«Գալիսիայի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
 
Տող 51.
| Նշումներ =
}}
'''Գալիսիայի թագավորություն''' ({{lang-la|Reino de Galiza}}՝ ռեյնո դե գալիսա) միջնադարյան պետություն [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] տարածքում 409-1833 թվականներին։ Հիմնադրել է սվև [[Հերմերիկ]]ը ({{lang-lat|Hermericus}}) 409-585 թվականին։ Երկիրը կառավարել են տարբեր թագավորական տոհմեր։ Տարածքը կազմել է առավելագույնը 60 000 քառ. կմ։
 
Առաջին շրջանում մայրաքաղաքներն էին [[Բրագա]] և [[Տույ]] քաղաքները, զարգացած միջնադարում՝ [[Աստուրիայի թագավորություն]]ից անջատվելուց հետո՝ [[Օվիեդո]]ն և [[Լեոն]]ը։ 11-րդ դարում վերականգնված Գալիսիայի թագավորության մայրաքաղաքն է դառնում [[Սանտյագո դե Կոմպոստելա]] քաղաքը, որը ավելի քան ութ դար մնում է Գալիսիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում [[Կորդովայի խալիֆայություն]]ը, ներառել է հարևան և հեռավոր գավառներ՝ հասնելով մինչև [[Պորտուգալիա]]։ Տարբեր ժամանակաշրջաններում այն ներառում էր Աստուրիայի լեռները, Լեոնի հովիտը և ազդեցություն էր ունեցել [[Նավառայի թագավորություն|Նավառայի թագավորության]] վրա։