«Հեթում Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎top: Կատարվել է որոշ խմբագրում։
Տող 23.
<blockquote>'''''<small>«Սուրբ Ներսես Շնորհալու մեռոնի շիշը և ուրիշ մասունքներ ՄԷԼՔՈՒՆԸ հանձնել է Խարբերդի Խուլե վանքի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսին, նա էլ իր հերթին այն թաղել է Սուրբ Գևորգ վանքում» - 1839 թվականին գտնվել է վանքի նորոգման ժամանակ։</small>'''''</blockquote>
 
Հեթում ԱռաջիննԱ-ը իշխում է 1226-1269 թվականներին, որը մի բարդ ժամանակաշրջան էր Կիլիկիայի հայոց թագավորության համար. մի կողմից արևմուտքում տեղի էին ունենում խաչակրաց արշավանքները, որոնց արդյունքում Մերձավոր Արևելքում ստեղծվել էին եվրոպացի իշխանավորների հիմնադրած կոմսություններն ու դքսությունները՝ պայքարելով միմյանց դեմ, մյուս կողմից հայոց թագավորությանը սպառնում էին շրջապատող իսլամադավան պետությունները,պետությունները։ ևԱյս այսքանըբոլորի կարծեսվրա քիչգումարվել էր, Արևելքի խորքերից այսէ տարածաշրջանմոնղոլների ենարշավանքը արշավումԱսիայի մոնղոլները՝խորքերից՝ սպառնալով Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի երկրներին։ Ահա այստեղ է, որ կարևոր դերակատարություն է ստանձնում հայոց արքան՝ Հեթում Առաջինը։
 
Հեթումի օրոք ավելի կենտրոնացվեց միապետական իշխանությունը, հաղթահարվեցին ներքին երկպառակությունները։ Հզորացնելով ռազմական ուժերը, ամրացնելով պետության սահմանները՝ Հեթումը վարել է խաղաղասեր արտաքին քաղաքականություն, որի պայմաններում վերելք է ապրել տնտեսական և մշակութային կյանքը։ Թաթար–մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու համար Հեթումը 1243 թվականին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլական [[Բաչու Նոյ]]ին զորավարի հետ, իսկ 1254 թվականին, մոնղոլական մայրաքաղաք Կարակորումում, անձամբ նոր դաշնագիր կնքել Մանգու խանի հետ։ 1256-1259 թվականներին մոնղոլների զինակցությամբ Հեթումը սանձել է [[Հալեպ]]ի ամիրայության, Իկոնիայի ու Եգիպտոսի սուլթանությունների ոտնձգությունները, ազատագրել Հերակլեա, [[Մարաշ]], Այնթապ քաղաքներն ու նրանց շրջակա հողերը, [[Կիլիկյան Հայաստանի վարչական բաժանում|Կիլիկյան Հայաստանին]] միացրել [[Կապադովկիա]]յի հարավային շրջանները, առժամանակ՝ [[Հյուսիսային Ասորիք]]ի զգալի մասը՝ Հալեպ կենտրոնով, մի շարք հաղթանակներով ամրապնդել պետության միջազգային հեղինակությունը։ Հզորացած [[Եգիպտոս]]ի սուլթանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, 1266 թվականին 30–հազարանոց30 հազարանոց բանակով [[Մառիի ճակատամարտ|ներխուժել է Կիլիկիա]], ավերել ու ավարի մատնել բազմաթիվ բնակավայրեր։ 1268 թվականի հուլիսին Հեթումը մի քանի սահմանային բերդերի ու ամրությունների զիջման գնով հաշտություն է կնքել [[Եգիպտոս|Եգիպտոսի սուլթանության]] հետ, գերությունից ազատել որդուն՝ Լևոնին, և 1269 թվականին գահը նրան հանձնելով, մտել է վանք ([[Ակներ (Կիլիկիա)|Ակներ]] գյուղում<ref name=texanunneri_bararan>«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 139</ref>), ուր և մահացել է։ [[Հեթում պատմիչ]]ն գրում է. «…և ինքն հրաժարեալ ի շքոյ կենցաղոյ՝ և մուտ ի կրօն, եւ կոչեցաւ Մակար, և յետ սակաւ ժամանակի հանգեաւ խաղաղութեամբ յամի 1270»։
 
