«Տարոն Մալաքյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Երաժիշտ
| պատկեր = DM-photo.jpg
| գույն = solo_singer
| մասնագիտություն = [[երաժիշտ]], [[երգահան]], ձայնագրման պրոդյուսեր
| գործունեության տարիներ = 1990 ― ներկա
| կապված է = [[System of a Down]]
| կայք = [http://www.systemofadown.com/ www.systemofadown.com] <br/> [http://www.scarsonbroadway.com/ www.scarsonbroadway.com]
}}
 
'''Տարոն Մալաքյան''', ({{ԱԾ}}) [[Հայերն ԱՄՆ-ում|հայազգի]] կիթառահար է, նվագում է հանրահայտ [[System of a Down]] խմբում, իսկ 2003 թ-ին մեկ այլ հայազգի երաժշտի՝ [[System of A Down]] խմբի թմբկահար [[Ջոն Դոլմայան]]ի հետ հիմնում է նոր խումբ՝ [[Scars on Broadway]]:
 
== Կենսագրություն ==
Տարոն Վարդան Մալաքյանը ծնվել է 1975 թ-ին [[Հոլիվուդ]]ում։ Վարդան և Զեփյուռ Մալաքյանների<ref name="latimes">{{cite news|last=Gowing|first=Liam|title= His son has got him covered: System of a Down's artist of choice is Vartan Malakian, the guitarist's dad|url=http://articles.latimes.com/2006/mar/02/news/wk-ungallery2|accessdate=հուլիսի 27, 2010|newspaper=[[Los Angeles Times]]|date=մարտի 2, 2006}}</ref> միակ զավակը։ Հայրը՝ [[Վարդան Մալաքյան]]ը, նկարիչ և պարուսույց է, իսկ մայրը՝ Զեփյուռ Մալաքյանը քանդակագործ, նախկինում նաև քոլեջում ուսուցչուհի<ref name="latimes"/>։
 
Մանկուց երազել է ունենալ հարվածային գործիքներ, սակայն 12 տարեկան հասակում ծնողները նրան նվիրում են էլեկտրական կիթառ։ Սկզբում Տարոն Մալաքյանը սովորում էր այն նույն դպրոցում, որտեղ սովորում էին հայազգի [[Շավո Օդաջյան]]ը և [[Սերժ Թանկյան]]ը, որոնց հետ նա ապագայում պետք է նվագեր [[System of a Down]] խմբում։ Այնուհետև Տարոն Մալաքյանը փոխում է իր դպրոցը և ավարտում [[Ռուզվելտ]]իՌուզվելտի անվան դպրոցը։ Այնտեղ նա 16 տարեկանից սկսում է նվագել [[Hard Rock Band]] խմբում։ 90-ականների սկզբին Տարոնը ծանոթանում է [[Սերժ Թանկյան]]իԹանկյանի հետ, ում հետ ստեղծում է [[Soil]] խումբը, որի կազմում նրանք գրում են մի քանի երգ, իսկ այնուհետև խմբի անունը փոխվում է և դառնում [[System of a Down]]: Անունը հիմնված է Տարոն Մալաքյանի բանաստեղծություններից մեկի վրա, որի անունն էր Victims Of A Down: Տարոն Մալաքյանի հետ [[System of a Down]] խումբը ձայնագրել է 5 ալբոմ և ամբողջ աշխարհով մեկ վաճառել 20 միլիոն ձայնագրություն։
 
2003 թ-ին Տարոն Մալաքյանը մի շարք երաժիշտների հետ դեմո ձայնագրություն է ստեղծում [[Scars on Broadway]] նորաստեղծ խմբում, որից հետո տարածվում է տեղեկություն, ըստ որի [[System of a Down]] խումբը ցրվում է։ Սակայն տարածված այդ տեղեկությունը չհամապատասխանեց իրականությանը, իսկ ստեղծված դեմո ձայնագրությունը օգնեց [[System of a Down]] խմբին իր հիթային՝ [[BYOB]] երգի ձայնագրության հարցում։
 
