«Քննարկում:Նիկոլ Փաշինյան»–ի խմբագրումների տարբերություն

 
Հոդվածը շարունակում է մնալ սարսափելի ոչ չեզոք՝ ունենալով հակա-կառավարական մոտիվներ։ "Հայաստանի դավաճան վարչապետ", "կապիտուլացիայի համաձայնագիր" և այլն։ Հոդվածը լուրջ խմբագրման կարիք ունի։{{անստորագիր|Hrachya Asatryan}}
:Հարգելի [[Մասնակից:Hrachya Asatryan|Hrachya Asatryan]], Հայերեն Վիքիպեդիայում հոդվածները չպետք է լինեն հակակառավարական կամ կառավարամետ, պետք է լինեն չեզոք, պարունակեն բազմակողմանի տեղեկատվություն նույնիսկ եթե այդ տեղեկատվությունը որոշ շրջանակների կամ անհատների կողմից բացասական է ընդունվում։ Սա ընդհանրապես եմ ասում։ Իսկ ինչ վերաբերում է քննարկվող հոդվածին, ապա ես չգտա բովանդակության մեջ Ձեր նշած «Հայաստանի դավաճան վարչապետ» արտահայտությունը։ Որտե՞ղ եք կարդացել այդպիսի նախադասություն։ «Կապիտուլացիայի համաձայնագիր» արտահայտությունը տեղին եմ համարում, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Ն․Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ի․Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Պուտինի կողմից ստորագրված փաստաթուղթը լայնորեն կերպով հենց այդպես է ներկայացվում։ Եթե ցանկանում եք հոդվածը բարելավել, ապա Դուք ինքներդ կարող եք համացանցում փնտրել համապատասխան աղբյուրներ, որտեղ առկա են կապիտուլացիոն համաձայնագիր բնութագրիչը։--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 08:02, 27 Նոյեմբերի 2021 (UTC)--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 08:02, 27 Նոյեմբերի 2021 (UTC)
45 798

edits