«Էլեոնոր Ռուզվելտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 34.
1904 թվականին Սառան որդուն նավով ուղևորության է տարել [[Կարիբյան ծով]], հուսալով, որ բաժանումը նրան մոռացնել կտա սիրավեպը, սակայն Ֆրանկլինը մնում է հաստատակամ{{sfn|Goodwin|1994|p=79}}։ Հարսանիքի օրը համաձայնեցվել է նախագահ Թեոդոր Ռուզվելտի հետ, որը Նյու Յորքում պիտի լիներ Սբ. Պատրիկի տոնակատարությանը մասնակցելու համար և համաձայնել էր հարսին խորան ուղեկցել{{sfn|de Kay|2012|p=32}}։ Զույգն ամուսնացել է 1905 թվականի մարտի 17-ին, քահանա Էնդիքոթ Փիբոդիի օրհնությամբ, որը Գրոտոնի դպրոցի հիմնադիրն ու տնօրենն էր, որտեղ սովորել էր փեսան<ref name="1884ER" /><ref>{{cite web|url=http://www.gwu.edu/~erpapers/teachinger/glossary/peabody-endicott.cfm |title=Endicott Peabody (1857–1944) |publisher=The Eleanor Roosevelt Papers Project |accessdate=նոյեմբերի 24, 2012 |archivedate=նոյեմբերի 25, 2012 |archiveurl=https://www.webcitation.org/6CRPW9x2m?url=http://www.gwu.edu/~erpapers/teachinger/glossary/peabody-endicott.cfm |deadurl=no }}</ref>։ Հարսնաքույրը Էլեոնորի զարմուհին էր՝ Քորին Դուգլաս Ռոբինզոնը։ Հարսանեկան արարողությանը Թեոդոր Ռուզվելտի ներկայությունը լուսաբանող հոդվածները հեղեղել էին [[Նյու Յորք Թայմս]]ի և ուրիշ հեղինակավոր լրագրերի առաջին էջերը։ Երբ նախագահին հարցրել են, թե ինչ է կարծում Ռուզվելտ- Ռուզվելտ միության մասին, Թեոդոր Ռուզվելտը պատասխանել է. «Ազգանունը ընտանիքում պահպանելը լավ միտք է»։ Զույգը նախնական մեղրամսի առաջին շաբաթն անցկացրել է Հայդ Պարկում, ապա նրանք բնակվել են նյույորքյան մի բնակարանում։ Այդ ամառ նրանք երեք ամսով պաշտոնական մեղրամսի ճանապարհորդության են մեկնել Եվրոպա{{sfn|de Kay|2012|p=37}}։
 
Միացյալ Նահանգներ վերադառնալով, նորապսակները տեղավորվելտեղավորվում են Նյու Յորքում, Ֆրանկլինի մոր առաջարկած առանձնատանը։ Սառան զույգի տրամադրությաննտրամադրությանտակ է տրամադրելդնում նաև մի երկրորդ բնակարան՝ Նյու Յորքի Հայդ Պարկում գտնվող ընտանեկան կալվածքումևկալվածքում, որնորի պատուհաններն ուղղված էրէին [[Հուդզոն (գետ)|Հուդզոն]]ին։ Ամուսնական կյանքի սկզբից ևեթ Էլեոնորն անհաշտ հարաբերությունների մեջ էր իր իշխանատենչ և ամեն բան վերահսկել ցանկացող սկեսրոջ հետ։ Տունը, որ Սառան նվիրել էր Էլեոնորին և Ֆրանկլինին, բազմաթիվ դռներով կապված էր Սառայի հարկաբաժնի հետ, և որդու ամուսնության առաջին տասնամյակի ընթացքում Սառան ղեկավարում էր երկու տնտեսություններն էլ։ Ամուսնության վաղ շրջանի վեճերից մեկի ժամանակ Էլեոնորը բացատրել է Ֆրանկլինին. «Ես չեմ ուզում ապրել մի տան մեջ, որը ոչ մի կերպ իմը չէ, որի համար ես ոչինչ չեմ արել և որը չի ներկայացնում այն կենսակերպը, որն ուզում եմ ունենալ», սակայն քիչ բան փոխվեց ժամանակի ընթացքում{{sfn|Rowley|2010|p=51}}։ Սառան նաև վերահսկում էր թոռների դաստիարակությունը և հետագայում Էլեոնորը նշելու էր, որ «Ֆրանկլինի երեխաներն ավելի շատ իմ սկեսրոջ երեխաներն էին, քան իմը»{{sfn|Goodwin|1994|p=179}}։ Էլեոնորի ավագ որդի Ջեյմսը հիշում էր, որ Սառան ասում էր իր թոռներին. «ձեր մայրը միայն ծնել է ձեզ, ես ավելի շատ եմ ձեր մայրը, քան նա»{{sfn|Goodwin|1994|p=179}}։
[[Պատկեր:Franklin D. Roosevelt and Eleanor Roosevelt with Anna and baby James, formal portrait in Hyde Park, New York 1908.jpg|thumb|Էլեոնորն ու Ֆրանկլինը իրենց երկու ավագ երեխաների հետ, 1908 թվական]]
Էլեոնորն ու Ֆրանկլինը ունեցան վեց երեխա
Տող 47.