Այնուամենայնիվ, 2005 թ-ի դեկտեմբերին Տարոն Մալաքյանը հայտարարում է, որ ուզում է զբաղվել իր անհատական պրոյեկտով։ 2006 թ-ին Տարոն Մալաքյանը [[System of a Down]] խմբի թմբկահար [[Ջոն Դոլմայան]]իԴոլմայանի և ևս 3 երաժիշտների հետ հիմնադրում է [[Scars on Broadway]] խումբը, իսկ իր նախկին խումբը 2006 թ-ից գտնվում է ժամանակավոր դադարի մեջ, որն ի վերջո ավարտվում է 2011 թվականին։
 
Նորաստեղծ խմբի ոճը բավականին նման էր [[System of a Down]] խմբի ոճի հետ։ Խմբի ստեղծագործություններում միանգամից ուշադրություն է գրավում կիթառահար-մեներգիչ Տարոն Մալաքյանի վառ արտահայտված ձայնը և էքսպերիմենտալ ոճը։ Scars on Broadway խմբի հետ Տարոն Մալաքյանը ձայնագրում է նույնանուն՝ [[Scars on Broadway (ալբոմ)|Scars on Broadway]] ալբոմը։
[[Scars on Broadway]] խմբի հետ Տարոն Մալաքյանը ձայնագրում է նույնանուն՝ [[Scars on Broadway (ալբոմ)|Scars on Broadway]] ալբոմը։
 
2009 թ-ին խմբի բաս-կիթառահար [[Դոմինիկ Ցիֆառելին]] հայտարարում է խմբի ցրվելու մասին։ Այդ ընթացքում տեղի ունեցող համերգները ամբողջովին դադարեցվեցին։
 
2010 թ-ին խումբը վերամիավորվում է մի շարք համերգներ տալու համար։
 
2011 թվականին [[System of a down]] խումբը վերամիավորվում է և շարունակում իր գործունեությունը մինչ այսօր։ Նրանք մեկնում են հյուրախաղերի և նախկինի պես համաշխարհային հռչակ ունեն։
 
== Առօրյա ==
Այժմ Տարոն Մալաքյանը ապրում է [[Գլենդել]]ում՝ նահանգ [[Կալիֆորնիա]]։Կալիֆորնիա։ Սիրում է հավաքել մոմեր, գորգեր, կմախքներ, երաժշտական գործիքներ՝ հատկապես՝ [[կիթառ]]ներ։ Իր կիթառների մեծ մասը արդեն արտադրությունից դուրս են և իսկական անտիկվարիատներ են։ Մինչ 2005 թ օգտագործում էր [[Ibanez]] ֆիրմայի կիթառներ, դրանից հետո սկսեց նախապատվություն [[Gibson]] ֆիրմայի կիթառներին։
Տարոն Մալաքյանը իր մասին խոսելիս նշում է, որ գրեթե չի այցելում երեկույթներ, ակումբներ, չի հանդիպում մոդելների հետ, միայն երբեմն ներկա է լինում [[հոկեյ]]ի խաղերին։ Ըստ նրա՝ ամենակարևորը խումբն է, որի հետ կապված պրոբլեմները բավականին ծանր են անդրադառնում նրա վրա։
Տող 48 ⟶ 43՝
[[Կատեգորիա:System of a Down մասնակիցներ]]
[[Կատեգորիա:Ամերիկահայ երգիչներ]]
[[Կատեգորիա:Ամերիկայի ռոք երաժիշտներ]]
[[Կատեգորիա:Ամերիկահայ կիթառահարներ]]
[[Կատեգորիա:Ամերիկահայ ռոք երաժիշտներ]]
[[Կատեգորիա:«Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացիներ իրանական սերմամբ]]
[[Կատեգորիա:Ամերիկահայեր]]
[[Կատեգորիա:21-րդ դարի ամերիկացի երգիչներ]]