«Պիպերազին»–ի խմբագրումների տարբերություն

քիմիական միացություն
Content deleted Content added
Ստեղծվել է «Пиперазин» էջի թարգմանությամբ
(Տարբերություն չկա)

06:32, 26 Հոկտեմբերի 2021-ի տարբերակ

Պիպերազին (հեքսահիդրոպիրազին, դիէթիլենդիամին), C4H10N2 բանաձևով օրգանական նյութ է, որը պատկանում է ալիֆատիկ ցիկլային ամիններին:

Պիպերազին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₄H₁₀N₂
Մոլային զանգված1,4E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Հալման ջերմաստիճան110 °C[2] °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար110-85-0
PubChem4837
EINECS համար203-808-3
SMILESC1CNCCN1
ЕС203-808-3
ChEBI13835459
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հատկություններ

Պիպերազինը անգույն, պինդ, հիգրոսկոպիկ բյուրեղ է՝ բնորոշ ամինային հոտով: Լավ լուծվում է ջրի և գլիցերինի մեջ, ավելի վատ՝էթանոլի մեջ։

Ջրի հետ այն հեշտությամբ ձևավորում է հեքսահիդրատ՝ 44°C հալման ջերմաստիճանով։ Ջրային լուծույթներն ունեն հիմնական հատկություններ՝ pKa1 = 9,83, pKa2 = 5,56:

Պիպերազինն ունի երկրորդային ալիֆատիկ ամինների բոլոր հատկությունները. այն մտնում է ալկիլացման, նիտրոզացման և քլորացման ռեակցիաների մեջ՝ NH կապի միջոցով՝ ազոտի երկու ատոմներում: Ջրային լուծույթները փոխազդում են թթուների հետ՝ առաջացնելով պիպերազինի աղեր։

Պիպերազինի ջրազրկումից ստացվում է պիրազին:

Ստացում

Պիպերազինի սինթեզն իրականացվում է էթիլենդիամինի և պոլիէթիլենպոլիամինների ցիկլացման ռեակցիայի միջոցով 175-200 oC ջերմաստիճանում՝ կատալիզատորների առկայությամբ (մետաղական նիկել, կոբալտ, պղինձ, պլատին); մոնո-, երկ- և տրիէթանոլամինի կամ դրանց խառնուրդների ջրազրկում ալկիլենդիամինի հետ՝ ցինկի քլորիդի, ֆոսֆորական թթվի, ալյումինի օքսիդի կամ նիկելի առկայության դեպքում, ալյումինի օքսիդի վրա, 150-300oC ջերմաստիճանում, 10-25 ՄՊա ամոնիակի հետ ջրածնի խառնուրդի ճնշման դեպքում, օրինակ․

300x300փքս

Բացի այդ, պիպերազինը ամոնիակից և 1,2-դիքլորէթանից էթիլենդիամինի սինթեզի կողմնակի արտադրանք է:

Կիրառում

Արդյունաբերության մեջ պիպերազինը օգտագործվում է որպես կոռոզիայի արգելակիչ, քլորոպրենի պոլիմերացման արագացուցիչ, ինչպես նաև որպես համապոլիմեր բարձր հալեցման պոլիամիդների արտադրության համար:

Պիպերազինը և նրա աղերը օգտագործվում են բժշկության և անասնաբուժության մեջ՝ որպես հակահելմինթային միջոց։

Պիպերազինային ցիկլը հանդիսանում է կառուցվածքային հատված է մի շարք դեղերի համար․ ցավազրկողներ, սպազմոլիտիկներ, հոգեմետ նյութեր (ֆրենոլոն, տրիֆտազին) և որոշ հակաուռուցքային դեղամիջոցներ (դիպին, պրոսպիդին, սպիրազիդին

Գրականություն

  • Нейланд О.Я. Органическая химия. — М.: Высшая школа, 1990. — 751 с. — 35 000 экз. — ISBN 5-06-001471-1
  1. 1,0 1,1 piperazine
  2. 2,0 2,1 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2