«Ջրանցք»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չNo edit summary |
|||
Տող 1.
{{Թարմացնել}}
{{Այլ կիրառումներ|Ջրանցք (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր:Brugge Langerei R02.jpg|մինի|Արհեստական ջրանցք [[Բելգիա]]յի [[Բրյուգե]] քաղաքում]]
Տող 4 ⟶ 5՝
[[Պատկեր:Damaged Irrigation Canal.JPG|մինի|Վնասված ոռոգման ջրանցք Հայաստանում]]
[[Պատկեր:Irrigation in Armenia N75.jpg|մինի|Ոռոգման ջրանցք [[Արարատյան դաշտ]]ում]]
'''Ջրանցք''', արհեստական [[ջրտար]], ծառայում է ջուրը ինքնահոսով տեղափոխելու համար կամ որպես փոխադրական ջրային ուղի։ Կառուցում են բաց փորվածքում կամ լիրաթմբում։ Ըստ նշանակման ջրանցքները լինում են նավարկելի (արհեստական ջրային ուղիներ), էներգետիկական ([[Դերիվացիա|դերիվացիոն]]), ոռոգման, ջրավորման, չորացման, [[ջրմուղ]]ի, լաստառաքման, ձկնաբուծական և կոմպլեքսային նշանակման։ [[Նավարկելի ջրանցք]]ները լինում են [[գետեր]]ը, [[լճեր]]ը և ծովերը կապող (օրինակ, [[Վոլգա-Դոն նավարկելի ջրանցք|Վոլգա-Դոն ջրանցք]]ը, [[Մոսկվա]]յի անվ․ ջրանցքը), շրջանցիկ (նավարկության պայմանները բարելավելու համար), ուղղիչ (նավի ընթացքի ոլորունությունը փոքրացնելու և հետևաբար ջրային ուղու երկարությունը կրճատելու նպատակով), մոտեցման (խոշոր քաղաքներին, ներքին նավահանգիստներին, արդյունաբերական ձեռնարկություններին [[ծով]]ից, [[Լիճ|լճ]]ից կամ [[գետ]]ից մոտեցումն ապահովելու համար)։ Նավարկելի ջրանցքները լինում են նաև բաց և շլյուզված։ [[Շլյուզված ջրանցք]]ները սովորաբար բաղկացած են տարբեր մակարդակների վրա գտնվող մի քանի տեղամասերից՝ բիեֆներից, որոնք իրար են միանում շլյուզներով կամ նավամբարձիչներով։ Նավարկելի ջրանցքներին բնորոշ է զգալի երկարությունը (օրինակ, [[Նյու Յորք]]ից [[Ֆլորիդա|Ֆլորիդա թերակղզի]] ափամերձ ջրանցքի երկարությունը 1,8 հզ․ կմ է, Բելոմորսկ—Բալթյան ջրանցքինը՝ 227 կմ, ծովային ջրանցքներից, օրինակ, [[Սուեզի ջրանցք]]ն ունի 171 կմ, իսկ [[Պանամայի ջրանցք]]ը՝ 81,6 կմ երկարություն)։ էներգետիկական (դերիվացիոն) ջրանցքները [[գետ]]ից, [[ջրամբար]]ից, [[Լիճ|լճի]]ց ջուրը մատուցում են հիդրոէլեկտրակայանին կամ նրանից հեռացնում տուրբիններով անցած ջուրը։ Սովորաբար դրանց երկարությունը մեծ չէ (առավելագույնը՝ 30 կմ)։
արագահոսք, ջրանկում և այլն)։ Մ․ թ․ ա․ 5-3-րդ հազարամյակներում [[Հին Արևելք]]ի երկրներում հողագործության զարգացմամբ պայմանավորվեց ոռոգման և ջրավորման ջրանցքների կառուցումը (օրինակ, [[Հին Եգիպտոս]]ում, մ․ թ․ ա․ [[5-րդ դար]], [[Չինաստան]]ում, մ․ թ․ ա․ III հազարամյակներում)։ Նավարկելի ջրանցքների կառուցումը նույնպես սկսվել է հնում (օրինակ, մ․ թ․ ա․ [[6-րդ դար]] [[Նեղոս]]ը [[Կարմիր ծով]]ի հետ միացնող ջրանցք)։ [[Միջին դարեր]]ում նավարկելի ջրանցքներ են կառուցվել հիմնականում [[Հոլանդիա]]յում, [[Ֆրանսիա]]յում, [[Անգլիա]]յում։ [[ԽՍՀՄ]]-ի տարածքում ջրանցքներ սկսել են կառուցել մ․ թ․ ա․ [[9-րդ դար]]ում։ Դրանցից խոշորագույնը մ․ թ․ ա․ [[9–րդ դար|9]]-[[8-րդ դար]]երին կառուցված [[Մենուայի ջրանցք]]ն է։ Կառուցվել