Հեթումի անունով և պատկերով հատվել են ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ։
Տող 31.
== Հեթում Ա-ի վարած արտաքին քաղաքականությունը ==
[[Պատկեր:Cilician Armenia.tif|ձախից|մինի|Կիլիկյան Հայաստան]]
Հեթում ԱռաջինիԱ-ի անվան հետ են կապված [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն|Կիլիկիայի թագավորության]] արտաքին քաղաքականության երեք նշանակալից հաջողությունները։ Նրա օրոք է, որ իր վերելքի շրջանն ապրող [[Ռումի սուլթանություն]]ը չեզոքության քաղաքականություն որդեգրեց Կիլիկյան Հայաստանի նկատմամբ, մոնղոլների հետ կնքվեց ռազմավարական դաշինք և Անտիոքի իշխանապետության նկատմամբ փաստացի հայկական պրոտեկտորատ հաստատվեց։ Հարկ է նշել նաև, թե ինչպես են ժամանակակիցները արտահայտվել Հեթումի մասին։ Միջնադարյան պատմագիրները նրան տվել են բազմաթիվ պատվանուններ՝ «Աստվածասեր», «Բարեպաշտ», «Մեծն», «Քրիստոսասեր», «Քրիստոսապսակ» և այլն, այս պատվաննուները ընդհանուր բնույթ կրելով, հատկացվում են գրեթե բոլոր հայ գահակալներին։ Սակայն Հեթումին տրվող պատվանունների շարքում ամենատարածվածը բարեպաշտն է, ինչով նա առանձնանում է մնացյալ բալոր հայ թագավորներից, և ինչը ևս մեկ անգամ հաստատում է նրա սրբակենցաղության մասին ձևավորված պատկերացումը։ Այս ամենից, թերևս, կարող է ստեղծվել այն միակողմանի տպավորությունը, որ Հեթումը սոսկ Քրիստոնեկանքրիստոնեական առաքինություններով օժտված բարոյական կերպար էր, այնինչ անժխտելի է, որ դրանով հանդերձ նա դրսևորել է պետական մեծ գործչին վայել բազմաթիվ ունակություններ, ընդ որում, թե՛ տնտեսական, թե ՛ ռազմական, և թե՛ դիվանագիտական ասպարեզներում։
 
Հեթում ԱռաջինիԱ-ի թագավորմանթագավորության առաջին տարիները համընկան [[Ռումի սուլթանություն|Իկոնիայի սուլթանության]] առավելագույն հզորության՝ սուլթան [[Քեյ Կուբադ]]ի (1219-1236 թթ.) կառավարման ժամանակաշրջանի հետ։ Սակայն շուտով աշխարհաքաղաքական նոր իրադրության պայմաններ են հասունանում այստեղ։ Մոնղոլական բարբարոսական վաչկատուն ցեղերը կենտրոնական Ասիայի խորքերից խոշոր զանգվածներով ներխուժեցին [[Միջին Ասիա]] և [[Մերձավոր Արևելք]]։ Մոնղոլները գրավեցին նաև [[Պարսկաստան]]ի զգալի մասը ու [[Անդրկովկաս]]ը, ապա պարտության մատնելով փոքր Ասիայի սելջուկներին՝ 13-րդ դարի սկզբներին նրանք սկսեցին սպառնալ [[ԿիլիկյանԿիլիկիայի Հայսատանհայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական թագավորության]]ի գոյությանը։
 
