«Ջորջ Բարնետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիտնական}} '''Ջորջ Էրնեստ Բարնետ''' ({{lang-en|George Ernest Barnett}}, {{ԱԾ}}), ամերիկացի տնտեսագետ, Ջոնս Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր, 1932 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։ == Կենսագրություն == Ջորջը ծնվել է 1873 թվականի փետրվարի 19-ին Քեմբրիջում, Մեր...»:
(Տարբերություն չկա)

10:17, 31 Հոկտեմբերի 2021-ի տարբերակ

Ջորջ Էրնեստ Բարնետ (անգլ.՝ George Ernest Barnett, փետրվարի 19 (մարտի 3), 1873, Cambridge, Մերիլենդ, ԱՄՆ - հունիսի 17, 1938(1938-06-17)), ամերիկացի տնտեսագետ, Ջոնս Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր, 1932 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։

Ջորջ Բարնետ
անգլ.՝ George Ernest Barnett
Ծնվել էփետրվարի 19 (մարտի 3), 1873
Cambridge, Մերիլենդ, ԱՄՆ
Մահացել էհունիսի 17, 1938(1938-06-17) (65 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Ջոնս Հոփքինսի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերՋոնս Հոփքինսի համալսարան և Ռանդոլֆ-Մակոն քոլեջ
Գիտական ղեկավարSidney Sherwood?[1]
Եղել է գիտական ղեկավարDavid Aloysious McCabe?[1] և William O. Weyforth?

Կենսագրություն

Ջորջը ծնվել է 1873 թվականի փետրվարի 19-ին Քեմբրիջում, Մերիլենդ նահանգում, Էդուարդ և Էլիզաբեթ (Մերեդիթ) Բարնետների ընտանիքում[2]։

1891 թվականին Ռենդոլֆ Մակոն քոլեջում ստացել է արվեստի բակալավրի աստիճան, իսկ 1902 թվականին Ջոնս Հոպկինսի համալսարանում՝ փիլիսոփայության դոկտորի աստիճան[2]։

Դասախոսական գործունեությունը սկսել է 1901 թվականից՝ որպես դասախոս, ապա՝ որպես պրոֆեսորի օգնական, մինչև 1991 թվականը եղել է պոլիտէկոնոմիայի ասոցացված պրոֆեսոր, իսկ 1911 թվականից՝ որպես լրիվ պրոֆեսոր Ջոնս Հոփկինսի համալսարանի վիճակագրության ամբիոնում[2]։

1909 թվականին աշխատել է ազգային դրամական հանձնաժողովի հետազոտական խմբում, իսկ 1913 թվականին գլխավորել Է ԱՄՆ աշխատանքային հարաբերությունների հանձնաժողովի հետազոտական խումբը։ Այն ընդգրկված էր ԱՄՆ մարդահամարի խորհրդատվական կոմիտեի կազմում։ 1937 թվականին Կարնեգի կորպորացիայի կողմից նա ընտրվել է Ավստրալիայի աշխատանքային դատարաններ՝ հետաքննություններ իրականացնելու համար։ Բարնետը եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ, ապա 1932 թվականին՝ նախագահ, Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի անդամ, Աշխատանքային իրավունքի ամերիկյան ասոցիացիայի անդամ[2]։

Մատենագրություն

Ծանոթագրություններ