իր բռնած դիրքորոշումը պատճառ հանդիսացավ, որ նա հեռանա կառավարությունից 2011 թվականին։ Մեկ տարի անց՝ 2012 թվականի Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում, նա զրկվել է պատգամավորի պաշտոնից Ատլանտյան Պիրենեյների 6-րդ ընտրազանգվածում: Նա Եվրոպական խորհրդարանի անդամ է դարձել 2014 թվականին։ Միշելը մնում է Սեն-Ժան-դե-Լյուզի քաղաքապետի տեղակալի պաշտոնում, ինչպես նա «Հանրապետականներ»-ի ազգային խորհրդի փոխնախագահը:
Ալլիո-Մարին իրավունքի և քաղաքագիտության ոլորտներում գիտնական է: Նրա ընկերը՝ Պատրիկ Օլիերն է, ով Ֆիյոն II-ի կառավարությունում պատասխանատու է խորհրդարանի հետ հարաբերությունների համար: 2010-2011 թվականներին մի քանի ամիս երկուսն էլ միաժամանակ զբաղեցրել են նախարարի պաշտոն։
Վաղ կյանք
Միշել Մարին ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 10-ին Վիլնյով-Լե-Ռուայում (այն ժամանակ Սենա և Ուազա դեպարտամենտում, իսկ 1968 թվականից ի վեր Վալ դը Մարն դեպարտամենտում)[6]։ Նրա հայրը ՝ Բեռնարդ Մարին, (1918-2015) միջազգային ռեգբիի հայտնի մրցավար էր[7], Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ատլանտյան Պիրենեյների 4-րդ ընտրազանգվածի համար (1967-1981, Բաս Պիրենեյի դեպարտամենտ մինչև 1969)[8][9][10][11], և Բիարիցի քաղաքապետ (1977-1991), իսկ նրա մայրը՝ Ռենե Լեյկոն լեհական ծագում ունի[12] and her mother is Renée Leyko and is of Polish descent.[13]։
Նա հաճախել է Նյոյի սյուր Սենի ավագ դպրոցը, այնուհետև ընդունվել է այժմ չգործող Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ շարունակելով ուսումը նույն համալսարանի Փարիզի արվեստի ֆակուլտետում: Այն բանից հետո, երբ 1968 թվականին իրականացվեցին այն ժամանակվա կրթության նախարար Էդգար Ֆորի (հայտնի որպես Լոի Ֆոր) համալսարանական բարեփոխումները, նա շարունակեց իր ուսումը մասնավոր իրավունքի, քաղաքագիտության և պետության և իրավունքի պատմություն ոլորտում՝ ուսանելով և՛ Պանթեոն-Ասաս համալսարանում՝ ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան 1973 թվականին «Salarié actionnaire» ատենախոսությամբ (անգլերեն բաժնետերեր-աշխատակիցներ), և՛ պանթեոն-Սորբոնի համալսարանում՝ ստանալով քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան 1982 թվականին և պաշտպանելով իր թեզը՝ «քաղաքական որոշումներ և վարչական կառույցներ» թեմայով: Համալսարանում ուսանելու տարիներին նա եղել է «UNI» աջաթևյան ուսանողական միության անդամ[14]:[15]
Համալսարան և քաղաքական կարիերա
Ալիո-Մարի համալսարանում ուսանելու տարիներին (այն ժամանակ դեռ հայտնի էր որպես Միշել Մարի) հարաբերություններ է սկսել նրա այն ժամանակվա իրավունքի դասախոս Միշել Ալլիոի հետ, որը նաև այն ժամանակվա կրթության նախարար (1968-1969) Էդգար Ֆորի հանձնաժողովի նախագահն էր: Մարին և Ալլիոտը ամուսնացել են 1971 թվականին, ինչն էլ թույլ տվեց Մարիին հաճախակի հայտնվել թե՛ գիտական թե՛ ընկերական միջավայրում. Նա նաև փոփոխության է ենթարկել իր անունը՝ Միշել Մարին փոխարինելով Միշել Ալիոտ Մարի անվամբ:
