«Հեթում Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎top: Կատարվել է որոշ խմբագրում։
Տող 70.
[[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկյան Հայաստանը]], այսպիսով, շրջապատված էր թշնամական իսլամադավան երկրներով և չդաշնակցող ու դավաճանող քրիստոնեական կոմսություններով ու դքսություններով։ Մուսուլմանները ձգտում էին վերացնել այն՝ թշնամություն տածելով հատկապես այն բանի համար, որ հայոց թագավորն էր մոնղոլներին ուղղորդել իրենց դեմ։ [[Մամլուքների սուլթանություն|Եգիպտոսի սուլթանության]] զինվորները Կիլիկյան Հայաստան են ներխուժում 1262, 1264 և 1265 թվականներին։ [[Բեյբարս I|Սուլթան Բայբարսը]] վերջնագրի տեսքով պայմանագիր է ուղարկում հայոց թագավորին, ոչ միայն առաջարկելով վերացնել տնտեսական շրջափակումը, որը գոյացել էր հայ-մոնղոլական դաշինքի արդյունքում, հրաժարվել նախկինում Հալեպին պատկանած սահմանամերձ վայրերից, որոնք նախկինում [[մոնղոլներ]]ը նվիրել էին հայերին, այլև խզել հայ-մոնղոլական դաշինք՝ ընդունելով մամլուքյան Եգիպտոսի գերիշխանությունը։ Մերժելով Բայբարսին Հեթումը քաջ գիտակցում էր, թե ինչ նոր աղետ էր սպառնում Կիլիկյան Հայաստանին, ուստի օգնություն ստանալու նպատակով շուտափույթ մեկնում է մոնղոլների մոտ՝ [[Հուլավու]] խանի որդու՝ [[Իլխանություն|Պարսկաստանի]] նոր իլխան Աբաղայից դաշնակցային օգնություն ստանալու համար։ Եվ մինչ Հեթում արքան մոնղոլական զորքի հետ ետ կդառնար, մամլուքների բանակը հրամանատար, ապագա սուլթան Կալավունի և Համմայի մելիք Մանսուր II-ի գլխավորությամբ, [[1266]] թվականին շարժվում է դեպի Կիլիկիայի հայոց թագավորություն, որոնց մուտքը Ալեքսանդրեթի ծոցի և Դարպսակի միջև ընկած լեռնանցքներում ջանում էր արգելափակել հայկական զորքը [[Սմբատ Սպարապետ|Սմբատ գունդստաբլի]], հայոց թագավորի երկու որդիների՝ Թորոսի և [[Լևոն Գ|Լևոնի]] հրամանատարությամբ։ Սակայն, ճանապարհը փոխելով, Բայբարսը Դարպսակի մոտ հարձակվում է հայկական փոքրաթիվ զորքերի վրա, ու թեև վերջիններս քաջաբար դիմադրում են, սակայն պարտություն են կրում։ Արքայազն Թորոսը սպանվում է, իսկ Լևոնն ու Սմբատ գունդստաբլի որդի Վասիլը գերի են ընկնում։
 
Ներխուժելով Կիլիկիա, [[մամլուքներ]]ը քսան օր շարունակավերումշարունակ ավերում ու կողոպտում են [[Մամեստիա|Մսիսը]], [[Ադանա]]ն, [[Տարսոն]]ը, [[Այաս]]ը, [[Սիս]]ը, և հսկայական ավարով ու 40 հազար գերիներով վերադառնում են Եգիպտոս։ Վերադառնալով Հեթում արքան խորը ցնցում է ապրում՝ երկիրը գտնելով ավերված, Թորոսին՝ զոհված, Լևոնին՝ գերեվարված։ Իսկ որդուն՝ հայոց թագաժառանգին գերությունից ազատելու համար Հեթումը երկու տարուց ավել ծանր բանակցություններ է վարում սուլթան Բայբարսի հետ, և վերջապես 1268 թվականին կնքած ծանր պայմանագրի համաձայն՝ հայոց թագավորը մամլուքներին է զիջում սահմանային հաղորդակցության կարևոր ուղիների վրա գտնվող Դարպսակ, Կապան, Պեհեսնի քաղաքները, որոնք Կիլիկիան մի կողմից կապում էին Անտիոքի, մյուս կողմից՝ մոնղոլական Պարսկաստանի հետ։
 
==Հեթումի մահը==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հեթում_Ա» էջից