«Ներխուժում Լեհաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 138.
 
=== Փուլ 1. Գերմանիայի ներխուժում ===
[[Պատկեր:Poland2.jpg|thumb|upright=1.1|Քարտեզը ցույց է տալիտալիս գերմանացիների գրոհները և զորքերի տեղաշարժը սեպտեմբերի 1-ից 14-ը:]]
 
Գերմանիայի կողմից մի քանի պատահարներից հետո (ինչպիսիք էր [[Գլայվիցի պատահար]]), որը Գերմանացիները օգտագործեցին, որպես ինքնապաշտպանության միջոց, առաջին կանոնավոր պատերազմական գործողությունները սկսեցին 1939 թվականի սեպտեմբերի 1-ին ժամը 04:40-ին, երբ ''Լյուֆտվաֆեն'' [[Վելյունի ռմբակոծում|հարձակում գործեց լեհական ավան Վելյունի վրա]]` ավերելով ավանի 75%-ը և սպանելով մետ 1.200 մարդու, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչ էին։ Հինգ րոպե անց գերմանական ռազմանավ Schleswig-Holstein-ը կրակ բացեց լեհական զինված ուժերի տեղակայման ուղղությամբ, որոնք գտնվում էին [[Ազատ քաղաք Դանցիգ]]ում։ Ժամը 08:00, զորքերը առանց պաշտոնական պատերազմի հայտարարման [[Մոկրայի ճակատամարտ|հարձակվեցին լեհական գյուղ Մոկրայի վրա]]։ Սկսվեց [[Սահմանի ճակատամարտ]]ը։ Նույն օրն ավելի ուշ գերմանացիները հարձակվեցին Լեհաստանի արևմտյան, հարավային և հյուսիսային սահմաններից, միևնույն ժամանակ Գերմանիայի ռազմաօդային ուժերը սկսեցին ռմբակոծել լեհական քաղաքները։ Հարձակման հիմնական ուժը գերմանացիները կենտրոնացրեցին Լեհաստանի սահմանի արևմուտքից։ Աջակցող հարձակումները եկան [[Արևելյան Պրուսիա]]յից հյուսիսում և գերմանա-սլովակ ուժերի հարձակումը հարավից։ Բոլոր երեք ուղղությունների հիմնական նպատակն էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավան։
Տող 145.
Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը պատերազմ հայտարարեցին Գերմանիային սեպտեմբերի 3-ին, սակայն [[Արևմուտքի դավաճանություն|որևէ լուրջ օգնություն չցուցաբերեցին]]։ Գերմանա-ֆրանսիական սահմանին տեղի ունեցան մի քանի փոքր ընդհարումներ, չնայած գերմանական զորքի փոքրամասնությանը, քանի որ զոքի մեծ մասը, ներառյալ զինված ուժերի 85 տոկոսը կենտրոնացված էր Լեհաստանի դեմ։ Չնայալ լեհերի փոքր հաջողություններին ոչ վճռորոշ սահմանային ճակատամարտերում, գերմանացիների թվային զգալի առավելության պատճառով լեհերը ստիպված էին նահանջել սահմանից դեպի Վարշավա և [[Լվով]]։ Լյուֆտվաֆեն երկնքում ստացավ մենաշնորհ արշավանքի սկզբներից։ Շարքից հանելով կապի միջոցները` Լյուֆտվաֆեն կարողացավ զրկել լեհական ռազմական օդանավերին համագործակցելու հնարավորությունից։ Լեհաստանի ռազմաօդային ուժերի միավորներից շատերը կարողացան փախուստի դիմել, որոնցից 98-ը հասավ այդ ժամանակ չեզոք [[Ռումինիա]]<ref name="E.R Hooton, p87" />։ Լեհաստանի սկզբնական 400 ռազմական օդանավերից սեպտեմբերի 14-ին մնացին միայն 54-ը և երկնքում դիմադրությունը գրեթե անհնար էր<ref name="E.R Hooton, p87" />, բացի այդ Լեհաստանի օդանավերի հենակետերի մեծ մասը շարքից դուրս եկան պատերազմի առաջին 48 ժամվա ընթացքում<ref name="gunther1940">{{cite book | url=https://archive.org/stream/in.ernet.dli.2015.149663/2015.149663.Inside-Europe#page/n13/mode/2up | title=Inside Europe | publisher=Harper & Brothers |location=New York|authorlink=John Gunther| author=Gunther, John | year=1940 | pages=xvi-xvii}}</ref>։
 
[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-S55480, Polen, Parade vor Adolf Hitler.jpg|thumb|Հիտլերը դիտում է Գերմանական զորքերի առաջխաղացումըերթը Լեհաստանում 1939 թվականի սեպտեմբերին:]]
 
Գերմանիան ցամաքով հարձակվեց երեք ուղղությամբ։ [[Գյունդեր ֆոն Կլուգե]]ի գլխավորած 20 դիվիզիաները մտան Լեհական միջանցք և հանդիպեցին երկրորդ զորքին, որը ուղղություն էր վերցրել Վարշավա Արևելյան Պրուսիայից։ [[Գերդ ֆոն Ռունդշտադտ]]ի գլխավորած 35 դիվիզիաները հարձակվեցին Լեհաստանի հարավից։ Սեպտեմբերի 3-ին, երբ ֆոն Կլուգեն հասավ Վիստուլա գետին (այդ ժամանակվա Գերմանիայի սահմանից 10 կմ հեռավորության վրա) և [[Գեորգ ֆոն Կուչլեր]] հասավ [[Նարև]] գետին, [[Վալտեր ֆոն Ռեյխնաու]]ի զորքերը արդեն հասել էին [[Վարտա]] գետին։ Երկու օր անց նրա զորքի ձախ թևը արդեն [[Լոձ]]ի մոտակայքում էր, իսկ աջ թևը հասել էր [[Կելցե]]։ Սեպտեմբերի 7-ին Լեհաստանի մայրաքաղաքի պաշտպանները նահանջեցին 48 կմ Վիստուլա գետին զուգահեռ գծով, որտեղ նրանց դիմավորեցին գերմանական տանկերը։ Պաշտպանական գիծը կառուցվեց [[Պլոնսկ]] և [[Պուլտուսկ]] քաղաքների միջև, համապատասխանաբար Վարշավայից հյուսիս արևմուտք և հյուսիս արևելք։ Լեհերի պաշտպանության ձախ թևը հետ մղվեց Պուտուսկից 40 կմ գտնվող [[Ցեխանով]]ից։ Լեհերը նաև նահանջեցին Պուլտուսից և գերմանացիների դիմաց արդեն բացվեց Վիստուլան և Վարշավան։ Պուլտուսկը այնուամենայնիվ լեհերը վերադարձրեցին գերմանացիների ինտենսիվ կրակի ներքով։ Պաշտպանական գիծը ճեղքելու գերմանացիների փորձը հետ մղվեց լեհերի կողմից, ինչի արդյունքում շատ գերմանական տանկեր շարքից դուրս եկան<ref name="Poles Holding Line">{{Cite news |url=https://news.google.com/newspapers?id=sA8mAAAAIBAJ&sjid=Df0FAAAAIBAJ&pg=950%2C5226447 |title=Poles Holding Line 30 Miles From Warsaw |date=սեպտեմբերի 7, 1939 |work=The Gettysburg Times |location=Gettysburg, Pennsylvania |page=9}}</ref>։ Սեպտեմբերի 8-ի դրությամբ Ռեյխենաուի ծանր զինտեխնիկայով զորքերը առաջ էին շարժվել 225 կմ արշավանքի առաջին շաբաթում և հասել էին Վարշավայի մատույցներին։ Ռեյխենաուի թեթև զինտեխնիկայով դիվիզիաները սեպտեմբերի 9-ի դրությամբ հասել էին Վիստուլայի և Վարշավայի միջև գտնվող [[Սանդոմիր]] քաղաք, իսկ մնացաց մասը [[Սան գետ]]ի հյուսիսում և [[Պշեմիսլ]] քաղաքում էին։ Միևնույն ժամանակ Գուդերիանը իր 3-րդ բանակի տանկերով Նարևը անցնելով հարձակվեց [[Արևմտյան Բուգ (գետ)|Բուգ գետի]] պատշտպանական գծի վրա` արդեն շրջափակելով Վարշավան։ Գերմանական զորքերը հաջողություն ունեցան ռազմաճակատի ողջ երկայնքով։ Լեհական բանակները բաժանվեցին ոչ կոորդինացված ստորաբաժանումների, որոնցից շատերը նահանջում էին, մինչդեռ մյուսները փորձում էին որևէ դիմադրություն ցույց տալ։
 
[[Պատկեր:Komancza 1939 onet.1.09.2010.jpg|thumb|Ուրախ գերմանացի և սլեվակսլովակ զինվորների նկարը քաղաքացիական բնակչության հետ [[Կոմանչա]]յում, 1939 թվականի սեպտեմբեր:]]
Լեհական զորքերը թողեցին [[Պոմերելիա]] ([[Լեհական միջանցք]]), [[Մեծ Լեհաստան]] և [[Լեհական Վերին Սիլեսիա]] տարածաշրջանները առաջին շաբաթում։ Սահմանային պաշտպանության լեհական պլանը ամբողջությամբ ձախողվեց։ Գերմանական առաջխաղացումը չէր դանդաղում։ Սեպտեմբերի 10-ին Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ մարշալ [[Էդվարդ Ռիձ-Սմիգլի]]ն
հրամայեց ամբողջ զորքին համատարած նահանջել դեպի հարավարևելք, այսպոս կոչված Ռումինական հենակետ<ref name="Stanley S 1977, pp. 29" />։ Միևնույն ժամանակ գերմանացիները սեղմում էին Վիստուլայի արևմուտքում գտնվող լեհական զորքերի շրջափակումը (Լոձի տարածքում և դեպի արևմուտք [[Պոզնան]]ի մոտակայքում) և աբելի էին խորանում դեպի արևելյան Լեհաստան։ Վարշավան, որը պատերազմի սկզբի օրերից ինտենսիվորեն ռմբակոծվում էր, հարձակման ենթարկվեց սեպտեմբերի 9-ին և [[Վարշավայի պաշարում (1939)|պաշարվեց]] սեպտեմբերի 13-ին։ Նույն ժամանակ գերմանական զորքերը հասան [[Լվով]], որը արևելյան Լեհաստանի խոշորագույն քաղաքն էր։ 1.150 գերմանական օդանավել ռմբակոծեցին Վարշավան սեպտեմբերի 24-ին։