«Ջուլհակահաստոց»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
չNo edit summary
[[Պատկեր:Pedal-driven-weaving-machine.jpg|260px|մինի]]
'''Ջուլհակահաստոց''', ջուլհակային արտադրության մեքենա, նախատեսված է գործվածքների մշակման համար։ Կախված միջնաթելերի անցկացման եղանակից՝ ջուլհակահաստոցները լինում են [[մաքոք]]ով և անմաքոք, ըստ միջնաթելի հերթափոխման եղանակի՝ ավտոմատ և մեխանիկական, ըստ երախագոյացման մեխանիզմի տեսակի՝ արտակենտրոնակավոր, սայլակավոր, ժակքարդի, ըստ մաքոքների թվի՝ միամաքոք և բազմամաքոք։ Ջուլհակահաստոցի հիմնական աշխատանքային օրգաններն են ասպիկը, [[մաքոք]]ը (միջնաթելի տեղադրիչը) և սանրը։ Մաքոքով ջուլհակահաստոցում միջնաթելը մաքոքի միջոցով անցկացվում է երախով։ Մաքոքն իր մեջ կրում է մանվածքով մասրա և կատարում է 10-18 մ/վրկ (կախված հաստոցի լայնությունից) արագությամբ ետադարձ-համընթաց շարժում։ Մասրաների հերթափոխումը կատարվում է ավտոմատ։ Միջնաթելի փաթթոցով մաքոքի զանգվածը կազմում է 0,25-5 կգ։ Մաքոքի շարժման փոփոխական արագությունը և մեծ զանգվածը մաքոքով ջուլհակահաստոցի ցածր արտադրողականության հիմնական պատճառներն են։ Նշված թերությունները վերացված են անմաքոք ջուլհակահաստոցներում, որոնք [[20-րդ դար]]ի կեսից արմատավորվել են ջուլհակային արտադրության մեջ։ Այդ հաստոցներում կիրառվում է հենքակոճ, որը տեղավորվում է հաստոցի հենոցի վրա։ Միջնաթելի միջադիրի յուրաքանչյուր առաջ շարժումից թելը կտրվում է։ Կախված միջնաթելի անցկացման եղանակից՝ տարբերում են միջնաթելի փոքր միջադիրով, պնևմատիկ, հիդրավլիկական, ռապիրային և պնեմառապիրային անմաքոք հաստոցներ։ Միջադիրը զսպանակավոր սեղմակով բռնում է հենքակոճից եկող միջնաթելի ծայրը, և, տեղաշարժվելով ուղղիչ սանրում, 23-25 մ/վրկ արագությամբ թելն անցկացնում է երախով։ Միջադիրի զանգվածը շուրջ 40 գ է։ Մաքոքով հաստոցի համեմատությամբ այս հաստոցի արտադրողականությունը 2,5 անգամ բարձր է։ Այդ հաստոցներով կարելի է գործվածքներ արտադրել բոլոր տեսակի [[մանրաթելեր]]ից, ինչպես նաև դրանց խառնուրդներից․ միջնաթելը կարող է լինել 4 տեսակ։ Պնեմատիկ և հիդրավլիկական ջուլհակահաստոցներում հենքակոճից եկող միջնաթելի անցկացումը կատարվում է սեղմած [[օդ]]ի կամ [[Ջուր|ջրի]] կաթիլային շիթով։ Սեղմած օդը մատուցվում է մինչև 3<sup>.</sup>10<sup>5</sup> ն/մ<sup>2</sup> (3 կգ/սմ<sup>2</sup>) ճնշման տակ։ Հիդրավլիկական հաստոցներում ջրի կաթիլային շիթը ծայրափողակից դուրս է մղվում 15<sup>.</sup>10<sup>5</sup> ն/մ<sup>2</sup> (15 կգ/սմ<sup>2</sup>) ճնշման տակ։ Այդ հաստոցներում միջնաթելի անցկացման արագությունը հասնում է 35 մ/վրկ։ Պնեմատիկ հաստոցները կիրառվում են [[բամբակ]]ե և [[մետաքսե գործվածք]]ներ, իսկ հիդրավլիկական հաստոցները՝ սինթետիկ թելերից ([[Ջուր|ջրում]] չեն թրջվում) գործվածքներ ստանալու համար։ Ռապիրային ջուլհակահաստոցում միջնաթելը երախ է մտցվում բռնիչներով։ Բռնիչներն ամրացվում են ձողերի (ռապիրի) կամ ճկուն մետաղական ժապավենների ծայրերին, որոնք հաստոցի կողմից կատարում են ետադարձ-համընթաց շարժում։ Ռապիրային հաստոցները հիմնականում կիրառվում են մահուդե և տարբեր տեսակի (գույնի) միջնաթելերով գործվածքներ ստանալու համար։ Թողարկվում են նաև միջնաթելը երախով անցկացնելու համակցված (պնևմատիկ և ռապիրային) եղանակով ջուլհակահաստոցներ։ Բազմաերախ ջուլհակահաստոցներում թելերի միահյուսումը կատարվում է մաքոքներով առանձին տեղամասերում, հենքի լայնությամբ, քանի որ մաքոքների միջև հեռավորությունը զգալիորեն փոքր է գործվածքի լայնությունից։ Հաստոցի ասպիկը բաղկացած է 2-4 սմ լայնությամբ առանձին սեկցիաներից։ Այդ սեկցիաները [[բռնցքավոր մեխանիզմ]]ի օգնությամբ շարժվում են իրարից անկախ՝ գոյացնելով, այսպես կոչված, ալիքային (աստիճանային) երախ։ Երախի յուրաքանչյուր ալիքում շարժվում է միջնաթելով մաքոքը։ Մաքոքների տեղաշարժը կատարվում է հենքի թելերի տակ տեղադրված շղթայական կոնվեյերի հոլովակների օգնությամբ։ Յուրաքանչյուր միջնաթելի նստեցումը կատարվում է մաքոքի շարժման հետ միաժամանակ և կարող է կատարվել, օրինակ, լիսեռի վրա տեղադրված սկավառակների օգնությամբ։ Սկավառակների արանքներով անցնում են հենքաթելերը։ Լիսեռի պտտման ժամանակ սկավառակները բռնում են միջնաթելերը և սեղմում գործվածքի խավեզրին։ Մաքոքները լիցքավորվում են փաթաթիչ գլխիկներով, մաքոքների շարժման արագությունը 2 մ/վրկ է։ Հեռանկարային է բազմամաքոք ջուլհակահաստոցների օգտագործումը։
 
42 413

edits