«Քննարկում:Նիկոլ Փաշինյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 17.
 
Հարգելի {{u|Hrachya Asatryan}}, «Հայաստանի դավաճան վարչապետ» ձևակերպումը չգտա հոդվածում, խնդրում եմ նշել (ինքս կհեռացնեմ), իսկ «կապիտուլացիայի համաձայնագիր»-ի մասին. նոյեմբերի 9-ին ստորագրվածը ''համաձայնագիր'' է ըստ վարչապետի պաշտոնական կայքի՝ տես [https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/Announcement/ այստեղ], այն ''կապիտուլացիայի'' համաձայնագիր է, քանի որ ըստ Օքսֆորդի բառարանի կապիտուլացիա է համարվում, երբ հակամարտող կողմերից մեկը դադարեցնում է թշնամուն դիմակայելը և ընդունում է պարտությունը, տես՝ [https://www.oxfordlearnersdictionaries.com/definition/english/capitulation?q=capitulation capitulation (to somebody/something) the act of accepting that you have been defeated by an enemy or opponent] (կապիտուլյացիա - թնշամուց կամ հակառակորդից պարտված ճանաչելու ակտ՝ մի բանի համաձայնություն, որը երկար ժամանակ հրաժարվում էիք անել՝ agreement to do something that you have been refusing to do for a long time)։ Միջազգային իրավունքում կապիտուլացիան հաղթող կողմի պայմաններով դիմադրության դադարեցումն է ռազմական գործողությունների թատերաբեմում և ռազմական շրջաններում։ Այս դեպքում համաձայնագրի պայմանները թելադրել է Ադրբեջանը (տարածքների հանձնում, զորքերի դուրսբերում, հաղորդակցման ուղիների տրամադրում/բացում)։ Նույն այդ նորմի համաձայն, որպես կանոն՝ կապիտուլյացիայի ժամանակ պարտավորություններ են դրվում (քաղաքական, տնտեսական, ռազմական, և այլն) պարտված կողմի վրա։ Պարտավորություն կարող է լինել պարտված կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների զիջումը հաղթող կողմին (Քարվաճառի, Ակնայի, Բերձորի շրջաններ...)։ Կա նաև անվերապահ կաիտուլացիա տերմինը, սակայն սա այդ դեպքը չէ։ Միայն նշեմ, որ Ձեր նշած հատվածի համար հղում է դրված «Financial Times»-ի և BBC-ի հոդվածները։ Առարկության դեպքում խնդրում եմ ներկայացնել այն` փաստարկված։--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 08:31, 27 Նոյեմբերի 2021 (UTC)
 
Հարգելինե՜րս,
 
Հայաստանի դավաճան վարչապետ բառակապակցությունը արդեն իսկ հեռացվել է։ Չգիտեմ ով է արել, բայց շնորհակալ եմ։
Հարգելի Գարդմանահայ, չեզոքության պահպանումը իմ ողջ գրածի իմաստն էր։ Հոդվածը պիտի լինի չեզոք, սակայն ակնհայտ հակա-կառավարական էր։
 
Ինչ վերաբերվում է կապիտուլացիային, ապա գաղափարային հակասություններ ունեմ Ձեր բերված արգումենտների հետ։ Ո՞վ է որոշում, ինչն է կապիտուլացիա, ինչը ոչ։ Եռակողմ համաձայանգրի ստորագրման ժամանակ Ստեփանակերտը և Մարտունին գրավվման ռիսկի տակ էին, բայց այսօր Արցախի Հանրապետության մաս են կազմում։ Այդ տերմինի օգտագործումը խիստ սուբյեկտիվ է և, հաշվի առնելով ներկայիս ներքաղաքական վիճակը, ակնհայտ հակա-կառավարական ուժերի, չեմ վարանի ասել «պրոպագանդա»-ի միջոց է։ Այս էջը չպետք է կառավարվի մի քանի հոգու սուբյեկտիվ կարծիքների համապատասխան, այն պետք է կրի օբյեկտիվ բնույթ, իսկ օբյեկտիվորեն, նոյեմբերի 9-ի համաձայնագիրը մարտական գործողությունների դադարեցման համաձայնագիր էր։ Չեմ կարծում, որ որևէ փոփոխության կհանգեցնի այս քննարկումը, բայց կոչ եմ անում նեղ սուբյեկտիվ կարծիքները թողնել և ավելի օբյեկտիվ դատել նմանատիպ բաները։ [[Մասնակից:Hrachya Asatryan|Hrachya Asatryan]] ([[Մասնակցի քննարկում:Hrachya Asatryan|քննարկում]]) 14:17, 28 Նոյեմբերի 2021 (UTC)
Return to "Նիկոլ Փաշինյան" page.