«Կտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
 
Տող 1.
[[Պատկեր:Shakespeare-Testament.jpg|մինի|[[Վիլյամ Շեքսպիր|Շեքսպիր]]ի կտակը]]
'''Կտակ''', քաղաքացու կարգադրությունը [[մահ]]վան դեպքում իր գույքային իրավունքները փոխանցելու մասին։ Կտակը միակողմանի գործարք է. արտահայտում է մեկ անձի [[կամք]]ը։ [[ԽՍՀՄ]]-ում գույքը կարելի էր կտակել մեկ կամ մի քանի անձանց, այդ թվում նաև ըստ օրենքի ժառանգ չհանդիսացողներին, [[Պետություն|պետությանը]], կոոպերատիվ կամ հասարակական առանձին կազմակերպությունների։ Ժառանգատուն կարող է [[ժառանգման իրավունքիցիրավունք]]ից զրկել ժառանգորդներին, բացառությամբ պարտադիր բաժնի իրավունք ունեցողների՝ անչափահաս, անաշխատունակ երեխաներ (այդ թվում՝ որդեգրվածներ), անաշխատունակ ամուսին, ծնողներ (որդեգրողներ), մահացածի խնամքի տակ գտնվողներ, որոնք ստանում են այն բաժնի 2/3-ը, որը կստանային ըստ օրենքի գույք ժառանգելու դեպքում։ Ժառանգվող գույքի մեջ չի մտնում խնայողական դրամարկղի կամ [[բանկ]]ի ավանդը, եթե կտակարարը կարգադրում է գումարը հանձնել որևէ անձի կամ պետությանը։ Այդ ավանդից պարտադիր բաժին նույնպես չի տրվում։ Կտակը կազմվում է գրավոր, նշվում կազմելու վայրը, ժամանակը, ստորագրվում կտակարարի ձեռքով և ենթարկվում նոտարական վավերացման։ Եթե նոտարական վավերացումը հնարավոր չէ, կտակը իրավասու են վավերացնել զինվորական մասերի, նավերի հրամանատարները, հիվանդանոցների գլխավոր բժիշկները, արշավախմբերի, ուղղիչ աշխատանքային հիմնարկների պետերը կամ այլ պաշտոնատար անձինք։ Կտակարարն իրավասու է ուզած ժամանակ փոխել կամ վերացնել կտակը կամ կազմել նորը։ Անգործունակ անձի կազմած կտակը անվավեր է{{փաստ}}։
{{Իրավաբանություն-անավարտ}}
{{Մահ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կտակ» էջից