«Եղիշե Չարենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 50.
Կարինե Քոթանճյանի հետ մտերմությունը եղել է ոչ միայն անձնական, այլ նաև ստեղծագործական։ Նրան է նվիրել «Ծիածան» շարքը։ 1917 թվականի մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից՝ կայարանում կարդալով Կարինեի համար գիշերը գրված բանաստեղծությունը՝ «Հեռացումի խոսքեր»։
 
Լյուսի Թառայանի նկատմամբ Չարենցը նույնպես անտարբեր չի եղել։ Նա եղել է դերասանուհի, ապրել է [[Բաքու|Բաքվում]]։ Չարենցը և Լյուսի Թառայանը հանդիպել են [[1918]] թվականին՝ շատ կարճ ժամանակ։ Չարենցն իր «Չարենցնամե» պոեմում գրել է. «Ես երբեք չեմ մոռանա, Թառայա՛ն»։ Նրա «Բրոնզե քույր իմ, բրոնզե հարս» բանաստեղծությունը նույնպես նվիրված էր Լյուսիին։ 1930-ական թվականներին՝ կնոջ մահից հետո, Չարենցը մտադրվում է ամուսնանալ։ Թեկնածուների մեջ էր նաև այն տարիների Երևանի գեղեցկատես կանանցից մեկը՝ Արաքսյա Մանուկյանը, որով հետագայում գերվել է նաև [[Ավետիք Իսահակյան]]ը։ Այդ կինը [[1930]] թվականի սկզբին կորցրել էր ամուսնուն՝ [[Ստեփան Մանուկյան]]ին, որի աճյունը հիմա հանգչում է [[Կոմիտասի անվան պանթեոն]]ում՝ [[Հովհաննես Հովհաննիսյան (բանաստեղծ)|Հովհաննես Հովհաննիսյան]]ի կողքին։
 
Ամբողջ կյանքի ընթացքում, սակայն, Չարենցը չի մոռանում իր առաջին կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածարյանին, որը ծնվել էր [[1888]] թվականին [[Նախիջևան]]ում։ Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի [[Գայանյան օրիորդաց դպրոց (Թիֆլիս)|Գայանյան ուսումնարանում]], ապա ուսումը շարունակել է [[Մոսկվայի մանկավարժական ինստիտուտ|Մոսկվայի ուսուցչական համալսարանում]]։ [[1920]] թվականին գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների ամերիկյան որբանոցում։ Այստեղ էլ կայանում է Չարենցի հետ նրանց հանդիպումը, և մեկ տարի անց նրանք ամուսնանում են։