են նաև բազմաթիվ այլ ջրանցքներ, որոնց մի մասը գործում են առ այսօր (օրինակ, [[Դալմայի ջրանցք]]ը)։ [[7–րդ դար|7]]-[[10-րդ դար]]երին ջրանցքներ են կառուցվել [[Զվարթնոց]]ում, [[Գավառ]]ում, [[Տաթև]]ում, [[Անի]]ում։ [[17-րդ դարի]]ն են վերաբերում [[Էջմիածին|էջմիածնի]] և [[Խաթունարխ]]ի ջրանցքները։ Սովետական կարգերի հաստատումից հետո [[Հայաստան]]ում կառուցվեցին մեծ թվով ոռոգման ջրանցքներ ([[Հոկտեմբերյանի ջրանցք]], [[Արտաշատի ջրանցք]], [[Թալինի ջրանցք]], [[Կոտայքի ջրանցք]], [[Նորքի ջրանցք]], [[Շիրակի ջրանցք]], [[Ստորին Հրազդանի ջրանցք]] և այլն)։▼
[[Ջրմուղ]]ի ջրանցքները ծառայում են ջրամատակարարման աղբյուրից ջուրը սպառողին հասցնելու համար։ Շահագործման պայմաններից և սանիտարական պահանջներից ելնելով՝ երբեմն կիրառում են [[ջրմուղ]] ջրանցքներ։ [[Լաստառաքման ջրանցքներ]]ը ծառայում են փայտանյութը ցրիվ կամ լաստերով փայտամթերման վայրից մինչև լաստառաքման գետը կամ Փայտասղոցման գործարան փոխադրելու համար։ [[Ձկնաբուծական ջրանցքներ]]ը ծառայում են արհեստական ձվադրատեղերին ջուր մատակարարելու և առանձին մեկուսացված ջրամբարները գետի հետ միացնելու համար Կոմպլեքսային ջրանցքները կառուցում են մի քանի ջրատնտեսական խնդիրներ միաժամանակ լուծելու համար։ Օրինակ, Մոսկվայի անվ. ջրանցքը ծառայում է նավարկության, ջրամատակարարման և ջրավորման նպատակների համար։ Ջրանցքի լայնական հատվածքի ձևերը կախված են ջրանցքի նշանակումից, [[գրունտ]]ի շինարարական հատկություններից, հողային աշխատանքների կատարման պայմաններից։ Փափուկ գրունտներում ջրանցքները կառուցում են հիմնականում սեղանաձև և բազմանկյուն հատվածքով։ Ուղղանկյուն հատվածքը նպատակահարմար է ժայռոտ փորվածքներում ջրանցք կառուցելիս։ Ջրանցքի հատվածքի չափերը որոշում են հիդրավլիկական հաշվարկներով՝ ելնելով նավերի և լաստերի չափերից, տվյալ ջրանցքի պայմանների համար թույլատրելի արագություններից։ Ջրանցքի շեպերի թեքությունը որոշվում է ըստ [[գրունտ]]ի բնույթի։ ջրանցքում ջրի թույլատրելի արագություններն ունեն սահմանային արժեքներ՝ առավելագույն (որի դեպքում բացառվում է ջրանցքի ողողման հնարավորությունը) և նվազագույն (որը պաշտպանում է հունը տղմոտումից և բուսակալումից)։ Ջրանցքները կառուցում են հավաքովի կամ ամբողջական [[երկաթբետոն]]ե սալերից երեսապատումով կամ առանց երեսապատման։ Երեսապատումը ջրանցքին պաշտպանում է ողողումից, կրճատում ծծանցման հաշվին ջրի կորուստը և փոքրացնում հատակի և շեպերի խորդուբորդությունը։ Ջրանցքների երեսապատումը կատարվում է քարե սալարկով, [[բետոն]]ե, [[երկաթբետոն]]ե ու [[ասֆալտ]]ային սալերով։ Ծծանցումից խուսափելու համար ջրանցքներում երեսապատումից բացի կիրառում են նաև [[գրունտ]]ի մեխանիկական խտացում, աղմավորում են։ Բացի շահագործման հետ կապված հատուկ կառույցներից ([[շլյուզ]]ներ, պոմպակայաններ, ջրթողներ և այլն) բոլոր ջրանցքների ծրագծերի վրա կան տարբեր նշանակման կառույցներ (խողովակներ, դյուկերներ, թունելներ, կամուրջներ, ջրանցույցներ, ուղանցույցներ,
արագահոսք, ջրանկում և այլն)։
▲
== Արտաքին հղումներ ==
|