«Զարդապատկեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Հետ է շրջվում 8145808 խմբագրումը, որի հեղինակն է Slava Sahakyan70 (քննարկում) մասնակիցը
Տող 1.
[[Պատկեր:Hayr Astvac.JPG|մինի|աջից]]
'''Զարդապատկեր''' '''օռնամենտ''' ({{lang-lat|ornamentum}} – զարդ, զարդարանք), տարրերի ռիթմիկ դասավորությամբ կազմված զարդ (դրվագ, նախշ, զարդաքանդակ, զարդանկար)։ Զարդապատում են զանազան առարկաներ (սպասք, գործիքներ, [[զենք]]եր, մանածագործական ապրանքներ, [[կահույք]], գրքեր են) ճարտարապետական շինություններ (ինչպես դրսից, այնպես էլ ներսից), պլաստիկ արվեստի ստեղծագործություններ (հիմնականում կիրառական), նախնադարյան ժողովուրդները կիրառել են նաև մարդկային մարմինը գունազարդելու, վիտելու համար։ Զարդարելով և կազմակերպելով առարկայի մակերեսը՝ Զարդապատկերը բացահայտում կամ ընդգծում է նրա արխիտեկտոնիկան։ Հայտնի է հնագույն ժամանակներից։ Յուրաքանչյուր դարաշրջան, ազգային [[մշակույթ]] ստեղծել է Զարդապատկերի իր համակարգը։ ժողովրդական արվեստում ձևավորված Զարդապատկերի կայուն ձևերն ու սկզբուևքները խոր հետք են թողել ազգային արվեստի նկարագրի վրա։ Զարդապատկերի ձևական առանձնահատկություններից են դեկորատիվ ոճավորումը, հարթապատկերայնությունը, օրգանիզմի կապը [[մակերես]]ի հետ, առարկայի կառուցվածքի ընդգծումը։ Ըստ [[կոմպոզիցիա]]յի, որ պայմանավորված է առարկայի ձևով, Զարդապատկեր լինում է ժապավենաձև, կենտրոնակազմ, եզրավոր, հերալդիկ և այս տիպերի բարդ համադրումներով, իսկ օգտագործվող մոտիվներով՝ երկրաչափական (կետեր, ուղիղներ, զիգզագներ և հատվող գծեր, շրջանագծեր, շեղանկյունիներ, աստղիկներ, դալարազարդեր են), բուսական (լոտոս, պապիրուս, արմավիկ, արջամագիլ), կենդանակերպ։ Որպես Զարդապատկերի մոտիվ կիրառվում են նան մարդկային ֆիգուրներ, ճարտարապետական հատվածներ, [[զենք]]եր, տարբեր նշաններ և գերբեր։
 
{{Արտաքին հղումներ}}
{{Ճարտարապետություն-անավարտ}}
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=665}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Զարդարանքներ]]
[[Կատեգորիա:Շինարարական տարրեր և կառուցվածքներ]]