«Կարմրահողեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Sivanthaman in Muttom.jpg|մինի|220px|Կարմրահող Հնդկաստանում]]
'''Կարմրահողեր''', հողերի տիպ, որն առաջանում է սաղարթավոր անտառների ծածկոցի տակ, խոնավ մերձարևադարձային [[կլիմա]]յի և մասնակիորեն արևադարձային սավանների պայմաններում։ Կարմրահողերը բնութագրվում են մեկ ու կես [[օքսիդ]]ների բարձր պարունակությամբ ([[երկաթ]]ի և [[ալյումին]]ի), [[սիլիկատ]]ների և հիմքերի աղքատությամբ։ Տաք և խոնավ կլիման նպաստում է լեռնային [[ապար]]ների և ալյումինի սիլիկատների ինտենսիվ քայքայմանը [[կալցիում]]ի և [[մագնեզիում]]ի հեռացմանը։ Երկաթի օքսիդները կարմրահողերին տալիս են կարմիր կամ նարնջագույն գունավորում։ Թեք լանջերում կարմրահողերը թույլ են զարգացած, հզորությունը ցածր է և սովորաբար ուժեղ լվացված են։ Ռեակցիան թթու է կամ թույլ թթու (pH-ը 5, 0-5, 7)։ Մեխանիկական կազմը ծանր կավավազային կամ [[կավ]]ային է։ Կան մերձարևադարձային անտառների և արևադարձային սավանների կարմրահողեր։ Տարածված են [[Չինաստան]]ի հարավարևելյան, կենտրոնական շրջաններում, [[Վիետնամ]]ում, [[Ճապոնիա]]յում, [[Ավստրալիա]]յում, [[ԱՄՆ]]-ի հարավ-արևելքում, [[Բրազիլիա]]յում, [[Աֆրիկա]]յում, [[Ֆրանսիա]]յի հարավում, [[Իտալիա]]յում, [[Իսպանիա]]յում և այլուր։ Կարմրահողերում մշակում են [[թեյ]], ծխախոտ, [[խաղող]], ցիտրուսներ և այլ կուլտուրաներ։{{Արտաքին հղումներ}}
{{Հողագիտություն-անավարտ}}
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=337}}