«Թրծում»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 35 բայտ ,  5 ամիս առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
 
'''Թրծում''', բարձր [[ջերմաստիճան]]ներում զանազան նյութերի տաքացումը և պահումը՝ նրանց անհրաժեշտ հատկություններ (ամրություն, կարծրություն) տալու կամ խառնուկներից ազատվելու նպատակով։ [[Օքսիդ]]ացնող թրծմամբ [[երկաթ]]ահանքից հեռացվում են [[ծծումբ]]ը, ցնդող նյութերը և այլ խառնուկներ, իսկ վերականգնող թրծմամբ երկաթահանքի թույլ մագնիսական ապարները վերափոխվում են մագնիսականի՝ հետագայում մագնիսատման ճանապարհով հարստացվելու համար։ Գունավոր մետալուրգիայում թրծումը կիրառում են արժեքավոր բաղադրիչների թորահանման համար։ Երբեմն թրծումն համատեղում են եռակալման հետ՝ հետագա մշակումը հեշտացնելու նպատակով։ [[Սիլիկատներ]]ի արդյունաբերության մեջ թրծման միջոցով ստանում են կավե աղյուս, կապակցանյութեր, կավե, խեցե, ճենապակե ու հախճապակե ամանեղեն, սանիտարատեխնիկական շինվածքներ, մեքենաների ու ապարատների դետալներ։ Թրծումն իրականացվում է [[թրծավառարան]]ներում։{{Արտաքին հղումներ}}
{{Մետալուրգիա-անավարտ}}
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=228}}
100 409

edits