Այս նույն ժամանակահատվածում հեղաշրջումներ էին նախապատրաստվում նաև իսլամի աշխարհում։ 1250-ական թթ., Ռումի սելջուկյան սուլթանը և եգիպտաասորիքյան [[Այյուբյան սուլթանություն|Այուբյան սուլթանությունը]] հաջորդաբար հպատակեցվում և ոչնչացվում են երկու նոր և հզոր ռազմաքաղաքական ուժերի կողմից, որոնք շուտով առաջատար դեր են ստանձնում. հեթանոս մոնղոլները թագավորություն են հիմնում [[Պարսկաստան]]ում, իսկ թյուրքթուրք մամլուքներն իրենց ձեռքն են վերցնում իշխանությունը [[Եգիպտոս]]ում և [[Ասորիք]]ում։
 
==Հեթում Ա-ն և մոնղոլները==
Մոնղոլների առաջին արշավանքը դեպի [[Անդրկովկաս]] ազդեցություն չունեցավ Փոքր Ասիայի և Մերձավոր Արևելքի քաղաքական իրադարձությունների վրա, սակայն վիճակը շուտով փոխվեց։ 1243 թվականի [[Էրզրում քաղաք|Էրզրումի]] և [[Երզնկա]]յի միջև գտնվող [[Քյոսադաղ]]ի մոտ մոնղոլների և Իկոնիայի սելջուկների միջև տեղի ունեցած ճակատամարտի նախօրեին [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական թագավորության]] առաջ ծառացել էր մի դժվարին հարց. կա՛մ երկիրը պետք է աջակցեր սելջուկներին և դրանով իր վրա ընդուներ մոնղոլների հաջորդ հարվածը, կա՛մ, հրաժարվելով սելջուկներին օգնելուց, պիտի շահեին մոնղոլների բարեկամությունը և դրանով զերծ մնային մոնղոլական ահարկու վտանգից։
 
Հեթում Ա-ն ընտրեց երկրորդ ուղին, որի արդյունքում թշնամացրեց Իկոնիայի սուլթանությանը, ապա նաև Եգիպտոսի մամլուքներին։ [[Քյոսադաղի ճակատամարտ]]ում պարտություն կրեց Ռումի սուլթանությունը, իսկ Կիլիկյան Հայաստանը շնորհիվ ճկուն դիվանագիտության խուսափեց մոնղոլների ամայացուցիչ ներխուժումից, սակայն սրվեցին թշնամական հարաբերությունները Ռումի սելջուկների հետ։ Այս հանգամանքից ելնելով տեղի է ունենում հայ-մոնղոլական հարաբերությունների նոր մերձեցում։ Այս նպատակով Հեթումի եղբայրը՝ [[Սմբատ Սպարապետ|Սմբատը]], ուղևորվում է մեծ խան Գույուկի մոտ։ Եթե մոնղոլների համար Սմբատի գալը նշանակում էր [[Կիլիկյան Հայաստանի վարչական բաժանում|Կիլիկյան Հայաստանի]] կողմից նրանց գերիշխանության ճանաչման հաստատում, ապա [[Կիլիկիա]]յի համար թագավորի եղբոր դիվանագիտական առաքելությունը նշանակում էր օգնության խոստման ստացում՝ Իկոնիայի սուլթանության դեմ մղվող պայքարում։
Հեթում Ա-ն ընտրեց երկրորդ ուղին, որի արդյունքում թշնամացրեց Իկոնիայի սուլթանությանը, ապա նաև Եգիպտոսի մամլուքներին։
[[Քյոսադաղի ճակատամարտ]]ում պարտություն կրեց Ռումի սուլթանությունը, իսկ Կիլիկյան Հայաստանը շնորհիվ ճկուն դիվանագիտության խուսափեց մոնղոլների ամայացուցիչ ներխուժումից, սակայն սրվեցին թշնամական հարաբերությունները Ռումի սելջուկների հետ։ Այս հանգամանքից ելնելով տեղի է ունենում հայ-մոնղոլական հարաբերությունների նոր մերձեցում։ Այս նպատակով Հեթումի եղբայրը՝ [[Սմբատ Սպարապետ|Սմբատը]], ուղևորվում է մեծ խան Գույուկի մոտ։ Եթե մոնղոլների համար Սմբատի գալը նշանակում էր [[Կիլիկյան Հայաստանի վարչական բաժանում|Կիլիկյան Հայաստանի]] կողմից նրանց գերիշխանության ճանաչման հաստատում, ապա [[Կիլիկիա]]յի համար թագավորի եղբոր դիվանագիտական առաքելությունը նշանակում էր օգնության խոստման ստացում՝ Իկոնիայի սուլթանության դեմ մղվող պայքարում։
 
