«Ժայռոտ լեռներ»–ի խմբագրումների տարբերություն

== Երկրաբանություն==
Ժայռոտ լեռների ապարներն առաջացել են նախքան տեկտոնիկ ուժերի ազդեցությամբ լեռների բարձրանալը։ Ամենահին ապարները [[Մինչքեմբրի ժամանակաշրջան|մինչքեմբրյան]] [[փոխակերպված ապար]]ներն են, որոնք կազմում են Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հիմքը։ Այդ ապարների մեջ կան նաև 1.7 միլիարդ տարեկան մինչքեմբրյան ծծմբային [[արգիլիթ]]ներ։ [[Պալեոզոյան դարաշրջան]]ի ընթացքում Հյուսիսայի Ամերիկայի արևմտյան մասը ծածկված էր ծանծաղ ծովով, որտեղ կային մեծ քանակությամբ [[կրաքար]]ի ու [[դոլոմիտ]]ի պաշարներ<ref name=gadd>{{cite web|url=http://www.bengadd.com/Downloads/Geology%20of%20the%20Rockies%20and%20Columbias%202008.pdf |archiveurl=https://www.webcitation.org/673vl3jwm?url=http://www.bengadd.com/Downloads/Geology%20of%20the%20Rockies%20and%20Columbias%202008.pdf |archivedate=2012-04-20 |title=Geology of the Rocky Mountains and Columbias |author=Gadd, Ben |year=2008 |accessdate=2010-01-01 |deadurl=yes |df= }}</ref>։
Հարավային Ժայռոտ լեռներում, ներկայիս [[Կոլորադո]]յի մոտակայքում, այս հնագույն ապարները մոտավորապես 300 միլիոն տարի ենթարկվել են լեռնակազմական փոփոխությունների։ Այս փոփոխությունների հետևանքով առաջացան հնագույն Ժայռոտ լեռները։ Դրանք մեծ մասամբ բաղկացած էին մինչքեմբրյան փոխակերպված ապարներից, որոնք հարկադրաբար վեր էին խոյացել ծանծաղ ծովի կրաքարային շերտերից<ref>{{cite book|title=Roadside Geology of Colorado|last=Chronic|first=Halka|year=1980|isbn=978-0-87842-105-3}}</ref>։ Այդ լեռները քայքայվեցին ուշ պալեոզոյի և վաղ [[Մեզոզոյան դարաշրջան|մեզոզոյ]]ի ընթացքում՝ թողնելով [[նստվածքային ապար]]ների խոշոր պաշարներ։ Մոտավորապես 350 միլիոն տարի առաջ՝ [[Միսիսիպյան դարաշրջան]]ում [[խզումային խախտումներ]]ով սահմանափակված [[Տերեյն (երկրաբանություն)|տերեյն]]ները սկսեցին բախվել Հյուսիսային Ամերիկայի արևմտյան հատվածին՝ առաջացնելով [[Օրոգենի (երկրաբանություն)|օրոգենի]] երկրաբանական գործընթացը<ref name=Blakely>{{cite web|url=http://jan.ucc.nau.edu/~rcb7/Text_WUS.html|title=Geologic History of Western US|first=Ron|last=Blakely|deadurl=no|archiveurl=https://web.archive.org/web/20100622013326/http://jan.ucc.nau.edu/~rcb7/Text_WUS.html|archivedate=2010-06-22|df=}}</ref>։ Շուրջ 270 միլիոն տարի սալերի բախումների ազդեցությունը կենտրոնացած էր Հյուսիսամերիկյան ափերի սահմանների մոտ՝ Ժայռոտ լեռների շրջանից դեպի արևմուտք<ref name=Blakely/>։ Ոչ ավելի վաղ, քան 80 միլիոն տարի առաջ, այդ ազդեցությունները հասան Ժայռոտ լեռներ<ref name=English>{{cite journal|url=http://web.uvic.ca/~stj/Assets/PDFs/04%20JE%20&%20STJ%20IGR%20Laramide.pdf|first1=Joseph M.|last1=English|first2=Stephen T.|last2=Johnston|title=The Laramide Orogeny: What Were the Driving Forces?|journal=International Geology Review|volume=46|year=2004|pages=833 838|doi=10.2747/0020-6814.46.9.833|issue=9|deadurl=no|archiveurl=https://web.archive.org/web/20110607041857/http://web.uvic.ca/~stj/Assets/PDFs/04%20JE%20%26%20STJ%20IGR%20Laramide.pdf|archivedate=2011-06-07|df=|bibcode=2004IGRv...46..833E}}</ref>։ Ներկայիս Ժայռոտ լեռները բարձրացել են [[լարամիդյան օրոգենեզիօրոգենեզ]]ի ժամանակաշրջանում՝ 80-55 միլիոն տարի առաջ<ref name=English/>։ Կանադական Ժայռոտ լեռների դեպքում լեռնակազմական գործընթացը նման է փայտե հատակին գորգը քաշելուն<ref name=gadd/>՝ գորգը կծկվում է և առաջացնում ծալքեր՝ լեռներ։ Կանադայում տերեյնները և սուբդուկցիան գորգը հրող ոտքն է, հնագույն լեռները գորգն են, իսկ մայրցամաքի կենտրոնական մասը կազմող [[կանադական վահան]]ը՝ փայտե հատակը<ref name=gadd/>։ Հարավում, որտեղ [[Ֆարալոնյան պլատֆորմ]]ը մակերեսային անկյան տակ անցել է Հյուսիսամերիկյան պլատֆորմի տակ, մի անսովոր սուբդուկցիա հավանաբար հանգեցրել է Միացյալ Նահանգների Ժայռոտ լեռների առաջացմանը։ Այս ցածր անկյունը արագացրել է հալման և լեռնագոյացման ազդեցությունը։ Գիտնականները
մի վարկած են առաջարկում, ըստ որի սուբդուկցիոն սալի ծանծաղ անկյունը, իր վրա ունենալով մայրցամաքային ստվար զանգված, մեծացրել է բախումը և այլ ներգործություններ։ Հսկայական խզումները իրար վրա են դասավորել երկրակեղևի շերտերը՝ կազմավորելով Ժայռոտ լեռների վերին գագաթները։