«Ապուշը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 60.
Սկսվում է իշխանի ու Նաստասյա Ֆիլիպովնայի հարսանիքի նախապատրաստությունը։ Եպանչինները հեռանում են Պավլովսկից։ Գալիս է բժիշկը, որպեսզի զննի Իպոլիտին, ինչպես նաև իշխանին։ Ռադոմսկին ցանկանում է վերլուծել տեղի ունեցածը և որոշել իշխանի մոտիվներն այս կամ այն արարքների ու զգացմունքների հարցում։ Իշխանը համոզված է, որ ինքը մեղավոր է։
 
Գեներալ Իվոլգինը մեռնում է երկրորդ կաթվածից։ ԼեբեդևնԼեբեդևը սկսում է ինտրիգներ լարել իշխանի դեմ և այդ մասին խոստովանում է հարսանիքի օրը։ Իպոլիտն իշխանին ասում է, թե Ռոգոժինը կսպանի Ագլայային նրա համար, որ իշխանն իրենից խլել է Նաստասյա Ֆիլիպովնային։ Վերջինս շատ է անհանգստանում՝ երևակայելով, թե Ռոգոժինը թաքնվել է այգում և ուզում է սպանել իրեն։ Հարսանիքից առաջ, երբ իշխանն արդեն սպասում էր եկեղեցում, Նաստասյա Ֆիլիպովնան տեսնում է Ռոգոժինին, գոռում՝ «Փրկի՛ր ինձ» և հեռանում նրա հետ։ Իշխանն ասում է, թե նրա վիճակում դա լրիվ հասկանալի է, իսկ Կելլերը նրա ռեակցիան համարում է «անօրինակ փիլիսոփայություն»։
 
Իշխանը հեռանում է Պավլովսկից, համար վարձում Պետերբուրգում և սկսում փնտրել Ռոգոժինին։ Երբ նա գնում է Ռոգոժինի տուն, աղախինն ասում է, թե նա տանը չէ, իսկ դռնապանը, ընդհակառակը, պատասխանում է, թե նա տանն է, սակայն լսելով իշխանի հերքումը, ենթադրում է, թե գուցե դուրս է եկել։ Հյուրանոցի ճանապարհին Ռոգոժինն ամբոխի մեջ դիպչում է իշխանի արմունկին ու ասում, թրոր նա գնա իր հետ։ Նաստասյա Ֆիլիպովնան նրա տանն է։ Նրանք բարձրանում են Ռոգոժինի բնակարան, որտեղ Նաստասյա Ֆիլիպովնան պառկած է անկողնու վրա․ ՌոգոժիննՌոգոժինը սպանել է նրան դանակով ու ծածկել սավանով։ Նրանք գիշերը մնում են դիակի մոտ, իսկ առավոտյան, երբ նրանց գտնում են, Ռոգոժինը զառանցում էր, իսկ իշխանը ոչինչ չէր հասկանում ու ոչ ոքի չէր ճանաչում․ նա «ապուշ» է, ինչպես այն ժամանակ Շվեյցարիայում։
 
== Կերպարներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ապուշը» էջից