Վերադառնալուց հետո [[Սմբատ Սպարապետ|Սմբատը]] [[Գույուկ խան]]ի հրամանը՝ հայերին ընդդեմ սելջուկների օգնելու մասին, հաղորդեց մոնղոլ զորավար Բաչուին։ Բայց օգնությունը սահմանափակվում էր միայն նրանց կողմից սելջուկների վրա դիվանագիտական ճնշումով։ [[Կիլիկյան Հայաստանի պետական կարգ|Կիլիկյան Հայաստանի]] զորքերի ռազմական գործողություններն ընդդեմ [[Իկոնիայի սուլթանություն|Իկոնիայի սուլթանության]] XIII դարի 50-ական թվականներին հաջող էին ընթանում։ Այս նույն ժամանակահատվածում մոնղոլները լրջորեն պատրաստվում էին նոր արշավաքի դեպի [[Առաջավոր Ասիա]], որպեսզի ամրապնդեն իրենց իշխանությունը մինչ այդ գրաված երկրներում, որպեսզի նվաճեիննվաճելով [[Միջագետք]]ն ու [[Սիրիա]]ն։ Այդ կապակցությամբ մոնղոլ խաները ձգտում էին ուժեղացնել իրենց ազդեցությունը [[Կիլիկիայի հայկական թագավորություն]]ում և [[Մերձավոր Արևելք]]ի ուրիշ վասալ երկրներում, որպեսզի դրանք նպաստեին իրենց առաջիկա արշավանքի հաջողությանը։ Այդ իսկ պատճառով, այս անգամ, մոնղոլները [[Ոսկե Հորդա]] են հրավիրում անձամբ Հեթում թագավորին, այլ ոչ թե նրա եղբորը։
 
==Մոնղոլների վտանգը և Եվրոպան==
[[Պատկեր:HetoumIEnteringTheOrders.JPG|thumb|mini|250px|ձախից|Հեթում Ա արքան [[Տաճարականների միաբանություն|Տաճարական ուխտի ասպետների]] հետ՝ [[Աքքա]]յում (1260 թ.):]]
Մոնղոլների վտանգը զգում էին նաև [[Եվրոպա]]յում։ Պապական մի քանի նվիրակներ ու տարբեր թագավորների դեսպաններ մեկնեցին Մոնղոլական կայսրության մայրաքաղաք [[Կարակորում]]՝ բանակցությունների, բայց նրանք դաշինք կնքելու հաջողություն չունեցան։ Պատճառն այն էր, որ նրանք հզոր խանի հետ խոսում էին պարտադրանքի տոնով, կարծես իրենց վասալից պահանջելով աջակցել։ Նրանցից մեկն էլ [[Ֆրանսիա]]յի թագավոր [[Լուի IX Սուրբ|Լյուդովիկոս IX-ն]] էր, որը, սակայն, մեծ անհաջողություններ ունեցավ մոնղոլների հետ բանակցելիս։ Իսկ նման դաշինք կնքելն իրոք եվրոպացիներին անհրաժեշտ էր, քանի որ դա ոչ միայն պայմանավորված էր մոնղոլների հանդեպ նրանց համակած սարսափի զգացողությամբ, այլև իսլամադավան երկրների ճնշումներով, որոնց դիմագրավելու համար խիստ նպաստավոր կլիներ ունենալ մոնղոլների նման հզոր դաշնակից։
 
