«Հիլիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 28.
 
== Անվան ստուգաբանություն ==
Գյուղի ստորոտով հոսում է փոքրիկ գետակ. եկվորները այն անվանել են հայելու նման ջինջ և մաքուր գետակ և այսպիսով գյուղը ստացել է Հիլիս անվանումը։ Նախկինում հայտնի է եղել Իլիս, նաև Կարագեդուկ, Կարագյադուկ անվանումներով։
 
== Աշխարհագրություն ==
Գյուղը գտնվում է [[Ղարաբաղի լեռնաշղթա|Ղարաբաղի լեռնաշղթայի]] արևելյան Խաչախութի և Հավքախաղաց լեռնաճյուղերի միջլեռնային գոգավորության հարթավայրային մասում, երկու առվակների ջրախառնուրդում։ Հիլիսը [[Աստղաշեն]] գյուղից գտնվում է դեպի հյուսիս-արևմուտք, [[Ստեփանակերտ]] քաղաքից գտնվում է 2425 կմ հեռավորության վրա,[[Ասկերան]] քաղաքից՝ 20-22 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Համայնքը լեռնային է, ունի 519,1 հա տարածք, որից 348,7 հա գյուղատնտեսական նշանակության, 133,44 հա անտառային հողեր։ Հիլիս համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը։
 
Բարձրությունը ծովի մակերևույթից` ավելի քան 800 մետր, ընդհանուր տարածքը կազմում է 524 հեկտար։
 
== Պատմություն ==
Հիլիս գյուղը հնում եղել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառի կազմում, իսկ հետագայում Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմում։ Գյուղի տարածքով անցնում է «Բադարա-Աստղաշեն»:
Գյուղի առաջին բնակիչները` թվով 7 հայ ընտանիք եկել են 1810 թվականին` [[Պարսկաստան]]ից։ Արցախի շատ հին բնակավայրերից է, այստեղ կառուցվել է Տեր Հովհաննես եկեղեցին, որը այժմ ոչ բարոք վիճակում է։
 
Գյուղի առաջին բնակիչները` թվով 7 հայ ընտանիք եկել են 1810 թվականին` [[Պարսկաստան]]ից։ Արցախի շատ հին բնակավայրերից է, այստեղ կառուցվել է Տեր Հովհաննես եկեղեցին, որը այժմ ոչ բարոք վիճակում է։
 
Էլեկտրիֆիկացվել է [[1961 թվական]]ին։ Կյանքի միջին տևողությունը 75-80 տարի է։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ին մասնակցել է 60 մարդ, զոհվել է 33-ը, որոնց հիշատակին գյուղում կառուցվել է հուշարձան։
 
== Պատմամշակութային կառույցներ ==
Գյուղը Արցախի հնագույն բնակավայրերից է։Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են 1860 թվականի սբ․ Հովհաննես կիսավեր եկեղեցին, մեկ ուրիշ եկեղեցու, մատութի, 16-18-րդ դարերի գյուղատեղիների, գերեզմանոցների, խաչարձանների, խաչքարերի մնացորդները, Ք․ա․ 2-1-ին հազարամյակների դամբանաբլուրները։ Հիլիս գյուղի շրջակայքը հարուստ է հինգ աղբյուրներով, որոնք հայտնի են հետևյալ անվանումներով՝ «Տապեն», «Կապեն ծոր» «Պապիի» «Ջալալ ապոր» «Վանի ապոր»։
 
== Բնակչություն==
[[1987 թվական]]ին այստեղ կար 47 տուն, 163 բնակիչ։ Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները հիմնականում բնիկներ են, որոնց մի ստվար հատված գաղթել է Պարսկհայաստանի Ղարադաղի նահանգից։ 2012 թվականին Հիլիս համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 180 մարդ, կա 50 տնտեսություն։
 
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը<ref name=nkr-estimation>{{cite web|url=http://pop-stat.mashke.org/nkr-estimation.htm|title=Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների|date=|accessdate=2021 Մայիսի 1|archive-date=2021-06-15}}</ref>.
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հիլիս» էջից