Նա 1970-1984 թվականներն ընկած ժամանակահատվածը աշխատում էր որպես օգնական՝ սկզբում Պանթեոն-Ասաս համալսարանում, այնուհետև Փարիզի I պանթեոն-Սորբոնի համալսարանում: Իսկ 1984 թվականից դասախոսել է հանրային իրավունքի ոլորտում: Նա թողել է այս պաշտոնը այն բանից հետո, երբ 1986 թվականին Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից ընտրվել է որպես պատգամավոր:
1972 թվականին նա նշանակվել է այն ժամանակ սոցիալական հարցերի նախարար Էդգար Ֆորի տեխնիկական կարգավորման հարցերով խորհրդականը, իսկ հետո նույն պաշտոնը ստանձնել է այն ժամանակվա համալսարանների գծով պետքարտուղարի՝ Ժան Պիեռ Սուասոնի մոտ։ Այնուհետև 1973-1974 թվականներին եղել է այն ժամանակվա դեպարտամենտների և անդրծովյան տարածքների նախարար Բեռնար Շտազիի խորհրդականը, որից հետո 1974 թվականին նշանակվել է այն ժամանակվա՝ զբոսաշրջության գծով պետքարտուղար Ժերար Դյուկրեի խորհրդականը: Այնուհետև նա դարձավ այն ժամանակվա պետքարտուղար և համալսարանների նախարար Էլիս Սոնյե Սեյտեի հանձնաժողովի նախագահը (1976-1978), մինչև մասնավոր սեկտորում աշխատանքի անցնելը որպես Uta-Indemnité ընկերության գլխավոր գործադիր տնօրենի կառավարիչ (1979-1985)։ Այդ ժամանակ նա նաև մասնագիտանում էր որպես փաստաբան[16]:
Կարիերա
Տեղական քաղաքականություն
Ալիո-Մարին իր ընտրական կարիերան սկսել է 1983 թվականին ՝ որպես համայնքային խորհրդական բասկյան Սիբուր գյուղում (նախկին Լաբուրդան նահանգում, իսկ այժմ Ատլանտյան Պիրենեյների դեպարտամենտում), որը տեղակայված է իր հոր քաղաքական բազայից հարավ ՝ Բիարիցում, Սեն-Ժան-դե-Լյուզից ոչ հեռու: Նա պաշտոնավարել է մինչև 1988 թվականը: 1989 թվականին նա այս անգամ իր հոր հետ միասին ընտրվել է մեկ այլ խորհուրդում ՝ Բիարիցում։ 1990 թվականին, լինելով մեծամասնություն կազմող համայնքում և աջակցելով Ֆրանսիայի քաղաքապետի առաջին տեղակալ Դիդյո Բորոտրային, նա ընդունեց մի օրինագիծ, որով արգելվում էր հյուրանոց-խաղատների կառուցումը քաղաքի հիմնական լողափի դիմաց: Սրա արդյունքում խորհուրդը փլուզվեց: 1991 թվականին արտահերթ համայնքային ընտրություններում հաղթել է Դիդյե Բորոտրան, որը միավորել է տեղի Ֆրանսիայի դեմոկրատական միության անդամներին, երկու ընտրված սոցիալիստներին և բասկյան ազգայնականներին, որոնք նրան լրացուցիչ աջակցություն են ցուցաբերել[17]: Մարին լքել է խորհուրդը, միևնույն ժամանակ, երբ նրա հայրը չընտրվեց քաղաքապետի պաշտոնում: Այնուհետև 1995-2002 թվականներին Մարին զբաղեցրել է Սեն Ժան-դե-Լյուզի քաղաքապետի պաշտոնը, իսկ այդ ժամանակից ի վեր ՝ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը: Նա 1994-2001 թվականների ժամանակահատվածում եղել է նաև Ատլանտյան Պիրենեյների Գլխավոր խորհրդի անդամ և փոխնախագահ:
