«Բերնարտ դը Վենտադորն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
'''Բերնարտ դը Վենտադորն'''- (հին [[օքսիտաներեն]]՝ ''Bernart de Ventadorn'', նաև՝ ''de Ventador, del Ventadorn, de Ventedorn'', {{ԱԾ}}), [[12-րդ դար]]ի [[տրուբադուր]]ական պոեզիայի ամենանշանավոր դեմքը։
 
Բերնարտ դը Վենտադորնը ապրել է ասպետական լիրիկայի ծաղկման շրջանում։ Ստեղծագործությունների մեջ համատեղել է կուրտուազական սիրո բարդ ուսմունքը և անկեղծ զգացմունքն ու ներշնչանքը։ Սիրահարվելով իր սենյորի տիկնոջը՝ Բերնարտը նվիրել է նրան մի շարք սիրերգեր։ Տրիբադուրի պաշտամունքի առարկան է եղել նաև [[Անգլիա]]յի թագուհի [[Էլեոնոր Աքվիտանցի]]ն, որի արքունիքում նա որոշ ժամանակ ծառայել է։ Բերնարտ դը Վենտադորնի գրական ժառանգությունից պահպանվել են չորս տասնյակից ավելի [[կանցոն]]ներ, որոնք միջնադարյան քնարական պոեզիայի լավագույն նմուշներից են։