1921 թվականի օգոստոսին ընտանիքն արձակուրդ էր անցկացնում [[Կանադա]]յի [[Նյու Բրանսուիկ]] նահանգի [[Կամպոբելո (կղզի)|Կամպոբելո]] կղզում, երբ Ֆրանկլինի մոտ [[Պոլիոմիելիտ|պարալիտիկ հիվանդություն]] ախտորոշվեց<ref>{{cite news |date=սեպտեմբերի 16, 1921 |title=F. D. Roosevelt Ill of Poliomyelitis |url=https://query.nytimes.com/gst/abstract.html?res=9D0CE5DB153EEE3ABC4E52DFBF66838A639EDE |newspaper=[[Նյու Յորք Թայմս]] |access-date=հոկտեմբերի 18, 2016 }}</ref><ref>{{cite book |last1=Ward |first1=Geoffrey C. |authorlink1=Geoffrey Ward |last2=Burns |first2=Ken |authorlink2=Ken Burns |date=2014 |title=The Roosevelts: An Intimate History |url=https://archive.org/details/rooseveltsintima0000ward |location=New York |publisher=Alfred A. Knopf |page=[https://archive.org/details/rooseveltsintima0000ward/page/236 236] |isbn=9780307700230}}</ref>։ Հիվանդության ընթացքում Ֆրանկլինին խնամելիս Էլեոնորը փրկել է նրան մահանալուց<ref name="pot-2017">{{cite book | last1=Goldman | first1=Armond S. | last2=Goldman | first2=Daniel A. | date=2017 | title=Prisoners of Time: The Misdiagnosis of FDR's 1921 Illness | publisher=EHDP Press | isbn=978-1939824035 }}</ref>։ Ֆրանկլինի ոտքերն ընդմիշտ պարալիզվում են։ Երբ ամուսնու հաշմանդամության փաստը հայտնի դարձավ, նրա ապագայի հետ կապված Էլեոնորը երկար պայքար էր մղում սկեսրոջ հետ՝ համոզելով ամուսնուն մնալ քաղաքականության մեջ, ի հեճուկս սկեսրոջ հորդորների, որ որդին թոշակի անցնի և դառնա գավառացի ջենտլմեն։ Ֆրանկլին Ռուզվելտի բժիշկը, Ուիլյամ Քինը գովել է Էլեոնորի նվիրվածությունն ամուսնուն՝ նրա հիվանդության ամենածանր պահերին. «Դուք հազվագյուտ կին եք և մեծ քաջությամբ եք կրում Ձեզ բաժին ընկած բեռը»,- ասել է նա, Էլեոնորին անվանելով «իմ հերոսուհիներից մեկը»<ref>{{cite book|author=Lash, Joseph P. |title=Eleanor and Franklin |url=https://archive.org/details/eleanorfranklins0000lash |publisher=W. W. Norton & Company |year=1971 |isbn=978-1-56852-075-9}}</ref>։
Ֆրանկլինի հիվանդությունը շրջադարձային կետ դարձավ Էլեոնորի և Սառայի երկարատև պայքարում, և որքան Էլեոնորի դերը մեծանում էր որպես հասարակական գործիչ, այնքան նա ազատագրվում էր սկեսրոջ վերահսկողությունից{{sfn|Goodwin|1994|p=118}}{{sfn|Rowley|2010|p=133}}։ Էլեոնորի նոր քաղաքական ընկերները և նրա ու Սառայի միջև լարվածությունը հանգեցրին այն բանին, որ ընտանիքը Վալ Քիլում մի առանձնատուն կառուցեց և տեղափոխվեց և մինչ Էլեոնորն ու իր հյուրերն ապրում էին այնտեղ, Ֆրանկլինն ու երեխաներն ապրում էին Հայդ Պարկում{{sfn|Rowley|2010|pp=134–136}}{{sfn|Goodwin|1994|p=209}}։ Էլեոնորն ինքը այդ վայրը անվանեց Վալ Քիլ, որ մոտավորապես նշանակում է «ջրվեժի հոսանք»<ref name=NT>{{cite web| url=http://www.preservationnation.org/travel-and-sites/sites/eastern-region/val-kill.html |title=Val-Kill in Hyde Park, a NY |accessdate=դեկտեմբերի 10, 2013 |publisher=National Trust for Historic Preservation}}</ref> տարածքում ապրող հոլանդացի ներգաղթյալների մայրենի լեզվով։ Ֆրանկլինը խրախուսում էր կնոջը կալվածքը դարձնել տեղացի կանանց և տղամարդկանց համար ձմեռային աշխատատեղեր ստեղծելու իր նախաձեռնությունների իրականացման վայր։ Ամեն տարի, երբ Էլեոնորը զբոսախնջույք էր կազմակերպում Վալ Քիլի իրավազանց երիտասարդների համար, նրա թոռնուհին՝ Էլեոնոր Ռուզվելտ Սիգրեյվսը օգնում էր նրան։ Նա մտերիմ էր տատիկի հետ ամբողջ կյանքի ընթացքում։ Սիգրեյվսը կենտրոնացել էր կրթական մասնագետի և գրադարանավարի կարիերայի վրա, այդպիսով շարունակելով ու իրականացնելով իր տատի սկսած կամ աջակցած մի շարք ծրագրեր։
1924 թվականին Էլեոնորը աջակցում է դեմոկրատ [[Ալֆրեդ Սմիթ]]ին վերընտրվելու [[Նյու Յորք (նահանգ)|Նյու Յորք]]ի նահանգապետ, ընդ որում՝ վերջինիս հակառակորդը հանրապետական Թեոդոր Ռուզվելտ կրտսերն էր՝ Էլեոնորի առաջին զարմիկը{{sfn|Rowley|2010|p=131}}։ Թեոդորը երբեք չներեց Էլեոնորին։ Ընտրություններից հետո Էլեոնորի հորաքույրը՝ Աննա Բեմի Ռուզվելտը հրապարակայնորեն խզեց հարաբերությունները զարմուհու հետ։ Նա որդուն զարմուհու մասին գրում է. «Ատում եմ Էլեոնորին, ինչպես և նա է ինձ ատում։ Թեև նա երբեք գեղեցկուհի չի եղել, ինձ վրա միշտ հմայիչ ազդեցություն է ունեցել։ Ցավոք սրտի, ինչ քաղաքականությունը դարձավ նրա գերադասելի հետաքրքրությունը, նրա ողջ հմայքըհմայքն անհետացավ»{{sfn|Rowley|2011|p=128}}։ Էլեոնորը շրջանցեց Բեմիի քննադատությունը, հորաքրոջ մասին արտահայտվելով որպես «մի տարեց կին»{{citation needed|date=May 2018}}: Այնուամենայնիվ, Բեմին ու Էլեոնորն ի վերջո հաշտվեցին։