Իսկ խաչակրաց արշավանքի ընթացքում [[Մերձավոր Արևելք]]ում հաստատված եվրոպացի իշխանների հարաբերությունները խիստ լարված էին։ Եվրոպական-քրիստոնեական կոմսություններ ու թագավորություններ էին ստեղծվել [[Կիպրոսի թագավորություն|Կիպրոսում]], [[Երուսաղեմի թագավորություն|Երսուսաղեմում]], [[Անտիոքի դքսություն|Անտիոքում]], [[Տրիպոլիի կոմսություն|Տրիպոլիում]] և [[Եդեսիայի կոմսություն|Եդեսիայում]]։ Դրանցում իշխող եվրոպացի տիրակալները փոխանակ միավորեին իրենց ուժերը՝ ընդդեմ ընդհանուր թշնամի մուսուլմանների, որոնք պարբերաբար ասպատակում էին մերթ մեկի, մերթ մյուսի տիրույթները, ընդհակառակը, պայքարում էին միմյանց դեմ՝ ձգտելով վերացնել մյուսների իշխանությունը և գրավել տարածքները։ Այս պառակտությունից օգուտ քաղեցինքաղել էին մուսուլմանները՝ գրավելով Երուսաղեմը։Երուսաղեմը (1187)։
 
Այս ընթացքում Հեթում արքան ժամանել էր [[Աքքա]]՝ Ֆրանսիայի թագավոր [[Լուի IX Սուրբ|Լյուդովիկոս IX-ի]] հետ։ Հայոց արքան մեծ տպավորություն էր թողել Երուսաղեմի պատրարք Պանթալեոնի վրա և սա արժանի էր համարում, որ հենց Հեթումը դառնար Երուսաղեմի թագավոր։ Նրա կողմնակիցներն էին Անտիոքի իշխան Բոհեմունդ VI Գեղեցիկը, որը Հեթում Ա-ի փեսան էր, տաճարական Մեծ ասպետ Գարնիերը և մի շարք բարոններ։ Իսկ նրանց հակառակորդ կուսակցության մեջ էին [[Տևտոնական միաբանություն|Տևտոնական ուխտի ասպետները]]՝ Տիրի մեծ իշխան Ֆիլիպ դը Մոնֆորտի գլխավորությամբ, Հիվանդախնամ ուխտի ասպետները՝ Հուգո Ռեվելի գլխավորությամբ և ճենովացիները, որոնք պաշտպանում էին [[Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն|Ֆրիդրիխ II-ի]] թոռ [[Կոնրադին]]ի թեկնածությունը։
 
==Հեթում Ա-ի դիվանագիտական մոտեցումը==
Այս իրավիճակում ահա Հեթում արքան քաղաքական նպատակ է դնում իր առջև՝ չեզոքացնել մուսուլմանների գործոնը տարածաշրջանում, ազատագրել [[Երուսաղեմի թագավորություն|Երուսաղեմը]] նրանցից, և նույնիսկ հասնել մոնղոլների քրիստոնեացմանը։ Իսկ այդ ամենը պետք է նպաստեր [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկյան Հայաստանի]] սահմանների պահպանմանն ու ընդլայնմանը, իր պետականության ամրապնդմանը, բուն Հայաստանի դրության բարելավմանը և վասալային կարգավիճակի վերացմանը։ Դրան հասնելու համար Հեթում Ա-ն ոչ թե եվրոպացի միապետների պես դեսպաններ է ուղարկում մոնղոլների մեծ խանի մոտ, այլ ի՛նքն է ստանձնում այդքան հեռավոր ճամփորդություն կատարելու դժվարությունները։
 