Ազգային քաղաքականություն
Ֆրանսիայի գոլիստական շարժման անդամ Ալիո-Մարին 1986 թվականին որպես Ատլանտյան Պիրինեյների ներկայացուցիչ ընտրվել է Ազգային ժողովում: Այդ ժամանակից ի վեր նա մասնակցում էր Ազգային ժողովի նիստերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նա նիստ էր անցկացնում կառավարությունում. դա կապված է մանդատների ամբողջության մասին ֆրանսիական օրենքի հետ (բառացիորեն «մանդատների կուտակում»), որն արգելում է կառավարության նախարարներին միաժամանակ պատգամավոր լինել Ֆրանսիայի Ազգային ժողովում: նրա տեղակալն էր Դանիել Պուլուն, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 1993-1995 թվականներն ընկաշ ժամանակահատվածը՝ վերստանալով իր պաշտոնը 2002-2011 թվականներին, Մարին զբաղեցնում էր կառավորության նախարարի պաշտոնը[18]:
1986-1988 թվականներին Ալիո-Մարին Ժակ Շիրակի երկրորդ կառավարությունում Ազգային կրթության նախարարին կից դպրոցների հարցերով պետական քարտուղար էր (կրտսեր նախարար), իսկ 1993-1995 թվականներին Էդուար Բալադյուրի կառավարությունում զբաղեցրել է երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնը:
1989-1993 թվականներին նա եղել է Եվրոպական խորհրդարանի անդամ ՝ որպես Եվրոպական ժողովրդավարական դաշինքի քաղաքական խմբի անդամ[19]։
Անձնական կյանք
1971 թվականին Միշել Մարին ամուսնացել է մարդաբան Միշել Ալլիոյի հետ՝ վերցնելով Միշել Ալլիո-Մարի անունը։ Նրանք 1984 թվականին ամուսնալուծվել են:
Ֆրանսիական ԶԼՄ-ները նրան տվել են «ՄԱՄ» մականունը:
1988 թվականից ի վեր նրա կյանքի ուղեկիցը եղել է Պատրիկ Օլեն, որը 2007 թվականին կարճ ժամանակով զբաղեցրել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, այնուհետև գլխավորել Ասամբլեայի տնտեսական կոմիտեն: 2010 թվականի նոյեմբերին նա նշանակվել է նախարար, որը ով Ֆիյոն II-ի կառավարությունում պատասխանատու է խորհրդարանի հետ հարաբերություններ հաստատելու համար։ Երկուսն էլ 2010-2011 թվականներին մի քանի ամիս միաժամանակ զբաղեցրել են նախարարի պաշտոն: Մարիի ավելի բարձր հասարակական դիրքի պատճառով Պատրիկը ստացել է «Պատրիկ Օլիեր-Մարի» կամ «ՊՈՄ» մականունը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
- ↑ https://www.liberation.fr/societe/2014/02/11/deces-de-michel-alliot-fondateur-de-l-universite-paris-7_979330/
- ↑ Ariane Bernard (translation) (23 August 2007). «Excerpts From 'Dawn Evening or Night'». New York Times (in the International Herald Tribune). Վերցված է 1 August 2013-ին.
- ↑ «Who's Who». Le Canard enchaîné (ֆրանսերեն). 25 February 2009. էջ 2.
