«Բալլադ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 3.
Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված [[սյուժե]]ն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։
 
Միջին դարերում եվրոպական երկրներում ([[Իտալիա]], [[Ֆրանսիա]]) բալլադ կոչվում էին երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները, որոնք հատուկ տաղաչափական կառուցվածք ունեին։ Բալլադը մեծ մասամբ բաղկացած էր 28 տողից և ուներ կառուցվածքի կայուն ձև (երեք ութտողանի տներ և վերջում մեկ քառյակքառատող, որոնց մեջ գործ են ածվում միևնույն [[հանգ]]երը և կրկնվում է միևնույն եզրափակիչ տողը)։
 
18-րդ դարի վերջերից բալլադի թե՛ [[բովանդակություն]]ը, թե՛ [[ձև]]ը զգալի փոփոխության են ենթարկվում։ Ռոմանտիկ բանաստեղծները բալլադ սկսեցին կոչել որևէ ժողովրդական ավանդության գեղարվեստական մշակումը, որն ուներ անսովոր, հերոսական կամ ֆանտաստիկ թեմա, դեպքերի սեղմ ընթացք և քնարական ուժեղ գունավորում, ոչ մեծ ծավալի սյուժետային գործերը։ Բալլադի հիմքում դրված է որևէ լարված, սուր դրամատիկ, սրընթաց ու արագ զարգացող սյուժե։ Բնորոշ է որոշ տողերի ու տների կրկնությունը, երբեմն մեծ տեղ են գրավում [[երկխոսություն]]ները, որոնց միջոցով էլ հաճախ առաջ է շարժվում գործողությունը։ Դեպքերի նկարագրությունը միշտ ենթարկվում էր հեղինակի քնարական մտահղացմանը, հուզական ուժեղ տպավորության հասնելու նպատակին։ Պատմվում են միայն գործողության հիմնական օղակները, առանց կապակցող բացատրությունների։ Այդ հատկանիշների, որոնք արդեն հատուկ էին [[Ֆրիդրիխ Շիլլեր|Շիլլերի]], [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթեի]], [[Վալտեր Սքոթ]]ի բալլադներին, զգալի չափով պահպանվեցին նաև ժանրի պատմության հետագա փուլերում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բալլադ» էջից