«Մասնակից:Sophy Abrahamyan/2»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
Միշել Մարին ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 10-ին Վիլնյով-Լե-Ռուայում (այն ժամանակ Սենա և Ուազա դեպարտամենտում, իսկ 1968 թվականից ի վեր [[Վալ դը Մարն]] դեպարտամենտում)։ Նրա հայրը ՝ Բեռնարդ Մարին, (1918-2015) միջազգային ռեգբիի հայտնի մրցավար էր, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ատլանտյան Պիրենեյների 4-րդ ընտրազանգվածի համար (1967-1981, բաս Պիրենեյի դեպարտամենտ մինչև 1969), և [[Բիարից |Բիարից]]ի քաղաքապետ (1977-1991), իսկ նրա մայրը՝ Ռենե Լեյկոն [[Լեհեր|լեհական]] ծագում ունի։
 
Նա հաճախել է [[Նյոյի սյուր Սեն |Նյոյի սյուր Սեն]]ի ավագ դպրոցը, այնուհետև ընդունվել է այժմ չգործող Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ շարունակելով ուսումը նույն համալսարանի Փարիզի արվեստի ֆակուլտետում: Այն բանից հետո, երբ 1968 թվականին իրականացվեցին այն ժամանակվա կրթության նախարար Էդգար Ֆորի (հայտնի որպես Լոի Ֆոր) համալսարանական բարեփոխումները, նա շարունակեց իր ուսումը մասնավոր իրավունքի, քաղաքագիտության և պետության և իրավունքի պատմություն ոլորտում՝ ուսանելով և՛ Պանթեոն-Ասաս համալսարանում՝ ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան 1973 թվականին ''Salarié actionnaire'' ատենախոսությամբ (անգլերեն՝անգլերեն "բաժնետերեր-աշխատակիցներ"), և՛ պանթեոն-Սորբոնի համալսարանում՝ ստանալով քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան 1982 թվականին և պաշտպանելով իր թեզը՝ «քաղաքական որոշումներ և վարչական կառույցներ» (անգլերեն ՝ "քաղաքական որոշումներ և վարչական կառույցներ") թեմայով: Համալսարանում ուսանելու տարիներին նա եղել է UNI-ի աջ ուսանողական միության անդամ:[11]
 
== Համալսարան և քաղաքական կարիերա ==
Ալիո-Մարի համալսարանում ուսանելու տարիներին (այն ժամանակ դեռ հայտնի էր որպես Միշել Մարի) հարաբերություններ է սկսել ուենոալ նրա այն ժամանակվա իրավունքի դասախոս Միշել Ալլիոի հետ, որը նաև այն ժամանակվա կրթության նախարար (1968-1969) Էդգար Ֆորի հանձնաժողովի նախագահն էր: Մարին և Ալլիոտը ամուսնացել են 1971 թվականին, ինչն էլ թույլ տվեց Մարիին հաճախակի հայտնվել թե՛ գիտական թե՛ ընկերական միջավայրում. Նա նաև փոփոխության է ենթարկել իր անունը՝ Միշել Մարին փոխարինելով Միշել Ալիոտ Մարի անվամբ:
 
Նա 1970-1984 թվականներն ընկած ժամանակահատվածը աշխատում էր որպես օգնականօգնական՝ սկզբում Պանթեոն-Ասաս համալսարանում, այնուհետև Փարիզի I պանթեոն-Սորբոնի համալսարանում: Իսկ 1984 թվականից դասախոսել է հանրային իրավունքի ոլորտում: Նա թողել է այս պաշտոնը այն բանից հետո, երբ 1986 թվականին Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից ընտրվել է Ֆրանսիայիորպես ազգային ժողովումպատգամավոր:
 
1972 թվականին նա նշանակվել է այն ժամանակ սոցիալական հարցերի նախարար Էդգար Ֆորի տեխնիկական կարգավորման հարցերով խորհրդականը, իսկ հետո նույն պաշտոնը ստանձնել է այն ժամանակվա համալսարանների գծով պետքարտուղարի՝ Ժան Պիեռ Սուասոնի մոտ։ Այնուհետև 1973-1974 թվականներին եղել է այն ժամանակվա դեպարտամենտների և անդրծովյան տարածքների նախարար Բեռնար Շտազիի խորհրդականը, որից հետո 1974 թվականին նշանակվել է այն ժամանակվա՝ զբոսաշրջության գծով պետքարտուղար Ժերար Դյուկրեի խորհրդականը: Այնուհետև նա դարձավ այն ժամանակվա պետքարտուղար և համալսարանների նախարար Էլիս Սոնյե Սեյտեի հանձնաժողովի նախագահը (1976-1978), մինչև մասնավոր սեկտորում աշխատանքի անցնելը որպես Uta-Indemnité ընկերության գլխավոր գործադիր տնօրենի կառավարիչ (1979-1985)։ Այդ ժամանակ նա նաև մասնագիտանում էր որպես փաստաբան:
 