- ↑ Nedelec, Candice (9 May 2009). «Michèle Alliot-Marie ouvre son jardin secret: Le ministre de l'Intèrieur lève le voile sur son intimité» [Michèle Alliot-Marie opens her secret garden: The Minister of Interior unveils her private life]. Gala (ֆրանսերեն). Prisma Media (then Prisma Presse). Կաղապար:Google translation
- ↑ «Liste alphabétique des députés de la IIIe législature 1967-1968 (groupe politique, département) (English: 'Alphabetical list of Members of the Third Legislature 1967-1968 (Political group, department)')». Assemblée nationale (ֆրանսերեն). French National Assembly official website. Վերցված է 1 August 2013-ին. Կաղապար:Google translation
- ↑ «Liste alphabétique des députés de la IVe législature 1968-1973 (groupe politique, département) (English: 'Alphabetical list of Members of the Fourth Legislature 1968-1973 (Political group, department)')». Assemblée nationale (ֆրանսերեն). French National Assembly official website. Վերցված է 1 August 2013-ին. Կաղապար:Google translation
- ↑ «Liste alphabétique des députés de la Ve législature 1973-1978 (groupe politique, département) (English: 'Alphabetical list of Members of the Fifth Legislature 1973-1978 (Political group, department)')». Assemblée nationale (ֆրանսերեն). French National Assembly official website. Վերցված է 1 August 2013-ին. Կաղապար:Google translation
- ↑ «Liste alphabétique des députés de la VIe législature 1978-1981 (groupe politique, département) (English: 'Alphabetical list of Members of the Sixth Legislature 1978-1981 (Political group, department)')». Assemblée nationale (ֆրանսերեն). French National Assembly official website. Վերցված է 1 August 2013-ին. Կաղապար:Google translation
- ↑ Planes, Emmanuel (17 February 2011). «Bernard Marie en première ligne (English: 'Bernard Marie in the forward line')». Sud-Ouest (English: 'South-West') (ֆրանսերեն). Bordeaux, France. Groupe Sud-Ouest. Վերցված է 1 August 2013-ին. Կաղապար:Google translation
- ↑ Europa Publications (2003). The International Who's Who 2004. Psychology Press. ISBN 1857432177.
- ↑ Guichoux, Marie (4 December 1999). «Michèle Alliot-Marie, 53 ans, fille de famille gaulliste, présidera peut-être le RPR [...]». Libération (ֆրանսերեն).
- ↑ Latrous, Neila; Marteau, Jean-Baptiste (2012). «Des jeunes pires que leurs aînés (English: 'Young worse than their elders')». UMP - un univers impitoyable (English: 'UMP - A Ruthless World') (Paperback) (ֆրանսերեն). France: Flammarion. էջ 250. ISBN 978-2081277106.
- ↑ Who's Who in France
- ↑ «Biarritz: Borotra L'emporte Cantonale dans L'eure» (ֆրանսերեն). L'Humanite. 18 March 1991. Վերցված է 2 August 2013-ին.
- ↑ «Accueil > Archives de la XIIIe législature > Les députés > M. Daniel Poulou (English: 'Home > Archives XIII Legislature > Members > Daniel Poulou')». Assemblée nationale (ֆրանսերեն). National Assembly of France. Վերցված է 2 August 2013-ին.
- ↑ «Michèle ALLIOT-MARIE». European Parliament / MEPs. Վերցված է 1 August 2013-ին.
Հրատարակություններ
- Le salarié actionnaire [Employee Shareholders] (PhD in law thesis) (ֆրանսերեն). Panthéon-Assas University. 1973.
- Les Décisions politiques et structures administratives [Policy Decisions and Administrative Structures] (PhD in political science thesis) (ֆրանսերեն). Paris I. 1982.
- La Décision politique - Attention ! Une République peut en cacher une autre [Political Decision - Attention! A Republic Can Hide Another] (ֆրանսերեն). Paris, France: PUF. 1983. ISBN 2-13-038008-5.
- La Grande Peur des classes moyennes [The Great Fear of the Middle Class] (ֆրանսերեն). Paris, France: La table ronde. 1996. ISBN 2-7103-0768-5.
- Les boursiers étrangers en France: errements et potentialités [Foreign Scholars in France and Potential Mistakes] (Report) (ֆրանսերեն). Rapport parlementaire au nom de la commission des affaires étrangères (English: 'Parliamentary Report on behalf of the Committee on Foreign Affairs'). 1997.
- La République des irresponsables [Republic of Irresponsibles] (ֆրանսերեն). France: Odile Jacob. 1999. ISBN 2-7381-0727-3.
- Le Chêne qu'on relève [The Oak Notes That] (ֆրանսերեն). France: Odile Jacob. 2005. ISBN 2-7381-1690-6.
- Une femme au cœur du pouvoir d'état [A Woman at the Heart of State Power] (ֆրանսերեն). Paris, France: Plon. 2013. ISBN 978-2-259-21824-5.