«Օզի զարմանահրաշ կախարդը»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
 
Ճանապարհին Դորոթին ազատում է ձողի վրա կախված Խրտվիլակին, յուղում է Անագե Անտառահատին, որը ժանգոտել էր և անշարժունակ դարձել: Նրանք երկուսն էլ, ինչպես նաև Վախկոտ Առյուծը, միանում են Դորոթիին և ուղևորվում Զմրուխտե քաղաք, քանի որ Խրտվիլակին ուղեղ էր անհրաժեշտ, Անագե Անտառահատին` սիրտ, Վախկոտ Առյուծին` քաջություն:
 
Զմրուխտ քաղաքի դարպասների մոտ պահակը ճանապարհորդներին ստիպում է կանաչ ակնոցներ դնել, որպեսզի զմրուխտների փայլը նրանց չկուրացնի։ Կախարդը ընդունում է Դորոթիին և նրա ընկերներին, բոլորին ներկայանալով յուրովի. Դորոթիին` որպես խոսող գլուխ, Խրտվիլակին՝ որպես գեղեցիկ կին, Անտառահատին` որպես հրեշ, Վախկոտ Առյուծին՝ որպես հրե գնդակ։ Կախարդը խոստանում է կատարել բոլոր խնդրանքները, այն պայմանով, որ նրանք սպանեն Արևմուտքի չար կախարդին։
 
== Բովանդակություն ==