== Կարիերա ==
 
=== Տեղական քաղաքականություն ===
Ալիո-Մարին իր ընտրական կարիերան սկսել է 1983 թվականին ՝ որպես համայնքային խորհրդական [[Բասկերի երկիր (Ֆրանսիա)|բասկյան]] Սիբուր գյուղում (նախկին Լաբուրդան նահանգում, իսկ այժմ [[Ատլանտյան Պիրենեյներ|Ատլանտյան Պիրենեյների]] [[Դեպարտամենտ (Ֆրանսիա)|դեպարտամենտում]]), որը տեղակայված է իր հոր քաղաքական բազայից հարավ ՝ [[Բիարից|Բիարիցում]], Սեն-Ժան-դե-Լյուզից ոչ հեռու: Նա պաշտոնավարել է մինչև 1988 թվականը: 1989 թվականին նա այս անգամ իր հոր հետ միասին ընտրվել է մեկ այլ խորհուրդում ՝ Բիարիցում։ 1990 թվականին, լինելով մեծամասնություն կազմող համայնքում և աջակցելով Ֆրանսիայի քաղաքապետի առաջին տեղակալ Դիդյո Բորոտրային, նա ընդունեց մի օրինագիծ, որով արգելվում էր հյուրանոց-խաղատների կառուցումը քաղաքի հիմնական լողափի դիմաց: Սրա արդյունքում խորհուրդը փլուզվեց: 1991 թվականին արտահերթ համայնքային ընտրություններում հաղթել է Դիդյե Բորոտրան, որը միավորել է տեղի Ֆրանսիայի դեմոկրատական միության անդամներին, երկու ընտրված սոցիալիստներին և բասկյան ազգայնականներին, որոնք նրան լրացուցիչ աջակցություն են ցուցաբերել: Մարին լքել է խորհուրդը, միևնույն ժամանակ, երբ նրա հայրը չընտրվեց քաղաքապետի պաշտոնում: Այնուհետև 1995-2002 թվականներին Մարին զբաղեցրել է Սեն Ժան-դե-Լյուզի քաղաքապետի պաշտոնը, իսկ այդ ժամանակից ի վեր ՝ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը: Նա 1994-2001 թվականների ժամանակահատվածում եղել է նաև Ատլանտյան Պիրենեյների Գլխավոր խորհրդի անդամ և փոխնախագահ:
 
=== Ազգային քաղաքականություն ===
Ֆրանսիայի գոլիստական շարժման անդամ Ալիո-Մարին 1986 թվականին որպես Ատլանտյան Պիրինեյների ներկայացուցիչ ընտրվել է Ազգային ժողովում: Այդ ժամանակից ի վեր նա մասնակցում էր Ազգային ժողովի նիստերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նա նիստ էր անցկացնումլ կառավարությունու. դա կապված է մանդատների ամբողջության մասին ֆրանսիական օրենքի հետ (բառացիորեն ' "մանդատների կուտակում"), որն արգելում է կառավարության նախարարներին միաժամանակ պատգամավոր լինել Ֆրանսիայի Ազգային ժողովում: նրա տեղակալն էր Դանիել Պուլուն, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 1993-1995 թվականը կրկին 2002-2011 թվականը, երբ նա զբաղեցնում էր կառավորության նախարարի պաշտոնը:
 
1986-1988 թվականներին Ալիո-Մարին [[Ժակ Շիրակ|Ժակ Շիրակի]] երկրորդ կառավարությունում Ազգային կրթության նախարարին կից դպրոցների հարցերով պետական քարտուղար (կրտսեր նախարար), իսկ 1993-1995 թվականներին [[Էդուար Բալլադյուր|Էդուար Բալադյուրի]] կառավարությունում զբաղեցրել է երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնը:
 
1989-1993 թվականներին. նա եղել է Եվրոպական խորհրդարանի անդամ ՝ որպես Եվրոպական ժողովրդավարական դաշինքի քաղաքական խմբի անդամ։