Առանց խմբագրման ամփոփման
չNo edit summary |
No edit summary |
||
Մարմնի երկարությունը 5—25 սմ է, պոչը մարմնից երկար է և հաճախ վերջանում է մազափնջով։ Ետին վերջավորությունները երկար են առջևիններից, և շատ տեսակներ տեղաշարժվում են միայն դրանց վրա ցատկոտելով։ Տարածված են [[Եվրոպա]]յում, [[Ասիա]]յում, [[Հյուսիսային Աֆրիկա]]յում և [[Հյուսիսային Ամերիկա]]յում։ Հայտնի է ճագարամկների մոտ 30 տեսակ։
Հայաստանում հանդիպում է ճագարամկների 2 տեսակ (փոքր ճագարամուկ և փոքրասիական լեռնային ճագարամուկ), որոնք տարածված են լեռնային տափաստաններում և կիսաանապատներում։ ճագարամկները վարում են գիշերային և մթնշաղային կյանք, ձմռանը քուն են մտնում; Բազմանում են գարնանը, էգը ծնում է 1— 8 ձագ։ Սնվում են հիմնականում բույսերի ստորգետնյա մասերով և սերմերով։ Տնտեսական նշանակությունն աննշան է։ Կարող են վնասել հացահատիկային կուլտուրաներին, որոշ տեսակներ հիվանդությունների հարուցիչների տարածողներ են։{{Արտաքին հղումներ}}
{{Կենդանի-անավարտ}}
{{ՀՍՀ}}
|