Տող 85 ⟶ 83՝
Ֆրանսիացի արևելագետ և հայագետ [[Ռենե Գրուսե]]ն, վերլուծելով Հեթում արքայի այս հաջողությունը, գրում է. «Ուշագրավ է մանավանդ այն պահը, որը մինչ Հայոց թագավորն այդ դաշինքը հայցում է որպես ողջ Քրիստոնյա Արևելքի պատվիրակ, Մեծ խանը, ամփոփելով նրա առաջարկները, ճշգրտում է, որ այն ենթակա է վավերացման բոլոր քրիստոնյա իշխանավորների, ըստ այդմ՝ լատինների կողմից։ Ինչո՞ւ Սիրիայի բարոնները բավարար պայծառատեսություն չունեցան հետևելու համար ճարտար հայի օրինակին։ Չէ՞ որ այն շնորհը, որ նրանց համար արվում էր Կարակորումում, նշանակում էր լատինական Սիրիայի փրկությունն ու վերջնական ամրապնդումը»։
 
Եթե մոնղոլների հետ դաշինք կնքելու պատրաստակամության և ձեռնարկած քայլերի առումով Հեթում արքային համեմատենք Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX-ի հետ, որը չորս անգամ դեսպաններ ուղարկելով Կարակորում և դիվանագիտական բանակցություններ վարելով մոնղոլների հետ, այդպես էլ որևէ արդյունքի չի հասնում, ապա կնկատենք մի հետաքրքիր երևույթի.երևույթ։ Մոնղոլների հետ ոչ մի համաձայնություն ձեռք չբերած, խաչակրաց 7-րդ և 8-րդ արշավանքները ձախողած [[Լուի IX Սուրբ|Լյուդովիկոս IX-ին]], որին երբևիցե ոչ մի առումով որևէ մեկը չի պախարակել, այլ հակառակը, նրաորի անունը որպես քրիստոնեության և քրիստոնյաների պաշտպանի, որպես բարոյական մեծ անհատի միշտ էլ խորինակնածանքովխորին ակնածանքով է արտասանվել, և անգամ կաթողիկե եկեղեցին 1297 թվականին նրան սուրբ է հռչակել,հռչակե։ մինչդեռԸնդհակառակը՝ հեռատես ու լայնախոհ, սկզբունքային ու գործունյա, քաղաքական մեծ կորով ու քաջություն ունեցող Հեթում ԱռաջինԱ արքան, որն իր դիվանագիտական ճկուն մտքի և սթափ ու խորամիտ բանականության շնորհիվ կարողանում է մուսուլմաններից իր երկիրն ու Երուսաղեմը, և ընդհանրապես քրիստոնեական Արևելքն ու Եվրոպան փրկել՝ այնքան կարևոր դաշինք կնքելով մոնղոլների հետ, ոչ միայն ժամանակակից պատմաբանների սթափ և արդար գնահատականին չի արժանանում, այլև չի մեծարվում անգամ հայ ժողովրդի կողմից և եկեղեցու կողմից էլ սրբադասված չէ, ինչպես Ֆրանսիայի թագավորը։
 
==Հեթում Ա-ի կերպարը գրականության մեջ==
Տող 91 ⟶ 89՝
 
== Գրականություն ==
*Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Երևան, 1982 թ., 352 էջ։
*Հեթում պատմիչ, Պատմութիւն Թաթարաց, Վենետիկ, 1942 թ.1842, 90 էջ։
*Միքայելյան Գրիգոր, Կիլիկիայի հայկական պետության պատմություն, Երևան, 2007 թ., 552 էջ։
*Մութաֆյան Կլոդ, Կիլիկյան կայսրությունների խաչմերուկում, Երևան, 2001 թ., 632 էջ։
*Տեր-Պետրոսյան Լևոն, Խաչակիրները և հայերը, հատոր 2, Երևան, 2007, 672 էջ։
* Բելլա Բարսեղյան, Հեթում արքան՝ միջնադարի հանճարեղ դիվանագետը, Էջմիածին, 2009 թ.:
*[http://gumilevica.kulichki.net/SIK/sik03f.htm#sik03chapter09-1 Гумилев, "Поиски вымышленного царства" ("Желтый крестовый поход"), Москва, 2006:]
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հեթում_Ա» էջից