«Կյանքիս պատմության խորքերով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիրք |պատկեր=Erzrum kazm.jpg |տեսակ = գիրք |բնօրինակ լեզու = անգլերեն |լեզու = հայերեն |ստեղծման տարեթիվ = |էջեր = |երկիր = |հրատարակման վայր = Լոնդոն |հրատարակիչ = Գոմիտաս հրատարակչություն |հրատարակված է = |հրատարակման տարեթիվ = 2017թ․ }} '''Կյանքիս պատմության խորք...»:
(Տարբերություն չկա)

09:58, 4 Դեկտեմբերի 2021-ի տարբերակ

Կյանքիս պատմության խորքերով (անգլ.՝ In the Depths of the Story of My Life), Սուրեն Հանեսյանի գիրքը, որը հայոց ցեղասպանությունը վերապրածի կյանքի իրական պատմություն է: Գրքում մանրամասնորեն նկարագրվում է Էրզրումից հայ ընտանիքների տեղահանումը, դաժանություններով ու ցավով լի ուխտագնացությունը դեպի անորոշություն ու հեղինակի դեգերումներով լի հետագա ճակատագիրը։

Կյանքիս պատմության խորքերով
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուհայերեն
Հրատարակման վայրԼոնդոն
ՀրատարակիչԳոմիտաս հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2017թ․

Պատմություն

«Կյանքի պատմության խորքերով» ինքնակենսագրական գիրքն իր մեջ ամփոփում է հայոց Մեծ եղեռնը վերապրած դեռահասի ապրումները։ Գրքի հեղինակը՝ Սուրեն Հանեսյանը, ԱՄՆ տեղափոխվելուց հետո, թղթին է հանձնել իր հիշողություններն ու ապրումները: Գիրքն ի սկզբանե գրվել է անգլերենով, որը Ս․ Հանեսյանի թոռնուհու նախաձեռնությամբ տպագրվել է 2017 թվականին Լոնդոնում՝ Գոմիտաս հրատարակչությունում։ Գրքում ամենայն մանրամասնությամբ նկարագրվում է Կարին քաղաքն իր գեղեցկությամբ՝ մինչև ջարդերը։ Գրքում շատ են տեղանունների հետ կապված լեգենդներն ու առասպելները։

Գրքի ձեռագիր տարբերակը գտնվում է Ցեղասպանության հետազոտական կենտրոն թանգարանում 2014 թվականից։

Նկարագրություն

Տակավին պատանի Սուրենի ընտանիքը մյուսների պես տեղահանվում է, բռնում գաղթի ճամփան։ Երկար ու ձիգ դեգերումներից հետո կորցնելով ընտանիքի անդամներին հասնում է Բաթում, ապա Հայաստանի Հանրապետություն, ապա վերադառնում Կոստանդնուպոլիս ու 16 տարեկան հասակում մեկնում ԱՄՆ, որտեղ էլ բնակվում է մինչև կյաքնի վերջ։

Աուդիոգրքեր

Կա նաև գրքի աուդիո տարբերակը[1]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