«Աբանինդրանաթ Թագոր»–ի խմբագրումների տարբերություն

Աբանինդրանաթ Թագորը սերել է [[Գրականագիտություն|գրականագետների]] և [[Գեղարվեստական ոճ|գեղարվեստագետների]] հայտնի և ազդեցիկ [[Ռաբինդրանաթ Թագոր|Թագորների]] ընտանիքից: Գունենդրանաթ Թագորի որդին է: Ծնվել է [[Կալկաթա|Կալկաթայի]] շրջակայքում գտնվող «[[Ջորասանկո]]» կալվածքում, որտեղ անցկացրել է իր մանկությունը: Վաղ մանկությունից նրան դաստիարակել են հին ժողովրդական [[Արվեստներ|արվեստի]] հանդեպ վառ սիրով: 1880-1889 թվականներին սովորել է Կալկաթայի Սանսկրիտական քոլեջում: 1890 թվականին ընդունվել է Կալկաթայի [[արվեստի դպրոց]]:
 
1890 - ական թվականների կեսերից համագործակցել է «Սադհանա» [[Ամսագիր|ամսագրի]] հետ`հետ՝ որպես [[Նկարազարդ պատմություններ|նկարազարդ]]ող: Միևնույն ժամանակ նկարազարդել է իր հորեղբոր`հորեղբոր՝ [[Ռաբինդրանաթ Թագոր]]ի գրքերը: 1897 թվականից ակտիվորեն ուսումնասիրել է [[Եվրոպական միություն|եվրոպական]] [[գեղանկարչություն]], միևնույն ժամանակ հետաքրքրվել մողոլական [[Մանրանկարչություն|մանրանկարչությամբ]]: 1907 թվականին իր եղբայր [[Գագանենդրանաթ]]ի և [[Էռնեստ Գավել]]ի հետ հիմնել է [[Արևելքի ժողովուրդների արվեստի հնդկական համայնքը]]: Ժամանակի ընթացքում համայնքը վերածվում է Արվեստի դպրոցի:
 
1913 թվականին [[Լոնդոն|Լոնդոնում]] և [[Փարիզ|Փարիզում]] նա ներկայացնում է իր աշխատանքները անհատական ցուցահանդեսում, իսկ 1919 թվականին`թվականին՝ [[Ճապոնիա|Ճապոնիայում]]:
 
Հետագայում ակտիվորեն ճանապարհորդում է [[Հնդկաստան]]ում, [[հարավ]]ային և [[Արևելք|արևել]]յան [[Ասիա]]յում: Այդ շրջագայություններից ծագում են նոր կերպարներ, ստեղծում է աշխատանքների շարք: Հատկապես հայտնի է «Արաբական գիշերներ» շարքը, որն ավարտել է 1930 թվականին:
[[File:Rabindranath Tagore-Uccelli migranti-Carabba-1918.png|thumb|Աբանինդրանաթ Թագոր (''Uccelli migranti'', Carabba) 1918 թվական]]
Հետագա տարիներին Աբանինդրանաթ Թագորը մեծ ժամանակ է տրամադրել [[Գեղանկարչություն|գեղանկարչության]] տեխնիկան և արվեստի հիմքը ուսումնասիրելուն: Իր վերջին ստեղծագործությունը նա նկարել է մահից 20 տարի առաջ: Երբ լրացել է նրա 60-ամյակը, Աբանինդրանաթ Թագորը որոշում է, որ արդեն չի կարող ստեղծել ավելի լավ բան, քան այն, ինչ նա արդեն ստեղծել է, և ամբողջովին նվիրվում է դասավանդմանը: Նրան արդարացիորեն համարում են Հնդկաստանի ժամանակակից գեղանկարչության գագաթնակետը: Նա հիասքանչ [[մանկավարժ]] էր և դաստիարակում էր հիասքանչ նկարիչերի [[պլեադա]], ինչպիսիք են Նանդալալ Բոշը, Հասիդ Կումար Խալդարը, Մուկուլ Չանդրա Դեյը, Ջեմինի Ռոյը, Բիրեշվար Սենը և այլոք:
 
