«Նորածինների շնչառական դիսթրես համախտանիշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
'''Նորածինների շնչառական դիսթրես համախտանիշ''' (ՆՇԴՀ), (հոմանիշներ՝ '''շնչառական խանգարումների համախտանիշ,''' կամ '''հիալինային թաղանթների հիվանդություն)''', վաղաժամկետ ծնված նորածինների շնչառական ծանր խանգարում, որը պայմանավորված է թոքերի թերհասունությամբ և [[սուրֆակտանտ]]ի (մակերեսային ակտիվ նյութ) առաջնային անբավարարությամբ։ Սովորաբար ձևավորվում է երեխայի զարգացման նախածննդյան և նորածնային (մինչև 1 ամսական) շրջաններում։ Որպես կանոն հիվանդությունը գրանցվում է թերհաս երեխաների մոտ (60 % -28 շաբաթական հղիության շրջանում, 15-20 % ՝ 32-36 շաբաթական) ։ Ռացիոնալ և ժամանակակից բուժման դեպքում մահացությունը կազմում է մոտավորապես 1 %։
 
Հիվանդությունը հիմնականում դիտվում է այն նորածինների մոտ, որոնց մայրերըմայրերն ունեն [[շաքարային դիաբետ]], [[Սիրտ-անոթային հիվանդություն|սիրտ-անոթային հիվանդություններ]], արգանդային արյունահոսություններ։ Նորածինների շնչառական դիսթրես համախտանիշի առաջացմանը նպաստում են նաև [[հիպօքսիա]]ն, [[ասֆիքսիա]]ն և [[հիպերկապնիա]]ն։ Հիպօքսիայի և հիպերկապնիայի պատճառով հնարավոր են արյան թոքային շրջանառության խանգարումներ, տեղի է ունենում միջալվեոլային միջնապատերի ներծծում [[շճային հեղուկ]]ով։ ՆՇԴՀ-ի առաջացման ժամանակ որոշիչ նշանակություն ունի պլազմինոգենի, α2-միրոգլոբուլինի անբավարարությունը և տեղային կամ տարածուն արյան մակարդման զարգացումը։ Բոլոր հղիները, հղիության 22-ից 34 շաբաթների միջև ընկած ժամանակահատվածում, սպառնացող և սկսվող վաղաժամ ծննդի առկայության դեպքում՝ դիտվում են որպես հիվանդներ, որոնց ցուցված է ՆՇԴՀ-ի առաջծննդյան կանխարգելում գլյուկոկորտիկոիդներով, որը նպաստում է պտղի թոքերում սուրֆակտանտի զարգացմանը։
 
== Կլինիկական պատկեր ==
ՆՇԴՀ-ի վաղ նշաններն են՝
* [[հևոց]]՝ 1 րոպեում 60 և ավելի շնչառական շարժումներ հաճախականությամբ,
* արտաշնչառական տնքոց ( " խրխռացող արտաշնչում " ), որն առաջանում է արտաշնչման ժամանակ ձայնաճեղքի կոմպենսատոր կծկման արդյունքում ( այդ կծկումը խոչընդոտում է ալվեոլի սմքումը),
* ներշնչման ժամանակ կրծքավանդակի ներհրում ( կրծոսկրի թրաձև ելունի, վերստամոքսային տարածության,միջկողային տարածության,վերանրակային փոսերի ներհրում)՝ քթի թևերի ու թշերի փքվելու հետ միաժամանակ,
* [[ցիանոզ]],
* [[մաշկ]]ի գունատություն,
* [[աուսկուլտացիա]]յի ընթացքում խրթխրթացող խզզոց։
Հիվանդության առաջխաղացման դեպքում աճում են նաև ախտանիշները․ ուժեղանում է ցիանոզը, կարող է առաջանալ ցրված կրեպիտացիա, դիտվում է ապնոե շնչառական շարժումների կանգ , փրփրացող ու արյունային արտազատում բերանից։
 
== Ախտորոշում ==
Նախածննդյան ախտորոշումըախտորոշման հիմնվածհամար կատարվում է հարպտղային հեղուկի լիպիդային սպեկտրի ուսումնասիրությունը։ուսումնասիրություն։ Առավել տեղեկատվական են հետևյալ մեթոդները․տվյալները․
# [[Լեցիտին]]ի և [[սֆինգոմիելին]]ի հարաբերակցության գործակիցը (նորմայում >2)։ Եթե գործակիցը փոքր է 1-ից, ապա ՆՇԴՀ-ի զարգացման հավանականությունը մոտավորապես 75% է։ Եթե գործակիցը 1-ից մինչև 2 է, հավանականությունը 50% է։ Մոր՝ շաքարային դիաբետով հիվանդ լինելու դեպքում, նորածինների մոտ ՆՇԴՀ կարող է զարգանալ, եթե լեցիտինի և սֆինգոմիելինի հարաբերակցության 2,0-ից մեծ է ։է։
# Հագեցած [[ֆոսֆատիդիլխոլին]]ի ( նորմայում ավելի քան 5մկմոլ/լ) կամ ֆոսֆատիդիլգլիցերինի մակարդակը (նորմայում ավելի քան 3մկմոլ/լ )։ Ամնիոտիկամնիոտիկ հեղուկում հագեցած ֆոսֆատիդիլխոլինի և ֆոսֆատիդիլգլիցերինի կոնցենտրացիայի կտրուկ նվազումը կամ բացակայությունը վկայում է ՆՇԴՀ-ի զարգացման բարձր հավանականության մասին։
Ախտորոշումը հիմնավորվում է անամնեզի (ռիսկի գործակիցը), կլինիկական պատկերի, ռենտգեն հետազոտության տվյալների հիման վրա։
 
== Բուժում և կանխատեսում ==
Նորածինների շնչառական դիսթրես համախտանիշի բուժումը պետք է սկսել ինչքան հնարավոր է շուտ։ ՆՇԴՀ-ի ժամանակակից բուժումը կայանում է կյանքի առաջին րոպեների ընթացքում սուրֆակտանտի ներմուծմամբ երեխայի շնչափող և շնչառական օգնության կիրառումկիրառում՝ ՝CPAPCPAP թերապիա՝ քթային փողակների միջոցով։ Կյանքի «ոսկե» առաջին ժամը թույլ է տալիս նվազեցնել հիվանդության ընթացքի ծանրությունը։ Այս մեթոդը թույլ է տալիս նվազագույնի հասցնել երեխայի հաշմանդամության հավանականությունը և բարելավում է կյանքի որակը ։որակը։
 
== Ծանոթագրություններ ==