«Աշոտ Ճենտերեճյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ ջութակահար
Content deleted Content added
Ծանոթագրությունը խմբագրվել է ProveIt-ով
Պիտակ՝ ProveIt խմբագրում
(Տարբերություն չկա)

11:57, 8 Նոյեմբերի 2021-ի տարբերակ

Աշոտ Հրաչի Ճենտերեճյան (օգոստոսի 29, 1952(1952-08-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 5, 2017(2017-03-05), Երևան, Հայաստան),հայ ջութակահար:


Կենսագրություն

Աշոտ Ճենտերեճյանը ծնվել է 1952 թվականի օգոստոսի 29 -ին Երևան քաղաքում: Ավարտելով Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը 1971 թվականին ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ սովորելով ժամանակի ականավոր պրոֆեսորների դասարաններում: 1976-1977 թվականներիմ ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում: 1970-ականներին եղբոր՝ Արմեն Ճենտերեճյանի հետ հիմնելով խորհրդային կատարողական արվեստում նախադեպը չունեցող ջութակային դուետը Աշոտ Ճենտերեճյանն սկսեց ծավալուն համերգային գործունեություն՝ ելույթներ ունենալով Խորհրդային Միության, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում: «Ճենտերեճյան Դուետ»-ի համերգային գործունեությանը զուգահեռ աշխատել է Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի, Ֆիլհարմոնիկ և ՀՀ Հեռուստատեսության և Ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերում, միաժամանակ ծավալելով ակտիվ մանկավարժական գործունեություն երաժշտական դպրոցներում, ուսումնարաններում, կոնսերվատորիայում: 2004-2007թվականներիմ աշխատել է Ստեփանակերտի ՀԲԸՄ-ի նորաստեղծ կամերային նվագախմբում որպես կոնցերտմայստեր, այնուհետև 2007-2010 թվականներին աշխատել Բերձորի երաժշտական դպրոցում՝ զուգահեռ տնօրինելով Բերձորի նվագախումբը[1]: 2011 թվականին Համազգային Կրթական Մշակութային Միության Լիբանանի շրջանային վարչության հրավերով տեղափոխվել է Բեյրութ և 5 տարի շարունակ ղեկավարել «Բարսեղ Կանաչէան» երաժշտական քոլեջը:

Պարգևներ

2002 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի Նախարարության պատվոգրով, իսկ 2006 թվականին և Արցախի Հանրապետության /Մշակույթի Նախարարության պատվոգրերով և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 2021 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել նրան նվիրված հուշերեկո[2]։

Ընտանիք

Ամուսնացած էր, ուներ 3 զավակ։

Մահ

Աշոտ Ճենտերեճյանը մահացել է 2017 թվականի մարտի 5-ին Երևանում[3]։ 2


Ծանոթագրություններ

  1. ««ԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ…»».
  2. «Ջութակահար Աշոտ Ճենտերեճյանի հիշատակը նշանավորվեց երաժշտին նվիրված համերգային ծրագրով».
  3. «Աշոտ Ճենտերեճյանն է մահացել». https://arevelk.am/ (անգլերեն). Վերցված է 2021-11-08-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)