«Տեմբր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
'''Տեմբր''' ({{lang-fr|''timbre''}}), հնչերանգ, հնչյունի որակային հատկանիշ, երաժշտական հնչյունի այն հատկությունը, որով զանազանվում են տարբեր աղբյուրներից ստացվող հնչյունները, եթե անգամ դրանք ունեն միևնույն [[ձայնի բարձրություն|բարձրություն]]ն ու ուժգնությունը։ Ձայնագիտական առումով տեմբրը պայմանավորված է ձայնի [[սպեկտր]]ի կազմության մեջ ընդգրկված օբերտոնների (տես նաև Բնական հնչյունաշար) քանակով, կազմով, համեմատական [[ինտենսիվությամբ]], որոնք, իրենց հերթին, կախված են հնչյուն առաջ բերող մարմնի (նվագարանի տատանողական համակարգի կամ [[մարդ]]ու, կենդանու ձայնական ապարատի) ձայնական-ձայնաբանական հնարավորություններից՝ նյութի որակից (օրինակ, տատանման կարողությունից), նվագարանի ձևից ու կառուցվածքից (օրինակ, ձայնի անդրադարձման կարողությունից), ֆորմանտների առկայությունից (տվյալ նվագարանին հատուկ ենթահնչյուններ առաջացնելու կարողությունից) ևն։ Որևէ նվագարանի տեմբրը կարող է փոփոխվել՝ կախված հնչման բացարձակ ուժգնությունից, ռեգիստրից (հնչամասից), ձայնարտադրության [[եղանակ]]ից, զարկումների երևույթից, հնչման միջավայրից։ Ընդունված է նվագարանների և [[երգ]]չական ձայնի տեմբրը (տես Ձայն երաժշտական) բնութագրել զգայարանային զանազան տպավորությունների հետ համեմատելով (օրինակ, փայլուն կամ խավար, [[արծաթ]]ահնչուն, ապակյա կամ թավշյա, ջերմ կամ պաղ, հյութեղ)։ Տեմբրը [[երաժշտության]] արտահայտչականության կարևորագույն միջոցներից է, որ մասնակցում է երաժշտական մտքի զարգացման մասնավոր շատ ոլորտներում և երաժշտության գեղագիտական էության կազմավորման մեջ։{{Արտաքին հղումներ}}
{{Երաժշտություն-անավարտ}}
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=648}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տեմբր» էջից