Թեոդորի ավագ դուստր Ալիսը նույնպես քարոզարշավից հետո խզում է հարաբերությունները Էլեոնորի հետ։ Նրանք հաշտվեցին այն բանից հետո, երբ Ալիսի դստեր մահվան կապակցությամբ Էլեոնորը ցավակցական և մխիթարական նամակ գրեց նրան։ Էլեոնորի և դստեր՝ Աննայի հարաբերությունները վատացան այն բանից հետո, երբ դուստրը [[Սպիտակ տուն|Սպիտակ տան]]ը ստանձնեց մոր հասարակական պարտականություններից որոշները։ Նրանց հարաբերությունները ավելի սրվեցին, երբ 1945 թվականի փետրվարին Ֆրանկլինը (մահվանից երկու ամիս առաջ) կնոջ փոխարեն դստերը տարավ իր հետ [[Ղրիմի կոնֆերանս (1945)|Յալթա]], մինչդեռ Էլեոնորը շատ էր ցանկանում ինքը գնալ այդ կոնֆերանսին ամուսնու հետ։ Մի քանի տարի անց մայր ու դուստր վերջապես հաշտվեցին և համատեղ բազմաթիվ նախագծեր կյանքի կոչեցին։ 1962 թվականին, երբ Էլեոնորը հիվանդ էր, Աննան խնամում էր նրան։ Էլեոնորի որդին՝ Էլիոթը, բազմաթիվ գրքերի հեղինակ է, ներառյալ դեդեկտիվ պատմվածքների շարքը, որտեղ իր մայրը խուզարկու է։ Այնուամենայնիվ, այդ պատմվածքները խմբագրել և վերամշակել է Ուիլյամ Հարինգտոնը։ Նրանց համագործակցությունը շարունակվում էր մինչև Ուիլյամի մահը՝ 2000 թվականին, Էլիոթի մահվանից տասը տարի անց<ref>Hansen, Chris. ''Enfant Terrible: The Times and Schemes of General Elliott Roosevelt''. Tucson: Able Baker Press, 2012. {{ISBN|978-0615-66892-5}}</ref>։ Ջեյմս Բրոուի հետ մեկտեղ, էլիոթը նաև գրել է իր ծնողների կենսագրականը՝ «Հայդ Պարկի Ռուզվելտները. Չպատմված պատմություն», որում նա բացահայտում է իր ծնողների սեռական կյանքի մասին մանրամասներ, ներառյալ հոր հարաբերությունները սիրուհու՝ Լյուսի Մերկերի, ապա նաև քարտուղարուհու՝ Մարգարեթ (Միսի) Լեհանդի հետ<ref name=nyt>''The New York Times'', obituary, October 28, 1990.</ref>, ինչպես նաև հոր հիվանդությանն առնչվող անձնական մանրամասներ։ 1973 թվականին հրատարակված գիրքը պարունակում է Ֆրանկլին Ռուզվելտի նախ փոխնախագահ, ապա Նյու Յորքի նահանգապետ, իսկ 1932 թվականին Լուիս Հոուի օգնությամբ ԱՄՆ նախագահ ընտրվելու մասին արժեքավոր և կարևոր մանրամասներ։ Երբ Էլիոթը 1973 թվականին հրատարակեց գիրքը, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ կրտսերն ամբողջ ընտանիքի անունից դժգոհություն հայտնեց դրա վերաբերյալ և ի վերջո հասավ նրան, որ էլիոթի բոլոր քույրերն ու եղբայրները կատաղի դիմադրություն ցուցաբերեցին գրքին։ էլիոթի մյուս եղբայր Ջեյմսը 1976 թվականին հրատարակեց «Իմ ծնողները. տարբեր տեսակետ» գիրքը, որը կարծես Էլիոթի գրքի պատասխան արձագանքը լինի։ 1977 թվականին Ջեյմս Բրոուն հրատարակեց «Չպատմված պատմության» շարունակությունը՝ «Մայր Ռուզվելտը. Էլեոնոր Ռուզվելտի չպատմված պատմությունը»։ 1984 թվականին լույս տեսավ «Սիրով՝ Էլեոնոր Ռուզվելտ. հարյուրամյակի հիշատակություն» գիրքը։