 
== Ստեղծագործություններ ==
 
Աբանինդրանաթ Թագորը դառնում է ժամանակակից ազգային հնդկական գեղանկարչության հիմնադիրը: Նա առաջիններից մեկն էր, որ պայքար սկսեց արևմտյան արվեստի հիմար ակադեմիզմի և կեղծ ազգայնական տարօրինակ դեկորատիվ գեղանկարչության դեմ, որը 19-րդ դարի վերջում լայն տարածում էր գտել [[Հնդկաստան|Հնդկաստանում]]: Ուսումնասիրելով իր ժողովրդի ժառանգությունը, տիրապետելով եվրոպական և հեռավոր-արևելյան գեղանկարչության տեխնիկային`տեխնիկային՝ Թագորը հիմնում է իր սեփական ոճը, որտեղ աննկատ համադրվում է այն ամենը, ինչ նա կուտակել է ուսումնառության երկար տարիների ընթացքում: Նկարիչն իր ստեղծագործական կարիերայի սկիզբը նշանավորեց արևմտյան արվեստի տարածման դեմ պայքարով: Նրա վաղ ստեղծագործություններից են [[Օմար Խայամ|Օմար Խայամի]] բանաստեղծությունների նկարազարդումները, դիմանկարները, որոնց թվում են [[Ռաբինդրանաթ Թագոր|Ռաբինդրանաթ Թագորի]] գունամատիտով նկարված դիմանկարը, պատմական թեմաներով նկարները, [[Մանրանկարչություն|մանրանկարչության]] շարքը, որոնք ստեղծվել են ռաջպուտյան և մոնղոլական դպրոցների անմիջական ազդեցությամբ: Դրանք տարբերվում են [[Ձեռագիր|ձեռագրի]] զարմանալի նրբությամբ,կերպարային արտահայտչականությամբ և գունագեղ հնչողության հարստությամբ: [[Նկարիչ]]ը շատ զգայուն էր գույների նկատմամբ և օգտագործում էր այն իր նկարներում որպես արտահայտման գլխավոր միջոց: Դրա վառ օրինակն է նրա ստեղծագործություններից լավագույնը`լավագույնը՝ «[[Ճանապարհի վերջ]]ը», որտեղ նկարիչը պատկերել է [[Անապատներ|անապատում]] մահացող [[Ուղտեր|ուղտի]]: [[Կենդանիներ|Կենդանին]] բեռի ծանրությունից դանդաղ ծնկի է իջնում, որպեսզի այլևս չկանգնի: Նկարը պատկերված է մանուշակա-ծիրանագույն երանգներով: Ոչ միայն թեման, այլ նաև գույնը վկայում են ավարտը: Ինչպես օրն է մեռնում`մեռնում՝ ծիրանագույն մայրամուտն ընկղմելով մանուշակագույն աղջամուղջի մեջ, այնպես էլ կենդանին է մահանում`մահանում՝ դժկամորեն ծնկի գալով անապատի մուգ ավազների վրա:
 
Ընդհանուր առմամբ նա ունի 500 նկար, պատկերազարդումներ, [[էսքիզ|էսքիզներ]], ուրվանկարներ:
* [[Օմար Խայամ|Օմար Խայամի]] ստեղծագործությունների նկարազարդում (1909)
* Կաչան և Դևաջանին (1908)
* Լալ Կրիշնային նվիրված շարք (1901—19031901-1903)
* Լուսնափայլի երաժշտությունը (1906)
* Լուսնի ծագումը Մուսսուրի Հիլսում (1916)
* Վերջին ճամփորդությունը (1914)
* Խաղացողի [[Մեղք (կրոնական)|մեղք]]ը (1911)
 
 
== Պատկերասրահ ==
<gallery>
1386

edits