«Մասնակից:Lusine Nahapetyan/Ավազարկղ3»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Կանաչ գոտի
|անվանում = ՏուպինիկինսՌիո Ռոնուրո էկոլոգիական կայան
|բնօրինակ անվանում = EstaçãoRio EcológicaRonuro dosEcological TupiniquinsStation
|տեսակ = էկոլոգիական կայան
}}
'''ՏուպինիկինսՌիո Ռոնուրո էկոլոգիական կայան''' ({{lang-pt|Estação Ecológica dosdo TupiniquinsRio Ronuro}}), ափամերձ ծովային էկոլոգիական կայան [[Բրազիլիա]]յի [[ՍանՄատու ՊաուլուԳրոսու (նահանգ)|ՍանՄատու ՊաուլուԳրոսու նահանգ]]իում։ Պաշտպանում է հյուսիսում գտնվող Ամազոնի խոնավ անտառի ու հարավում գտնվող Սերրադոյի կիսամշտադալար անտառի շփման տարածքը։ 1998 թվականին ստեղծվելուց հետո այն կրճատվել է չափերով և տուժել է զգալի ափին։անտառահատումներից։
 
 
== Պատմություն ==
Ռիո Ռոնուրո էկոլոգիական կայանը ստեղծվել է 1998 թվականի ապրիլի 23-ին Մատու Գրոսու նահանգի կողմից՝ շրջակա միջավայրը պաշտպանելու համար՝ մոտ 131, 795 հա տարածքով, Նովա Ուբիրատան մունիցիպալիտետում։ Շինգու ազգային պարկը միավորման հյուսիս-արևելքում է։ 2005 թվականի ապրիլի 20-ին նահանգի օրենսդիր ժողովը տարածքը կրճատեց մինչև 102,000 հա։ Խորհրդատվական խորհուրդը ձևավորվել է 2010 թվականի ապրիլի 12-ին։ Պահպանման միավորումն աջակցություն է ստանում «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի կողմից։
 
== Շրջակա միջավայր ==
Ռիո Ռոնուրո էկոլոգիական կայանը գտնվում է Շինգու գետի ավազանում և ցամաքեցվում է Սանտու Կրիստիու, Հինտերնամ, Ֆոն Դեն Շտայնեն և Ռոնուրո գետերով։ Գտնվում է Ամազոն բիոմում։ Միավորումը գտնվում է հասարակածային կլիմայական գոտում՝ ձմռանը չորային եղանակով։ Միջին ջերմաստիճանը 25 °C-ից բարձր է։ Տարեկան տեղումների միջին քանակը 2000 մմ է։ Լանդշաֆտը համեմատաբար հարթ է։ Էկոլոգիական կայանը կլինի առաջարկվող Հարավային Ամազոնի Էկոտոնների էկոլոգիական միջանցքում։
 
Էկոլոգիական կայանի 38%-ը ծածկված է առաջնային գոյացություններով, իսկ 62%-ը՝ հասուն անտառներով, ներառյալ հյուսիսում գտնվող Ամազոնի բաց ենթլեռնային խոնավ անտառները, հարավում՝ սեզոնային կիսամշտադալար Սերրադո անտառը և այս բիոմների միջև շփման գոտին։ Միավորումում հայտնաբերված տեսակներից են՝ հսկա ջրասամույրը (''Pteronura brasiliensis''), սև կոկորդիլոսը (''Melanosuchus niger''), [[բաշավոր գայլ]]ը (''Chrysocyon brachyurus''), [[Պումա |պումա]]ն (''Puma concolor''), [[յագուար]]ը (''Panthera onca''), հսկա մրջնակերը (''Myrmecophaga tridactyla'') և աժդահա արմադիլը (''Priodontes maximus'')։
 
== Մարտահրավերներ ==
Միավորմանը սպառնում են ապօրինի ծառահատումները, գյուղատնտեսության համար հողերի մաքրումը, անխտիր որսը և հրդեհները։ 2002 թվականի դրությամբ միավորման 15 %-ը անտառահատվել էր։ 2005 թվականին այն աճել է մինչև 20 %։ 2014 թվականին Մատու Գրոսույի, [[Ռոնդոնիա]]յի և [[Պարա]]յի տասը պահպանվող տարածքների ուսումնասիրությունը, որոնց չափերը կրճատվել էին ստեղծման օրվանից, ներառյալ Ռիո Ռոնուրոյի էկոլոգիական կայանը, եզրակացրեց, որ տարածքի կրճատումն առաջացրել է անտառահատման գործընթացի արագացում։