«Կարևոր պատմություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կարևոր պատմություններ''' ({{lang-en|Важные истории}}), ռուսական ինտերնետային պարբերական, որը զբաղվում է լրագրողական հետաքննություններով։ 2020 թվականին հիմնադրել են «Նովայա գազետա» թերթի լրագրողներ Ռոման Ան...»:
(Տարբերություն չկա)

07:03, 7 Դեկտեմբերի 2021-ի տարբերակ

Կարևոր պատմություններ (անգլ.՝ Важные истории), ռուսական ինտերնետային պարբերական, որը զբաղվում է լրագրողական հետաքննություններով։

2020 թվականին հիմնադրել են «Նովայա գազետա» թերթի լրագրողներ Ռոման Անինը և Օլեսեյ Շմագունը[1]։

Կարևոր պատմություններ

Մինչև 2020 թվականը Ռոման Անինը 10 տարի եղել է «Նովայա գազետա» թերթի հետաքննություններ բաժնի խմբագիրը[2]։ 2020 թվականին հիմնադրել է սեփական մեդիան, որը զբաղվում է հետաքննություններով[3]։

Սկզբնական շրջանում պարբերականը համատեղ աշխատում էր «Նովայա գազետա»-ի հետ, և նրանց նյութերը վերաբերվում էին ռուսական հիվանդանոցներ թոքերի արհեստական օդափոխության սարքավորումներ և COVID-19 արագ թեստեր անօրինական մատակարարելուն, 2020 թվականի գարնանը կորոնավիրուսի համավարակի ժամանակ կառավարության կողմից մեկանգամյա օգտագործման դիմակների արտադրության մենաշնորհին[4]։ Ավելի ուշ, լրագրողները հեղինակային հետաքննություններ հրապարակեցին ՌԴ-ում արտադրական թափոնների մշակման և օգտագործման, Վլադիմիր Պուտինի դստեր՝ Կատերինա Տիխոնովայի և նրա նախկին փեսայի՝ Կիրիլ Շամալովի մասին[5], «Ո՞վ է կազմակերպել Նավալնու դեմ որսը» վերնագրով հետաքննությունը[6] և այլն։ 2021 թվականին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի «Պանդորայի փաստաթղթեր» հետաքննությանը Ռուսաստանից մասնակցել են «Կարևոր պատմություններ»-ի լրագրողները[7]։

2021 թվականի օգոստոսի 20-ին ՌԴ արդարադատության նախարարությունը ԶԼՄ-ների «օտարերկրկա գործակալներ» գրանցամատյանում ներառեց Լատվիայում գրանցված Istories fonds իրավաբանական կազմակերպությանը, որը թողարկում է «Կարևոր պատմություններ»-ը, ինչպես նաև դրա գլխավոր խմբագիր Ռոման Անինին և պարբերականի լրագրողներ Ռոման Շլեյնովին, Ալեսյա Մարոխովսկայային, Իրինա Դոլինինային, Դմիտրի Վելիկովսկուն և Օլեսյա Շմագունին[8]։ 2021 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ելնելով օրենքի պահանջից, այդ գրանցամատյանում ներառվեց նաև «Կարևոր օտարերկրյա գործակալներ» կազմակերպությունը, որը ստեղծել էին «Կարևոր պատմություններ»-ի «օտարերկրյա գործակալներ» լրագրողները[9]։

Պարբերականի բնույթը

Արտաքին հղումներ

  • ««Կարևոր պատմություններ»-ը պատմում են Շամալովի՝ ենթադրաբար Պուտինի նախկին փեսայի մասին». ԲիԲիՍիի ռուսական ծառայություն (ռուսերեն). 2020-12-07. Վերցված է 2021-02-05-ին.
  1. «Журналисты-расследователи запустили медиа «Важные истории»». Wonderzine. 2020-04-30. Վերցված է 2021-02-05-ին.
  2. «Журналисты-расследователи запустили медиа «Важные истории». Его авторы — выходцы из «Новой газеты»». Новая газета (ռուսերեն). 2020-04-30. Վերցված է 2021-02-05-ին.
  3. «Как российские журналисты создают новые независимые проекты». radioportal.ru (ռուսերեն). 2020-11-18. Վերցված է 2021-02-05-ին.
  4. «Посредники отечества. «Важные истории» о том, как главными поставщиками отечественных ИВЛ стали фирмы, оформленные на «номиналов»». Новая газета (ռուսերեն). 2020-04-30. Վերցված է 2021-02-05-ին.
  5. Ольга Мясникова (2020-12-17). ««Важные истории»: «Владимир Путин оклеветал журналистов, комментируя наше расследование»». znak.com. Վերցված է 2021-02-05-ին.
  6. Александр Родин (2020-09-18). ««Была команда — паровоз поехал»». Общая газета (ռուսերեն). Վերցված է 2021-02-05-ին.
  7. «Опубликован «Архив Пандоры» об офшорах мировых лидеров и чиновников. Главное». Meduza.
  8. «Дождь» и «Важные истории» объявили СМИ-«иноагентами» в России // Meduza
  9. Минюст включил в реестр «иностранных агентов» созданную журналистами «Важных историй» организацию «Важные иноагенты» // Медиазона