«Մասնակից:Թրվանց Արա/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ժորա Մկրտչյանը ծնվել է 1950 թվականին, Հրազդան քաղաքում։ Ավարտել է [[Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ]]ը<ref>[Մարզաշխարհ, սեպտեմբերի 19, 2012,(24/502)]</ref>։ 1968-1972 թվականներին եղել է Հայաստանի ՍԿԻՖ թիմի խաղացող։ 1974-1976 թվականներին Հրազդան քաղաքում հիմնադրել է խոտի հոկեյի սպորտային բաժինը։ 1976 /թվականին Նշանակվել է Հրազդանի խոտի հոկեյի պատանեկան թիմի մարզիչ։ 1977 թվականին որպես մարզիչ աշխատանքի է անցել Մանկապատանեկան սպորտային դպրոցում։ Նրա ղեկավարած Հրազդանի խոտի հոկեյի պատանեկան թիմը նվաճել է [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]] չեմպիոնի կոչումը։ 1990 թվականից ստանձնել է է Հայաստանի խոտի հոկեյի պատանիների և տղամարդկանց հավաքականների մարզչի պատրտականությունը։ Ժորա Մկրտչյանի մարզչական ղեկավարությամբ հայկական թիմերը մասնակցել են Իրանում և Վրաստանում անցկացված մի շարք միջազգային առաջնությունների։
 
1978 թվականին Հրազդանի պատանեկան թիմը [[Ռուսաստան]]ի [[Սիզրան]] քաղաքում անցկացված ավագ և պատանեկան թիմերի ԽՍՀՄ առաջնությունում նվաճել է 2-րդ տեղը։ 1979 թվականին Ժորա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի երկրորդ մարզիչ: Նույն թվականին նրա մարզչական ղեկավարությամբ թիմը նվաճել է ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի 7-րդ տեղը, մեկ տարի անց նա շանակվել է ԽՍՀՄ առաջին խմբի առաջնության ավագ մարզիչ: 1981 թվականին Ալմա-Աթա քաղաքում տեղի ունեցած պատանեկան թիմերի առաջնությունում նրա թիմը նվաճել է 3-րդ տեղը, իսկ 1984 թվականին՝ ԽՍՀՄ առաջին խմբի չեմպիոն։ 1985 թվականին՝ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի հաղթանակի 40-ամյակին նվիրված սպարտակիադային Հայաստանի պատանեկան հավաքականը նրա ղեկավարությամբ գրավել է 1-ին տեղը։ 1986 թվականին Հրազդանի ավագ պատանեկան թիմը Տիրասպոլում տեղի ունեցած առաջնությունում նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։